Խոհեր, որ ծնվեցին ակամա

Ձմռան խստաշունչ օրերն էին և չջեռուցվող բնակարանիս խոնավ ու ցուրտ պատերը միայնությանս պահին ավելի ճնշող էին դարձել: Հիմա երբ հիշեցի, կրկին փոթորկվեցի և նորից ու  բազմիցս կրկնված հարցն այցելեց` գնա՞լ, թե չէ՞… պարզապես փախչել… բայց ինչպե՞ս… և ո՞ւր… Միթե մարդն ինքն իրենից կարող է փախչել…

Ասում են` չեն ընտրում ծնողներին, ծննդավայրն ու հայրենիքը: Ես ծնվել ու ապրում եմ Երևանում, ասել է, թե նրա հետ կապված եմ ճակատագրով ու կարոտի բազում թելերով: Վերջինիս մասին թերևս հստակ պատկերացումներ չէի կազմի, եթե ծնողներիս հետ չբացակայեի քաղաքից: 2002թ. ամառն էր: Գնացել էինք Հանքավան, ուր մնացինք մեկ ամիս… ժամանակ, որ եղավ կարոտի առաջին փորձաքարը: Այնտեղ ամեն ինչ հեքիաթային էր: Անկրկնելի էր բնության ամեն մի անկյուն: Հանքավանն այս իմաստով բացառություն չէ… Գյուղին առանձնակի հմայք են տալիս բարձրադիր տները, այգիների միջով հոսող հանդարտ գետն ու շրջակա թավուտ անտառները: Այդուհանդերձ մի բան ճնշող էր. ես օտար էի այնտեղ… 

Երբ վերադարձանք նոր հասկացա, թե ինչ է Երևանն ինձ համար… Իմ տունն է, տան իմ անկյունը` լի խենթ ու խելառ երազներով:

Երևանը նաև ծնողներիս ծննդավայրն է: Ավագներից շատ եմ լսել, թե ինչպես է կառուցվել մեր քաղաքը, թե ինչպես երկրորդ աշխարհամարտի ժամանակ Երևանում բացվել է Գիտությունների ակադեմիան, թե ինչպես մարդիկ մեծ ոգևորությամբ անվճար աշխատել են “Հրազդան” մարզադաշտի շինարարության վրա: Իսկ ավելի մեծերից լսել եմ, թե ինչպիսի տոն է եղել, երբ առաջին անգամ  երևացել է տրամվայը: Մեր Հարևան շենքում է ապրում 90-ամյա Լուսիկ տատը, ով մոտ 50 տարի վագոնավար է աշխատել… ինչպիսի ոգևորությամբ է հիշում տրամվայի Զեյթուն մտնելու մանրամասները… ու պետք է տեսնել նաև նրա արցունքակալած աչքերը, երբ խոսում է մեր օրերում տրամվայի գծերը հանելու մասին: Ես նույնպես ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ անտրամաբանական, ավելին` մտացածին հետընթացի անհասկանալի քայլերը: Չէ՞ որ տրամվայը միշտ եղել է քաղաքակրթության չափանիշ, քաղաքին  շունչ, կյանք, կեցվածք հաղորդող փոխադրամիջոց: Մայրս հաճախ է հիշում, որ տարիներ առաջ մերձբայթյան երկրներում շրջագայելիս մեր քաղաքի մասին պատկերացում կազմելու համար տեղացիները հարցրել են` Երևանում տրամվայ կա՞…

Դառնությամբ ընդունենք, որ Երևանը որոշ գավառամիտ պաշտոնյաների համար դարձել է “խոպան” և հազիվ թե նրանք հասկանան յոթանասունականների այն խենթին, որը վարձել էր տրամվայն ու ողջ գիշեր մինչև լուսաբաց, ընկերների ու հյուրերի հետ զբոսնել ու քեֆ արել Երևանի փողոցներում: Այո’, նա էր գիշերվա տերը… այդ խենթ գիշերվա ու քաղաքի…

2003թ.

Մանրամասները anulikk
I always try to be positive

3 Responses to Խոհեր, որ ծնվեցին ակամա

  1. armineասում է՝

    սա ով է գրել???

  2. Մարիաննաասում է՝

    շատ լավն էր

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: