Սևուկն ու Նուկը

Մեր բակում կենդանիները շատ են… հատկապես կատուներ… շներ… Բոլորը նրանց կերակրում են: Ես ամենաշատը սիրում եմ Սևուկին ու Նուկին: Այդ երկու անբաժան շնիկները կարծում են, թե ես իրենց տերն եմ. ուր գնում եմ, հետևում են ինձ: Նուկը ութ ամսեկան պստլիկ, փամփլիկ շնիկ է, իսկ Սևոն` մեկ տարեկան, բայց հակառակ տարիքի, շատ փարթամ է🙂 Կարծես իրար հետ ընդհանուր ոչինչ չունենալով, շատ մտերիմ են:

Մի անձրևոտ օր` առավոտյան շուտ նրանց կեր էի տարել: Առաջինը ինձ նկատեց Նուկն ու սկսեց թռչկոտել: Սևոն քնած էր, բայց Նուկի աշխույժ թռչկոտելուց իսկույն վեր թռավ, վազեց դեպ ինձ, ատամներով խլեց տոպրակն ու փախավ խոտերի մեջ: Նուկը հետևեց նրան: Երբ Սևոն հեռացավ ջուր խմելու, Նուկը մոտեցավ տոպրակին ու զարմացավ այն դատարկ գտնելով… ոչինչ չկար: Սկսեց լիզել տոպրակը: Սա կարծես դուր չեկավ Սևոին: Նա արագ-արագ մոտեցավ, մարմնով հրեց Նուկին ու ատամներով սկսեց պատառոտել տոպրակը, ապա հանգիստ շարունակեց իր ճամփան: Նուկը շշմած նայում էր տոպրակին, ապա գլուխը թեքեց ու ապուշային հայացքը հառեց ինձ:

Ու երևի երկար այդպես կնայեր, եթե ես թաքցրած չլինեի մայրիկի տված երշիկից մի կտոր…

2000թ.

Մանրամասները anulikk
I always try to be positive

2 Responses to Սևուկն ու Նուկը

  1. Satenikասում է՝

    Ինչ համով շունիկներ ենննն

    • anulikkասում է՝

      :D:D հլը են սպիտակ պուճուրիկին … ջանք չի խնայում մեծին հավասար վազելու համար😀

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: