“Նամակ մահվանից հետո”

Չգիտեի` հավատալ, թե ոչ, այդուհանդերձ իմ ավագները հպարտությամբ ու թախիծով էին երբեմն հիշում մի պատմություն, որն իրողություն է: Կատարվել է այն մոտ 60 տարի առաջ: Տողերն ընթերոցող տարեցները մտովի ետ գնացին ու հիշեցին երկրորդ աշխարհամարտի դաժան տարիները, իսկ իմ սերնդակիցները պատմության սերտած դասերից` երկրորդ համաշխարհային պատերազմի տարեթվերը. 1941-1945թթ.: Խոսքը մի նամակի մասին է, որ կոչվում է “Նամակ մահվանից հետո”: Գրել է այն ռազմի դաշտ մեկնող զինվորն իր զավակին` նորածին որդուն,ու պահ տվել կնոջը` պայմանով, որ այն կբացվի որդու 18-րդ տարեդարձի օրը, եթե ինքը չվերադառնա ճակատից…
Դե, ինչպես ասում են. պատերազմում` ինչպես պատերազմում… զինվորը չվերադարձավ…

Ինձ ապացույցներ պետք չէին, բայց ստացվեց այնպես, որ մի օր մեծ տատիկս չորացած ու դողդոջուն ձեռքերով մեկնեց խունացած, դեղնած, մասունքի պես փայփայած դպրոցական տետրի մի թուղթ և ասաց.

-Կարդա որդի’, այստեղ շատ բան կգտնես, որ չկան քո գրքերում:

Մուգ կապույտ թանաքով գրված էր. “Զավակս, սիրելի Աղասիս, շնորհավորում եմ քեզ ծննդյանդ օրվա առթիվ, ցանկանում եմ անխոտոր ճանապարհ և մեծ իմաստություն, որ կարողանաս հաղթահարել բոլոր դժվարություններն արիաբար: Շատ կուզենայի կողքիդ լինել, ընկերդ կոչվել, ապրել քո հետաքրքրությամբ, խնդալ քո հաջողությամբ, բայց այնպես ստացվեց, որ ինձ ու քեզ վիճակվեց ապրել տարբեր աշխարհներում: Մեր կամքով չէր և ոչ էլ Աստծո, պարզապես աշխարհի տերերի չարությունն ու ագահությունն է տնօրինում… Չնայած որ ընդունված է ասել` մարդը որոշում է, Աստված տնօրինում: Ինչ արած… Ու չարին էլ կա պատասխան: Պատասխան, որ լինում է թանկ զոհողությունների գնով, քանզի երկրիդ ազատությունը ոչ նվիրում են, ոչ էլ շնորհում (վկան մեր ողջ պատմությունը), այն ձեռք են բերում միմիայն արյան գնով: Մի’ լցրու աչքերդ, այլ գոտեպնդվիր, չէ որ դու ուժեղ ես, առողջ և ամրակուռ: Չի կարելի հանգիստ նստել, երբ վտանգված է հայրենին…

Խառնիխուռն են մտքերս, ասելիքս` բազմաշերտ, ժամանկս` կարճ, գրելու ցանկությունս` անսահման…

Մնաս բարով, գլուխդ բարձր որդի’ս, դու ընկճվելու իրավունք չունես, դու իմ զավակն ես… ոչինչ, որ հաղթանակի բերկրանքն առանց ինձ կճաշակեք, գիտեմ` կհիշեք նաև մարտիրոսվածներիս, իսկ երբ հիշում են, ապրելով ապրեցնում են…”:

Ճնշող, երկար լռություն տիրեց… Արցունքակալ աչքերով, ցավը կոկորդումս խեղդելով` խունացած թուղթը, որ արդեն թանկ մասունք էր նաև ինձ համար, մեկնեցի տատիս: Նա համբուրեց այն, խնամքով ծալեց ու տեղը դրեց, իսկ ես տեղափոխվեցի մեր օրերը…

Այդ թանկ գնով պահած երկիրն այսօր աստիճանաբար դատարկվում է: Իսկ երբ հայրենիքը կորցնում ես, մնացած ողջ կյանքդ նվիրում ես անհայրենիք կյանքով ընտելանալուն: Չէ… մեր երկիրը դառնալու է սիրված հայրենիք, ու տեր ենք լինելու մեր անկախությանն ու մեր հաղթանակներին, որովհետև մեզ կանչելու է ոչ թե աշխարհասփյուռ ճամփաների սարդոստայնը, այլ պայծառ հորիզոնը:

2004թ.

Մանրամասները anulikk
I always try to be positive

4 Responses to “Նամակ մահվանից հետո”

  1. Hrach Shahverdyanասում է՝

    Այո հայրենքիս դատարկվում է … բայց ինքան էլ դատարկվում է, չի վերջանում … (Պատմությունը նայիր)… Հայը ապրել է, ապրում է և ապրելու է …

    Ապրես Ան ջան, հիանալի էր … նամակ ապագային ….

  2. Սիրում եմ քեզասում է՝

    Ան…
    Սերն Անմահ է…
    Սիրով
    Ժպտա
    Հավերժին

    Սիրում եմ քեզ🙂 :*

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: