Մեր սահմանների արթուն պաշտպանը

— Դե ինչ Ռեկս, դու նորեկ ես, բայց մի անհանգստացիր, ամեն ինչ լավ կլինի: Այ կտեսնես😉 շուտով քո հերթն է սահմանը հսկելու: Հուսով եմ կարդարացնես տիրոջդ խոսքերը,- ասաց փորձառու սահմանապահ, սպա Վահեն:

-Շնորհակալություն սեր, որ չմերժեցիք: Դուք կհամոզվեք, որ Ռեկսը իսկական սահմանապահ է,- ավելացրեց տերը:

-Հուսանք…

Երկու օր անց Ռեկսի հսկելու հերթն էր… Նոր էր սկսել մթնել: Արևի վերջին ճառագայթներն ընկել էին ծառերի կատարին: Շուտով բոլորը հեռացան: Մի քանի ժամ անց Ռեկսի ուշադրությունը շեղեց թփերի խշշոցը: Ձախ կողմում երկու մարդու նկատեց` տարօրինակ պահվածքով: Վազեց նրանց հետևից: Թմրամոլները, նկատելով շանը, արագացրին քայլերը: Քիչ էլ մոտենալով, Ռեկսը զգաց հերոինի հոտը: Վայրկյանների ընթացքում նա հասավ թմրամոլներին ու ցատկելով մեկի ուսերին` տապալեց նրան: Ռեկսի բարձր հաչոցից անհանգստացած` մոտակայքում երևացին սահմանապահները: Նրանց հաջողվել էր բռնել փախչող մյուս  թմրամոլին: Ռեկսի ճանկերից ազատելով ընկածին, երկուսին էլ տարան ուղեկալ, իսկ Ռեկսին` բուժկետ. սահմանախախտ թմրամոլը հասցրել էր դանակահարել շանը:

Այսպես քաջ կենդանին ստացավ մարտական մկրտությունը և պարգևատրվեց ոչ միայն արիության շքանշանով, ալյև համեղ երշիկեղենով:

2001թ.

Մանրամասները anulikk
I always try to be positive

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: