Mkhitaryan’s transfer to Manchester United: What can he bring to the English side?

During summer transfer window Manchester United announced one of the team’s big transfers – Henrikh Mkhitaryan joining The Red Devils from Borussia Dortmund. Jose Mourinho had been eyeing Armenian international long before being appointed as United’s new Manager: he had been spotted at the Borrussia’s away game against Herta.

Since Sir Alex Ferguson’s departure, Manchester United suffered not its best years under David Moyes and Louis Van Gaal. However, with the Portuguese Manager, along with his new signings, hopes are rising among United fans. Jose announced only four names as summer transfer achievements, but these names leave no doubt about the contribution they shell bring to the side. It’s the quality against quantity. With the players like Paul Pogba and Zlatan Ibrahimovic, Real Madrid’s former Manager will not have troubles creating his winning mentality within his new pals.

Being a versatile midfielder who can perform both on the flanks and in the center, Mkhitaryan fits perfectly to the Premier League style. His last season performance leaves no doubt about his qualities as he was named the Player of the season in Bundesliga. The fact that he was chosen by his fellow players, highlights it bold. The number of his goals and assists were phenomenal, given the fact that he is not even a striker!

Mourinho had stated not once that 4-2-3-1 is his favorite formation, where captain of Armenian National Team may feature as N10, or in any other position of the three behind the center forward. Of course, depends whom Mourinho sees for the rest. Mkhitaryan has proved his playmaker skills on the field, but also shined as a right-winger on his last season for German side. With a formation 4-3-3, with no nominal N10 behind the center forward, will create space which can be filled by Mkhitaryan joining attacks from the right flank into the box.

In his three pre-season games against Wigan, Borussia and Galatasaray Henrikh performed brilliantly winning the love of United fans right there. However, he is still awaited to start with MU in the newly started Premier League, where, so far, he has only come onto the pitch from the bench. The rising question ‘Why Mkhitaryan doesn’t start’ was hushed by Jose that it is a matter of options and that Juan Mata was a ‘better option’ at those particular matches.

Portuguese Manager has assured that Armenian international will be given his opportunity to prove his place in the starting 11. Opportunity, which Micky will surely not miss to bring his contribution to his new football family, after recovering an unlucky injury on his international duty with Armenia.

Ադրենալին

-Հը՞, ո՞նց էր Մնդ:

2bb970ba492a6490c8e2e2851750a7ae

-Էլի եմ ուզում…

Ես արեցի դա: Հավատս չի գալիս: Նույնիսկ ուղղաթիռից 800մ ներքև նայելիս չէի հավատում, որ հեսա քայլ եմ անելու էտ դատարկության մեջ: Ադրենալինը կրակի պես վառելով բարձրանումա վեր: Սրտխփոցներդ էնքան հստակ են, որ խլացնում են ուղղաթիռի անդուր աղմուկը, ամեն զարկն ավելի բարձր ա հասնում ականջիդ, քան հրահանգչիդ վերջին ցուցումները: Դըդըմփ, դըդըմփ… «ՊԱՏՐԱՍՏ!» — լսում ես հրամանը: Բարձրություն, քամի… Խորը շունչ: Արտաշնչի, բաց աչքերդ, Մնդ: «ԹՌԻՉՔ!»: Դըդըմփ…

Փշաքաղված ներքև ես սլանում. հաճույք, սարսափ… գլխումդ մենակ «աաաաաաա»: Երևի շատերն են բարձրից ընկնելու զգացողությունից քնից վեր թռել ու հասկանում են ինչ եմ փորձում նկարագրել: Տարբերությամբ` արթնանալուց անմիջապես հետո իջնող հանգստությանը, էստեղ շարունակվում է սարսափի հաջորդ վայրկյանը, ևս մեկը: Գետինն արագորեն ավելի ու ավելի մոտ է, ակնթարթորեն զում է լինում ու… Հոպ, օդում քեզ արգելակող պարաշյուտին զուգահեռ բացվում է նաև սարսափած դեմքիդ ժպիտը🙂

Ուղեղդ պաշարած «աաաաա»-ն դիրքերը զիջումա «wow»-ին: Ուշքի ես գալիս, ես թռնում եմ… հրաշք… Սկսում ես վերգտնել քեզ, հիշել ինչ ես սովորել ու ղեկավարել թռիչքդ: Վերջապես նկատում ես շուրջդ, գեղեցկությու՜ն, վայ, բարև ծիտիկ: Ու ոնց որ հեչ էն դու չէիր րոպեներ առաջ գետնին կանգնած ցրտից դողում, հիացմունքից բացի ուրիշ ոչինչ:

Մինչ նոր հանդիպում երկինք!🙂

Wild wide ocean

“…Such a wide, wide ocean! But you always know where you are by the waves, by the swells, by the loomings and the stars. Then one dark night the waves change, and the swells; the winds blow from not the usual quarters.

Black squalls come, and heavy seas, the stars are blotted out, the wind moans in the rigging. You suddenly realise that you might never make your landfall, you might drown. A great wave hits the boat and takes you with it, you feel yourself going down, down, down and then you don’t know any more which way is up and you can’t hold your breath a moment longer and the wild wide ocean fills your lungs and then you’re gone…”

© Russell Hoban

Լինո՞ւմ են, չէ՞ կարևոր անծանոթներ…

…որ գնալուց հետո թողնում են ցավացող կիսատություն

 

Լինումա, չէ՞. Կյանքումդ հանկարծակի հայտնվումա  մեկը, որ օդից ընկնում ու միանգամից սրտիդ շատ խորքն ա վայրէջք կատարում: Դառնումա պատճառ. պատճառ` փայլելու ու մռթոշվելու, դառնում անհրաժեշտ, դառնում կարևոր անծանոթ…

Օրերդ սկսում են բացվել ու մթնել իրանով, գլուխդ մաղող հաճելի կախվածություն, որ ամբողջ 24 ժամ հանգիստ չի տալիս, եթերային տրամադրություն անորոշ մի ժամանակ, որի ընթացքում չես էլ նկատում, թե ոնց հասցրիր օտարանալ նախկին կարևորներից… Ու էտ չի հուզում, չէ! Ամենևին: Որովհետև երջանիկ ես ամեն բջիջով, ավել ոչինչ ուղղակի պետք չի:

Ու ինչի՞ հենց էն պահին, երբ խճճվել ես երազ-իրականություն խաչմերուկում, նույն հանկարծակիությամբ ինքը կկորի, կփոշիանա` փոխարենը թողնելով նույնքան կարևոր դատարկություն, կուտակվող դառնություն: Դե արի ու շարունակի ժպտալ, երբ ներսում ցավացող կիսատությունա…

Ասածս ի՞նչ էր, ասեք թող սենց էլ չլինի -_-

Sometimes you meet important strangers, isn’t it…?

…who leave painful incompleteness after they gone

It happens, isn’t it? Suddenly from nowhere one fall into your life – straight in the depth of heart. And he becomes the reason for you to shine or frown; becomes required; becomes an important stranger…

Sun starts rise up and go down with the thoughts of him, a pleasant addiction that blows your mind 24 hours a day, flying mood for some unknown time, during which you don’t even notice how you estrange from the ex-important ones. But you don’t care! At all! Cause you are happy with every single cell of your body, cause you don’t need more…

And when you stuck in the middle of “dream-reality” crossroad, he lapsed, vanished — leaving after him equally important emptiness, accumulating bitterness. So, come on, keep smiling, when inside you can feel only painful incompleteness…

What I am saying is — let this not happen anymore -_-

Տիգրան Կանդիկյան. Բուֆոնի մեղքն է, որ հիմա ես դարպասապահ եմ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի «Փյունիկը» երեկ պայմանագրեր է ստորագրել երեք ֆուտբոլիստների հետ, որոնց թվում է նաև Մակեդոնիայի «Ռաբոտնիչկիի» նախկին դարպասապահ Տիգրան Կանդիկյանը, ով Երևան է ժամանել ազատ խաղացողի կարգավիճակով:

Հիշեցնենք, որ 19-ամյա դարպասապահը, ով հանդես է եկել Մակեդոնիայի Մ17 և Մ19 հավաքականներում, հրավիրվել էր նաև Հայաստանի պատանեկան հավաքական, սակայն պաշտոնական խաղերում նորամուտն այդպես էլ չէր նշել: Read more of this post

Արսեն Բեգլարյան. Միայն սուր մրցակցության պայմաններում է հնարավոր իսկապես ուժեղ խաղացող դառնալ

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ Կապանի «Գանձասարի» կազմը համալրեց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի թեկնածու և «Կրասնոդարի» արդեն նախկին դարպասապահ Արսեն Բեգլարյանը:

Փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով 19-ամյա ֆուտբոլիստը դեռ չի կարողանում իր նորամուտը նշել թիմի կազմում: Armsport.am-ը զրուցել է երիտասարդ դարպասապահի հետ:

-Արսեն, տեղյակ ենք, որ դիմել ես ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, որքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի Բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք ստանաս: Read more of this post

Բարև ձմեռ պապիկ =)

Շուտ եմ ասել, էս տարի ինձ լավ եմ պահել ու լիքը նվերների ակնկալիքով եմ նամակս շարադրում…

Նոր Տարի երևույթը շատ եմ սիրում, բայց ոչ են պարտադիր համահայկական բտման արարողությունը, որ միշտ կազմակերպում ենք…😛

Տարվա վերջին օրը միշտ ադրենալինով եմ լցվում, գիտես, մի տեսակ տարօրինակ զգացողությունա տիրում ամբողջ օրը, կարծես անդունդի գլխին կանգնած` պիտի ջուրը նետվես, ու անընդհատ ձգձգում ես… բայց գիտես, որ հետո չես փոշմանելու… Ուֆ չգիտեմ, էտ նկարագրել չեմ կարող, ավելի լավա միանգամից անցնեմ ցանկություններիս:

Դե երևի մանդարինների մասին մեկ անգամ էլ շեշտելու կարիք չկա, мандаринов никогда не бывает достаточно :))) Ձմեռ պապիկ, ով-ով, բայց դու երևի լավ գիտես, որ ամեն տարի ինչ-որ հրաշքի եմ սպասում, ամեն անգամ ժամացույցի 12 զարկերի հետ փակում եմ աչքերս ու իմ հեքիաթը պատկերացնում… Ուզում եմ 2012-ին էտ հեքիաթն իրականություն դառնա, դե լավ, գոնե մի քիչ…🙂

Ուզում եմ եկող տարում ինձ լիքը հետաքրքիր փոփոխություններ բերես, միօրինակ կյանքը տխուրա… Չէ, ավելի ճիշտ` օգնես նպատակներս կյանքի կոչել ու դրական փոփոխություններն իրենց ոտքով կգան🙂  Հաջորդ տարի կուզեի ընկերներիս ու հարազատներիս հետ անցկացնելու ավելի շատ ժամանակ ունենալ, ու նրանց միշտ երջանիկ տեսնել, ուրախ տրամադրությունը վարակիչա :)))

Հա, մեկ էլ, չես մոռացել չէ? Ես դեռ շունիկ եմ ուզում… պուճուրիկ հասկի:

Հրաշքի սպասումով,

Մնդո =)

Գրողը տանի

Շուտ եմ ասել` տրամադրությունս թափելու ա…
Ըհը~, հայտնաբերեցի, որ բլոգ վարելուն հետ եմ վարժվել, մտել եմ ու New post-ն եմ ման գալիս…. չկա, մոռացա էլ առաջին նախադասությունս ինչ էի շարադրել: ՈՒֆ, էլի բողոքական ու անտրամադիր եմ 😦 հերթով տնեցիների ականջը հարդուկելով, հետո էլ` ֆբ չատում ընկերներիս աչքերը ցավացնելով` ինչքան էլ բողոքվեցի, էլի մի տեսակ էն չի, էլի էն դատարկությունը չի անցնում, էսօրը չի մարսվում. ինչ-որ մի բան ծանրացել ու կուլ չի գնում:

Դե իհարկե, միշտ սենց դեպքերում միայն բլոգս ա օգնում: Չգիտեմ էլ ինչ եմ ուզում գրել, մի տեսակ հիասթափությամբ լի օր դարձավ էս “մոգական” 11.11.11-ը… ես գիտեի, որ սրա վրից լավ հոտ չի գալիս:

Բայց էտ 1-երը տուտ նե պրիչյոմ, ու հեչ էլ չեմ պատրաստվում պատմել, թե օրս ոնց անցավ, ոնց էի ֆուտբոլի ժամանակ ստադիոնում սառել -կապտել, հանդերձարանի մոտ հարցազրույցի սպասելուց ոնց էի ցրում ինձ խոսացնող ոմն տարօրինակ բերետի օ.Օ ու թե ինչի մինչև հասա տուն` տրամադրությունս արդեն գետինը սրբելով էր ման գալիս…

Էլի ես իմ հիմար բնավորության ձեռքը կրակն եմ ընկել: Ուզում եմ փոխվել, մտածելակերպս ուղղակի հանցագործություն ա իմ զգացմունքների նկատմամբ:/ Մի խորհուրդ տվեք… ինչ անեմ, որ արտաքին ազդակներից սենց տակն ու վրա չլինեմ: Ինչի են ինձ սենց էմոցիոնալ սարքել: Հա շատ բան կարա լինի, ու ամեն ինչ սենց ծանր պիտի տանեմ?

Տո ասա ինձնից ինչ բնավորություն փոխող, ուֆ, գնամ բարձս գրկեմ ու զռռամ, բալքի անցնի :S

Դավիթ Մանոյան. Կմնամ Գերմանիայում, մինչև լիովին ապաքինվեմ

Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը մոտ մեկ ամիս է Գերմանիայում է, որտեղ շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից։ ArmSport.am-ը երիտասարդ ֆուտբոլիստից հետաքրքրվեց, թե ինչպես են ընթանում վերականգնողական աշխատանքները։

-Երբ ժամանեցի Մյունխեն, առաջին երկու օրը տարբեր բուժզննումներ անցա, որից հետո բժիշկս որոշեց, որ իր բուժումների հետ համատեղ (որոնք հիմնականում ծնկի մեջ տարբեր դեղեր ներարկելն է) անցնեմ նաև վերականգնողական կուրս Ռեգենսբուրգի ռեաբիլիտացիոն կենտրոնում, որն ամենալավն է Գերմանիայում։ Այստեղ է աշխատում Գերմանիայի հավաքականի ֆիզիոթերապևտը, ով էլ զբաղվում է ինձնով։ Այժմ շաբաթական 2-3 անգամ գնում եմ Մյունխեն և վերադառնում։  Read more of this post

%d bloggers like this: