Մի հրավերի հետքերով…

Հերթական աշխատանքային օրերից մի օր… շեֆս դուրս գալուց հայտնեց, որ պարոն Գ-ի կողմից հարսանյաց հրավիրատոմսեր են բերելու` մի լավ ուսումնասիրեմ, մինչև վերադառնա: Հրավիրատոմսերն իրենց երկար սպասեցնել չտվեցին, էն էլ մեկի տեղը 3 հատ. ոչ միայն շեֆիս, այլև պարոն Հ-ի և պարոն Տ-ի համար: Ուսումնասիրություններս ընդհատեց արտաքինից հեռախոսազանգը: Բարեհամբույր մի աղջիկ, ում անունը մոռացա հարցնեմ (այստեղ եմ ասել` դամբուլի մեկը), հետաքրքրվում էր մյուս 2 հրավիրատոմսերով, և իմանալով, որ ինձ մոտ են շտապեց վերջիններիս հետևից… Ու էս գրառումս չէր էլ լինի, եթե պարոն Տ-ն առավոտյան շեֆիս չայցելեր ու պարզվեր, որ իրեն ոչինչ չեն փոխանցել…  Դե Անուշիկ… ընկանք հրավիրատոմսի հետքերով: Հեռախոսագիրքը տակնուվրա արեցի Արտաքին բաժնի 2 համար գտա: Ու չնայած երկուսի դիմաց էլ աղջկա անուն էր գրած, առաջին զանգիս պատասխանեց մի երիտասարդ: Ձայնից շփոթված` վերջինիս  “ինչով կարող եմ օգնել” հարցին պատասխանեցի.

-Իսկ այդտեղ աղջիկ չկա?

-Աղջիկ?,- զարմացավ զրուցակիցս,- սենյակումս ես մենակ եմ…

Լավ էր մոռացել էի ներկայանալ, թե չէ հրապարակավ խայտառակ էի լինելու (ոնց որ սովորություն եմ դարձրել ես երևույթը): Միանգամից կարմրեցի, ներողություն խնդրեցի ու լսափողը կախեցի: Մի քիչ զգուշավորությամբ հավաքեցի երկրորդ համարը:  Պատասխանողը կին էր, ով միանգամից վրդովվեց հարցիցս…

-Մենք ստեղ ոչ մի հրավիրատոմսի մասին խոսակցություն ոչ լսել ենք, ոչ էլ գիտենք պարոն Տ-ն ովա:

Էն վերջինը մի քիչ անհավատալու էր, բայց դե…😦 կորավ ու կորավ: Տեսնես պարոն Տ-ն կիրակի հարսանիք կգնա…?

Մանրամասները anulikk
I always try to be positive

4 Responses to Մի հրավերի հետքերով…

  1. 125...ասում է՝

    😀😀😀, erevi chi gna🙂

    • anulikkասում է՝

      😦 ինձ շատ մեղավոր կզգամ, երանի գնա

      • 125...ասում է՝

        de urish@ kgna, nenc vor … harsaniqic mard chi pakasi :, bayc iskapes shat lavn er, shat🙂

      • anulikkասում է՝

        😀 հուսանք նա հարսանիքի քավորը չէր…
        իսկ հրավիրատոմսերը մտնելուց դժվար թե ստուգեն😀 դե պարոն Տ Ձեզ տեսնենք😛

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: