“Մամ, քո մահն անգամ ինձ հետ չի պահի…”

“Սենյակում մութ է, բոլորը քնած են, իսկ իմ քունը չի տանում… կարծես զրուցում եմ քեզ հետ: Կեսգիշերային լռության մեջ ուզում եմ մտքերս, ապրումներս ու խոհերս կիսել քեզ հետ, մայրիկ, և հասկանում, որ անհնար է այդպես “բանավոր” շարունակել մեր զրույցը: Ուստի բարձիս տակից հանելով թուղթն ու գրիչը և մերթընդմերթ վառիչով լուսավորելով` փորձում եմ այն թղթին հանձնել: Նախ ներիր քո տաքարյուն ու խենթ որդուն, որ առանց հրաժեշտ տալու գաղտնի զինվորագրվել է: Ինչ արած, գիտեի, որ պետք է հորդորեիր, թե մի քիչ էլ սպասիր, կմեծանաս ու նոր: Իսկ ժամանակն ու թշնամիները չեն սպասում: Սիրելի’ մայրիկ, վաղը ես առաջին անգամ պետք է ուղեկալում հերթապահեմ, աշտարակի վրա ժամապահ եմ նշանակված: Անհամբեր սպասում եմ վաղվան: Ես պատվով ու բծախնդրորեն կկատարեմ իմ ծառայությունը, չէ՞ որ ինձ են վստահել երկրիս խաղաղ քունն ու անվտանգությունը: Եվ թող փորձվի ոսոխն այն խաթարել: Վստահեցնում եմ քեզ, որ օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարողանա խախտել երկրիս սահմանի անդորրը: Ես ու ինձ նման շատերը գիտակցում ենք, որ պատմական առաքելություն է դրված մեզ վրա:

Մեր նախնիները դարեր  շարունակ մաքառել են` հայացքներն ուղղած առ Աստված և յուրաքանչյուր սխալի դիմաց աստճանաբար տվել են մեր հողերը: Դրա համար էլ երբեմնի ծովից ծով Հայաստանն այսօր զբաղեցնում է 29 հազար քառակուսի կիլոմետր: Մենք այլևս հող զիջելու հնարավորություն չունենք: Ու քանի դեռ ես այստեղ եմ` երկրիս սահմանի գլխին, հավաստիացնում եմ քեզ, որ այն անառիկ կպահեմ, կմարտնչեմ մինչև վերջին շունչս: Եվ չզարմանաս ու չնեղանաս, որ ասեմ` քո մահն անգամ ինձ չի կարող հետ բերել դիրքերից: Պատահական չէ, որ հայրենիք բառից անբաժան է մայր բառը: Ու թե ընկնեմ ես այնտեղ, երբեք չվշտանաս, չէ՞ որ բազմիցս ես դասեր տվել. գիտակցված մահն անմահություն է:

Այսօր` այս պատերազմում, մենք արդեն յոթ հազար անմահներ ենք տվել: Ինչ արած… հանուն վեհ գաղափարի (իսկ երկրիդ ազատությունից ավելի վեհ գաղափար չկա) պետք են թանկ զոհաբերություններ: Երկրի ազատությունը չեն նվիրում կամ շնորհում, այն նվաճում են միմիայն արյան գնով…”:

2004թ.

Մանրամասները anulikk
I always try to be positive

4 Responses to “Մամ, քո մահն անգամ ինձ հետ չի պահի…”

  1. Goharասում է՝

    Apres Anushik, uxarkir xndrem,, Hay Zinvorin,,. Hastat ktpen,,.

  2. tsovikասում է՝

    vuy, ays du es grel????

    • anulikkասում է՝

      😀 ահա, գրել եմ դեռ դպրոցում…. բայց հիմա ավելի քան երբևէ ես թեման մոտա ու հարազատ….

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: