Մունդիալը մեկնարկեեեց …. :)))

2010թ. աշխարհի առաջնության առաջին խաղում հանդիպեցին Հարավային Աֆրիկայի ու Մեքսիկայի հավաքականները: Չնայած մեղուների պարսի բզզոց հիշեցնող ու ականջ ցավեցնող վուվուզելաների անընդհատ ձայնի, հետաքրքիր հանդիպում ստացվեց: Առաջին կեսում ավելի ակտիվ էին մեքսիկացիները, հարավաֆրիկացիների աշխուժություն նկատվեց միայն ընդմիջումից րոպեներ առաջ:

Հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսին. 55-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ հարավաֆրիկացի Տշաբալալան: Պետք է տեսնել, թե ինչպես էին տոնում խփած գնդակը …😀 Մեքսիկացիների աշխույժ խաղից հետո հակառակորդի գոլը մի փոքր անտրամաբանական էր:/ չնայած գոլից հետո պատկերը փոխվեց ու հարավաֆրիկացիների գրոհները շատացան: Իսկ ահա 77-րդ րոպեին Ռաֆայել Մարկեսը հավասարեց հաշիվը:

 Թվում էր Խունտեի համար դժվար չի լինի որսալ գնդակը… Ամեն դեպքում են գոլառատ խաղի կողմնակից եմ, կուզեի հիշեցնել, որ ամեն խփած գնդակի համար 500 դոլլար է գնում Աֆրիկայի դպրոցներ` երեխաների կրթությանը:

Թիմերը 1-1 հաշվով էլ բաժանվեցին: Իսկ այս խմբի մյուս հանդիպմանը մի ժամից էլ քիչ ժամանակ մնաց….  Ուրուգվայ — Ֆրանսիա ….🙂

Մանրամասները anulikk
I always try to be positive

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: