Բան չմնաց էէէէէ :))))

Երկու օր…. չնայած էսօրը մոտենումա ավարտին.. ժողովուրդ երկու օր էլ չմնաց…. ուխ…😀 էն 4 տարին ոնց որ ավելի արագ անցան, քան էս վերջին օրերն են անցնում ))) ծանոթանում էի հավաքականների վերջնական կազմին, չնայած անընդհատ փոփոխություններ են լինում, օր օրի վնասվածք ստացող խաղացողների թիվը մեծանումա… տխուրա ! Առաջնության մեկնարկից առաջ շարքից դուրս եկավ Ռիո Ֆերդինանդը` Անգլիայի հավաքականի ավագը: Հայտացուցակում են Արիեն Ռոբենի (Հոլանդիա) ու Դիդիե Դրոգբայի (Կոտ դ’Իվուար) անունները, բայց երկուսն էլ լուրջ վնասվածք են ստացել ու դժվար թե մասնակցեն խաղերին: Ավելի վաղ էլ լուրջ վնասվածք ստացել էին Բեքհեմն ու Բալլաքը: Լրատվամիջոցներն արդեն վնասվածք ստացած ֆուտբոլիստների մի ամբողջ հավաքական են կազմել …. ներկայացնեմ կազմը.

Դարպասապահ — Ռենե Ադլեր (Գերմանիա)
Պաշտպաններ – Ռիո Ֆերդինանդ (Անգլիա), Հայկո Վեստերմանն (Գերմանիա), Մայքլ Էսսյեն (Գանա), Լասսանա Դիրարա (Ֆրանսիա)

Կիսապաշտպաններ — Միխաել Բալլակ (Գերմանիա), Անդրեա Պիրլո (Իտալիա), Դևիդ Բեքհեմ (Անգլիա), Նանի (Պորտուգալիա)

Հարձակվողներ — Դիդյե Դրոգբա (Կոտ դ՛Իվուար), Ումբերտո Սուասո (Չիլի)

Պահետայիններ — Ջոն Օբի Միկել (Նիգերիա), Սիմոն Ռոլֆս (Գերմանիա), Թիմ Բրաուն (Նոր Զելանդիա), Դի Դոն Հուկ (Հարավային Կորեա) ….😉

Բայց ամենաշատը ինձ տխրեցրեց Բրազիլիայի հավաքականում Ռոնալդինյոյի բացակայությունը…😦 Գլխավոր մարզիչ Դունգան պատճառաբանություններին պատասխանել է, թե` ինձնից հաղթանակ են ուզում… ես էլ քայլեր եմ ձեռնարկում )) բայց իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով Ռոնալդինյոն այդ հարցում իրեն միայն կարող էր օգնել: Տխրեցի, որ իմ սիրելի խաղացողներից մեկին էլ` Նանիին, չեմ տեսնի Պորտուգալիայի հավաքականում, բժիշկները վստահեցնում են, որ նրա մեջքի վնասվածքը թուլյ չի տա խաղալ, էնպես, որ Նանիի փոխարեն կիսապաշտպանության աջ եզրում կխաղա «Բենֆիկայի» կիսապաշտպան Ռուբեն Ամորիմը: Ի դեպ 25-ամյա այս ֆուտբոլիստը դեռ ոչ մի խաղ չի անցկացրել Պորտուգալիայի հավաքականում… Ինչևէ… թող անհագստանան Պորտուգալիայի երկրպագուները, իսկ ես ցավելու եմ Իսպանիայի, Հոլանդիայի ու մի քիչ ել Անգլիայի համար :))) Go Spain !!!

Վաաաայ …. բա առաջնության պաշտոնական երգի տեսահոլովակը տեսել եք ??

 Շակիրայի “Waka Waka” երգի ուրախ ռիթմերը առաջիկա մի ամիսը զնգալու են մեր ականջներում :  Ի դեպ ինտերնետը ինչքան էլ քրքրեցի էտպես էլ (ոնց ռուսները կասեն) толком не понела waka-waka-ն ինչ էր նշանակում… ոնց որ Զամբիերեն է…  Համոզված եմ ֆուտբոլային կրքերի թեժացմանը զուգահեռ այս ու շատ հարցեր իրենց պատասխանները կստանան …. Օլէէէէ, օլէ օլէ օլաաաա😀

Մանրամասները anulikk
I always try to be positive

8 Responses to Բան չմնաց էէէէէ :))))

  1. Satenikասում է՝

    ուխխխխաաայ, ինչ լավն ա երգը:::: Ճիշտ երգչուհի են ընտրել

  2. Satenikասում է՝

    Ում ես բալետ անում?

    • anulikkասում է՝

      վերևը նշել էի, բայց մեծ հաճույքով մի հատ էլ կասեմ… Իսպանիաաաաաա, Հոլանդիա… ու նենց թեթևի մեջ Անգլիա😀

  3. Satenikասում է՝

    բա ոնց եմ սիրում , որ աալիք են անում…. կլիպում այդ հատվածը կա

  4. Satenikասում է՝

    Հիշեսցի, որ մի ժամանակ Ռոբերտո Կառլոսի համար խենթանում էի….

    • anulikkասում է՝

      յաաա,, բացահայտում արեցի🙂 ինձ թվում էր ֆուտբոլ չես սիրում …😀
      իսկ հիմա ??

  5. Robbie Raulասում է՝

    Չխնդաք , բայց Զգում եմ , Ուրուգվայնա հաղթելու…

    • anulikkասում է՝

      պահոոոո …. իսկ ես զգում եմ, որ վեցերորդ զգայարանդ քեզ խաբում է😉
      խեղճերը աշխարհի չեմպիոն 60 տարի առաջ են դառել :Ճ էլ չասեմ, որ վերջին չորս առաջնություններից մենակ 2002-ին են ընտրական փուլից դուրս եկել ու ավարտել խմբում 3-րդ տեղով :)))

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: