Hi-line մի ասա…. մի կրակ ու պատիժ ասա…

Վերջապես մի ժամ տառապանքից հետո հաջողվեց միանալ ինտերնետին… Վերջին օրերը hi-line կարծես համբերությանս բաժակի խորությունը չափելու փորձեր է անում: Նույն պատմությունն էլ երեկ էր, էլի նույն ժամին ինտերնետն անհասանելի էր… անընմեջ redial-ներս արժանանում էին error 651-ին կամ 718-ին: Իսկ եզակի միացումից հինգ րոպե հասցնելով ուրախանալ` նորից բռնում էի connect-ի խրթին ճամփան:

Այսօր, երբ ակնհայտ էր պատմության կրկնությունը, որոշեցի դիմել օպերատորի օգնությանը… Պարզվում է hi-line-ում ոչ միայն ինտերնետին միանալն է բարդ գործ, այլ նաև օպերատորին…. Մոտ 4-5 րոպե ստիպված էի լսել Բիլայնի տարատեսակ ծառայությունների գովազդը` օպերատորին միանալու կոճակը հայտնաբերելու համար: 8 րոպե միօրինակ երաժշտություն ունկնդրելուց հետո լսեցի բարեհամբյուր “… Բիլայն, բարև Ձեզ”-ը: Խնդիրս ներկայացրի ու ինձ խնդրեցին մնալ գծում… մինչև կմիացնեն մասնագետին: Երևի վերջինս բավականին զբաղված էր… որովհետև պատասխանին ստիպված էի սպասել ևս 13 րոպե (ի դեպ այս ողջ ընթացքում չեմ դադարում redial սեղմել): Մասնագետի հրահանգներին հետևելով վերջապես կապը հաստատվեց… շնորհակալություն հայտնեցի ու անջատեցի հեռախոսը` անմիջապես բացելով բրաուզերը… 4 վայրկյան… չեմ չափազանցնում… նույնիսկ էջը չհասցրեց բեռնավորվել… ու կապը գնաց…. (“…. դե եկ վարդապետ ու մի խենթացիր….”): Մի ձեռքով նորից միանալու հուսահատ փորձեր եմ անում, մյուսով հավաքում hi-line-ի համարը… բայց նորից այդքան սպասելու մտքից (այստեղ են ասել) ֆազերսսս քցում են😦 Փառք աստծո… այս անգամ կապը ավելի շուտ միացավ, քան օպերատորը կպատասխաներ… Ինչով եմ արժանացել էս պատժին… բարեխիղճ սպառող եմ, ժամանակին միշտ վճարումներն անում եմ, դեռ մի տարվա էլ պայմանագիր ունեմ (որի համար արդեն սկսում եմ փոշմանել) …

P.S. hi-line կապը գովազդող Արամ MP3-ի ուրախ ժպիտը ինձ վստահեցնում է, որ նա հաստատ այս կապից չի օգտվում ….🙂 իսկ քաղաքի տարբեր վայրերում փակցված այս պաստառի նման աղավաղումները վկայում են, որ hi-line-ը շատերի նյարդերն է սղոցել, կամ էլ երևի Արամի ժպիտը հեգնանքի են նմանեցրել….

Մանրամասները anulikk
I always try to be positive

15 Responses to Hi-line մի ասա…. մի կրակ ու պատիժ ասա…

  1. Satenikասում է՝

    հաաաաա էլի,ինչ իրենց հեռախոսակապը, ինչ էլ ինտերնետը, բա գները… կյանքում չեմ մոռանա , թե ինչքան րոպեավճար մուծեցի ինտերնետի համար….մեկընդմիշտ հրաժարբել եմ ու իրոք երջանիկ եմ: Չեմ ասի ինչ կապից եմ օգտվում, որպեսզի գովազդ չլինի, բայց շատ գոհ եմ… ում հետաքրքրեց, գրեք:

  2. Satenikասում է՝

    ես էլ շատ ժաանակ քո օրին էի, հատկապես երբ գիշերն էր կապը գնում, տեղս չէի գտնում

  3. anulikkասում է՝

    Իսկապես, էտ մասին մոռացա ասեմ, որ ամենաբարձր սակագներն իրենցն են… իսկ քեզ նախանձում եմ..🙂 ինչ լավ արեցիր… իսկ ինձ մնում է համբերել ևս 10 ամիս…

  4. zulumikասում է՝

    Հայաստանում գրեթե բոլորը հերթով իրար են փոխանցում փոշմանելու “փառահեղ դափնին”, հատկապես, երբ խոսքը վերաբերում է անլար կամ Hi-line ինտերնետին:
    Սկզբում ամեն ինչ գերազանց է, բայց չես հասցրել մի քիչ ուրախանալ, երբ ցանցը սկսում է գերբեռնվել, ու…….. այսպես շարունակ օրեր, ամիսներ……..

    Երբ հերթական անգամ ինտերնետը “կլինիկական մահ ապրի”, օպերատորը բաժանորդի բողոքին ի պատասխան “կփաստի”, որ “ամեն ինչի մեղավորը բաժանորդի համակարգիչն է”…..😦
    Իրականում, ըստ իս, վատ կապի առկայության 3 գլխավոր պատճառ կա.
    1. գերծանրաբեռնված կայաններ,
    2. բարեկամ-ծանոթով տեղավորված, իրենց գործին կիսատեղյակ կամ անտեղյակ աշխատակիցներ,
    3. անտարբերություն “մեկ է` իրենց փողը ստանալու են, էլ ինչի պիտի գլուխ ցավացնեն “

  5. Satenikասում է՝

    Իսկ պայմանագիրը խզելու դեպքում ինչքան պիտի մուծես?

  6. zulumikասում է՝

    Եթե առաջին 15-20(MTS, Beeline) օրվա դեպքում են խնդիրները ծագել, կարծեմ` տարբերակ կա վերադարձնելու: Որոշ դեպքերում, հաշվի առնելով տվյալ տարածքում կապի վատ որակը (շենքի, տան դիրք, պատերի հաստություն, մոդեմի աշխատանքը խափանող տարբեր գործոններ), հավանական է` կարիք չլինի որևէ “տույժ” վճարել:
    ICON-ի դեպքում գումարն ամբողջությամբ հետ ստանալ կարելի է մոդեմն օգտագործելուց հետո 1-3 օրվա ընթացքում միայն(անցյալ տարի էդպես էր):

    • anulikkասում է՝

      օօօ, շնորհակալություն ինֆորմացնելու համար🙂 այդ մասին չգիտեի, բայց հետաքրքիր է, որ մինչև պայմանագիր կապելը նման խնդիրներ չեմ ունեցել… այս կապից օգտվում եմ 2009-ի փետրվարից, պարզապես կարծում եմ խորամանկ քաղաքականություն են վարում…

  7. Gayaneասում է՝

    Anush jan , ba es inch asem, vor es hi-lini, ayisinqn Bilayni spasarkman dardic iranc carayutyan texnikakan bolor koxmern usumnasirel em, u inqs em amen inch anum, dzum, dzmzum:D erb anjatvuma😀 de en 192.168.1.1 saytov:D xaytarakutyun a che? indz mxel en mi ayl kargi inqnakrtutyan, te che araj gjvum ei,vor zangum ei 100 u ”muzika lsum!!!!” gites, mikrafonov miacnum ei, gnum ei kofe ei dnum, xmum ei verjacnum, bajakn el lvanum, u operator@ nor karoxa vekaler!!! ba inchn a amenaboc@:D vor iranc straxovka en anum erbemn:D zangum es 100, u aranc barev-baylusi asuma NERKAYUMS MI SHARQ BAJANORDNERI MOT NKATVUM EN TEXNIKAKAN XNDIRNER:D yani operatorin mi miaci eli:D:P:P:P

    • anulikkասում է՝

      dra hamar el Hayastanum nex masnagetner chkan ….😀 bolore amen inchic qich te shat patkeracum unen …..🙂 haha … Gayuuuussss texd imaca… sranic heto jamerov operatorin chem spasi… miangamic qez het kkapnvem😉

  8. Edgarասում է՝

    Esel em ogtvum HI-LINE-ic u indz gorci berumov petq ekav rutube.ru saytic video-urok nayel u es 3 ora tanjvum em vor baci minchev verj nayem enel kesic qcuma😦

    • anulikkասում է՝

      innetum video nayele mer hamar der vonc vor fantastikayi volortic lini🙂 jamerov spasum es buffer lini ))) xorhurd ktam aravotyan porces… et jamerin hamemat kape lav e

  9. Edgarասում է՝

    porcel em chi linum An jan,, 24 jam miacraca :-d

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: