Հայոց պատմության խեղաթյուրումը

  • Պատմության նպատակային խեղաթյուրման սկիզբը

Ազատագրելով Արևելյան Հայաստանը, Փայտակարան նահանգը` Բակուրակերտ (Բաքու) մայրաքաղաքով պարսկական լծից, ռուսական բանակը և հայ կամավորները չէին կարող իմանալ, որ ժամանակի ընթացքում այդ տարածքում ապրող աննշան, թուրք-սևփափախ ազգային փոքրամասնությանը իրավունք կտրվի ինտերնացիոնալ Անդրբեջանական ՍՍՀ-ում լինել գլխավորը: Նրանք չէին կարող իմանալ, որ 20-րդ դարում թուրքերը կսկսեն իրենց վերանվանել “ադրբեջանցիներ” (ինչպես օրինակ Դոնի և Կուբանի ռուսները իրենց կնքեին նոր ազգություն` դոնացիներ, կուբանցիներ), չէին կարող իմանալ, որ Թուրքիայի պատմությունը նենգափոխողները պարսկական լծից ազատագրված Բաքուն անվանելու են Թուրքիայի երկրորդ մայրաքաղաք:

Զարմանալի է, երբ մարդը թաքնվում է ուրիշի անվան տակ, առավել զարմանալի, երբ դա անում է մի ողջ ազգ: Ի պատիվ այդ ազգության մտավորականության, աշխատողների ու գյուղացիների լավագույն մասի, պետք է նշել, որ նրանք ոչ պաշտոնապես իրենց անվանում են թուրք (կամ մուսուլման), բայց ոչ “ադրբեջանցի”, քանի որ “ադրբեջանցի” ազգություն և լեզու բնության մեջ ոչ եղել է, ոչ էլ կա. դա թուրք ազգն է, որ խոսում է թուրքական բարբառներից մեկով:

  • Որտեղի՞ց է առաջացել “Ադրբեջան” բառը և իրականում ի՞նչ է նշանակում:

Այս տեսանյութը պատրաստել է հայ մի երիտասարդ` ի պատասխան ադրբեջանցիների պատրաստած պատմությունը խեղաթյուրող տեսանյութի:

Մ.Թ.Ա. 321թ-ին Ալեքսանդր Մակեդոնացին իր զորավար Արտրոպատին ղեկավար է նշանակում Արևելյան Հայաստանի Կապուտան լճից (Ուրմիա) մինչև Կասպից ծով ընկած տարածքում: Այդ ժամանակից ի վեր Արևելյան Հայաստանի մաս կազմող վերոհիշյալ տարածքը կոչվեց Ատրպատական, պարսկերեն` Ատրպայական, արաբերեն` Ադրբեջան: Ատրպատականը մշտապես կռվախնձոր է եղել Հայաստանի և Պարսկարստանի միջև: Պարսիկները բազմիցս ներխուժել են Ատրպատական և իրենց միացրել հայկական շատ տարածքներ (Փայտակարան, Արցախ, Ուտիք, Սյունիք և այլն):

16-րդ դարում, երբ Հայաստանը բաժանվեց Թուրքիայի և Պարսկաստանի միջև, Ատրպատական-Ադրբեջան շրջանը` Արևելյան Հայաստանի հողերի հետ անցավ Պարսկաստանի տիրապետության տակ, մինչև Ռուսաստանի մուտքը Արևելյան Հայաստան: 1828թ Ռուս-պարսկական պատերազմի արդյունքում կնքված Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանին անցավ Արևելյան Հայաստանի մի մասը` Ատրպատականից հյուսիս ընկած Քուր-Արաքսյան ստորին ավազանը, որ պարսիկները երբեմն սխալմամբ Ադրբեջան էին կոչում:

Միջին դարերում Արևելյան Հայաստանում ապրող հայերի, պարսիկների, քրդերի, ասորիների շարքին ավելանում են Թուրքմենիայից գաղթած թուրքեր: Նրանք խոսում են թուրքերեն, ունեն իրենց թուրքական ֆոլկլյորը, իրենց անվանում են “թուրք” (սելջուկներ, ղարափափախներ,…) և անկասկած թուրք ժողովրդի մի մասն են: Ռուսաստանում 1913թ-ի մարդահամարի ժամանակ նրանց սխալմամբ տվել են “թաթարներ” կամ “կովկասյան թաթարներ” անունը, այդպես մինչև օրս նրանց անվանում են վրացիները, Լենինն ու Գորկին իրենց աշխատություններում նրանց այդպես են կոչել, մինչդեռ թուրքերն իրենց “թուրք” են անվանում, ինչպես իրենց հարևան հայերը:

Պարսկաստանում թուրքերն աննշան փոքրամասնություն էին կազմում և հալածվում էին պարսիկ խաներից` հայերի, քրդերի, ասորիների նման: Պատմությանը հայտնի է Արևելյան Հայաստանում պարսկական լծի դեմ հայերի և թուրքերի համատեղ պայքարի օրինակներ, չնայած` կրոնական ու լեզվական մեծ տարբերությանը: Նախկինում լինելով քոչվոր, անասնապահ, ցածր մշակույթի տեր` թուրքերն ընդօրինակում էին հայերի, պարսիկների, արաբների սովորույթները, երաժշտությունը, պարը, հագուստի ձևը ու, չունենալով այբուբեն, օգտագործում էին արաբականը: Արևելյան Հայաստանում թուրքերը երբեք չեն ունեցել պետական միավորումներ` խանություն կամ իշխանություն, քանի որ պրովինցիաներում պարսիկ շահը նշանակում էր իր սատրապներին: Գրավելով Արևելյան Հայաստանը` Պարսկաստանը իր տիրապետությունը հաստատեց Արարատից մինչև Կասպից ծով: Հիշենք որ այդ տարածքում բնակվողների մոտ 80 տոկոսը հայեր էին: Պարսիկների ճնշման տակ Արևելյան Հայաստանում ապրող սուիթ-մահմեդականներն ընդունեցին շիամահմեդականությունը: Հավանաբար դա էր պատճառը, որ տեղի թուրքերը ստացան հալածված քրիստոնյա հայերից մեծ օգնություն: Պարսկաստանի խորքերից պատմական Ատրպատական-Ադրբեջան տարածքից թուրք քոչվորներն աստիճանաբար բնակություն հաստատեցին հայերով խիտ բնակեցված վայրերում: Արցախի հայ մելիքները իրենց հողերում սիրով տեղ տվեցին թուրք անասնապահներին Հայկական Լեռնաշխարհի Քուր-Արաքսյան հովտում: Վերջիններս ազատ ելումուտ էին անում մերթ Թուրքիա, մերթ Պարսկաստան, ինչպես այսօր Ավղանստանի և Պակիստանի միջև ապրող քոչվոր ցեղերը` չճանաչելով ոչ մի սահման ու միջպետական օրենք: Այսպես` 18-19-րդ դարերում ներկայիս Քելբաջարում և Աղջաքենդում (որ պատկանում էին հայ իշխան Մելիք-Շահնազարին) հայտնվեցին թուրքերը (ադրբեջանցիները), ուր ազատվեցին պարսիկ սատրապների հետապնդումներից:

Համաշխարհային պատմությունը այդ ժամանակվա նման Արևելյան Հայաստանի հայ-թուրքական բարեկամության, համագործակցության, փոխընբռման, խիզախության օրինակներ չի ունեցել:

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո ստեղծվեցին Երևանի, Բաքվի ու Ելիզավետապոլի նահանգները: Դրանց միջև սահմանները զուտ պայմանական էին: 1920-21թթ սովետական իշխանության հաստատումից հետո, Ստալինն ինքնակամ, առանց հաշվի առնելու ազգային, տնտեսական և այլ առանձնահատկությունները, ստեղծեց այսպես կոչված “ազգային” հանրապետություններ: Այդ ժամանակ չկային և չէին կարող լինել որևէ ազգային սահմաններ: Թուրքերը, որ դեռ վերջերս կոչվում էին “կովկասյան թաթարներ”, հանկարծ անվանվեցին “ադրբեջանցիներ”: Այսպես կազմավորվեց “Ադրբեջանի ՍՍՀ”-ն` ներառելով Արևելյան Հայաստանի Փայտակարան, Ուտիք, Արցախ, Աղվանք, Գարդման շրջանները: Այս ամենն արվեց Բաքուն աշխատուժով ապահովելու համար: Աստիճանաբար պարզ դարձավ, որ “Ադրբեջանի ՍՍՀ”-ն, ինչպես նաև նրա կազմում բռնակցված “Նախիջևանի ինքնավար հանրապետությունը” ավելի “ազգային” հանրապետության գծեր են ձեռք բերում, չնայած` ո’չ “ադրբեջանցի” և ո’չ “նախիջևանցի” ազգություն ո’չ եղել է, ո’չ էլ կա, այդպես անվանվեցին Սովետական Միությունում ապրող թուրքերը: Այդ “ազգային” հանրապետություններում սկսեցին ձևավորվել “ազգային” կադրեր, ինչի արդյունքում հայ ազգաբնակչությունը մի քանի տասնամյակում գրեթե անհետացավ Նախիջևանից, իսկ Ադրբեջանից հայ ընտանիքները համեմատաբար դանդաղ սկսեցին հեռանալ Հյուսիսային Կովկաս կամ Հայկական ՍՍՀ` չունենալով աշխատանքի ու ապրելու նորմալ պայմաններ:

Այլ հանրապետությունների օրինակով, Ադրբեջանական ՍՍՀ-ն ու Նախիջևանի ԻՍՍՀ-ն սկսեցին գրել իրենց “ազգային” պատմությունը, ու քանի որ նման ազգություններ գոյություն չունեն, նրանք սկսեցին խեղաթյուրել իրականությունը: Գիտնական Ի.Մ.Դյակոնովի թեթև ձեռքով Ադրբեջանցի ազգությունը դիտվեց որպես մեդիաների հետնորդ` մոռանալով, որ մեդիաները ձուլվել են պարսիկների հետ դեռ Մ.Թ.Ա. 6-րդ դարում, մեկ այլ գիտնական էլ սկսեց պնդել թե ադրբեջանցիները կովկասյան աղվանների հետնորդներն են, չնայած, որ բոլորին հայտնի է, որ վերջիններս հնդեվրոպացի ժողովուրդ են ու հայերի հետ ձուլվել են 7-րդ դարում: Այսպիսով` Ստալինը արհեստականորեն պայմաններ ստեղծեց Անդրկովկասում պատմության և մշակույթի այլանդակման համար` կամայականորեն բաժանելով Հայկական ՍՍՀ և  Ադրբեջանական ՍՍՀ սահմանները: Արևելյան Հայաստանի պատմական հողերի վրա փնտրելով “ադրբեջանցի” ազգության արմատներ, բնական է, որ թուրքերը բոլոր դարերի մշակութային արժեքները պետք է յուրացնեն, վերանվանեն կամ վերացնեն, ինչն էլ անում են այսօր` օրը ցերեկով` ողջ աշխարհի աչքի առջև, վկան Հին Ջուղայի 17-րդ դարի գերեզմանոցի բարբարոսաբար ոչնչացումը 2006-թ-ին, ընդորում ամենադաժան կերպով են ոչնչացվում 4-12-րդ դարերի հայկական հուշարձան-կոթողները, որոնք տարել էին հազարամյակների փորձությունները: Լավագույն դեպքում դրանք վերածվում էին անասնագոմերի ու մարագների:

  • Ադրբեջանցիների ու ղարաբաղցի հայերի ծագումնաբանության “խնդիրները” ըստ Սյունիի

Երբ հայոց պատմությունը խեղաթյուրում են դյակոնովներն ու զիաբունյաթովները, այնքան էլ ցավ չէ, որքան` եթե դա անում են ԱՄՆ-ում կեղծ-հայագիտական ամբիոնները` հայավնաս աշխատանք կատարելով… հայկական համայնքից հայթայթած խոշոր գումարներով, հայության իսկ տրամադրած միջոցներով: Մերկապարանոց չերևալու համար ներկայացնենք Ամերիկյան ամենահեղիանակավոր համալսարաններից մեկի` Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սյունիի “Հայացք դեպի Արարատ: Հայաստանը նոր պատմության մեջ” գրքի “ադրբեջանցիների և ղարաբաղցի հայերի ծագումնաբանության “խնդիրներ”-ը” գլուխը: Ի դեպ Սյունին մինչ այդ զբաղեցնում էր Ալեք Մանուկյանի  նվիրատվությամբ հիմնադրված ու նրա անունը կրող` “Հայոց արդի պատմության” ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը Միչիգանի համալսարանում:

Զարգացնելով թուրք-ադրբեջանական տեսակետը` Սյունին գրում է. “… հին և միջին դարերում Ղարաբաղը Կովկասյան Աղվանքի թագավորության մաս էր կազմում… ժամանակի ընթացքում ղարաբաղցի աղվանները միախառնվեցին հայերի հետ: Աղվանական եկեղեցու Գանձասարում գտնվող կենտրոնական նստավայրը դարձավ Հայ եկեղեցու թեմերից մեկը”:  Սյունին, կանխամտածված ու անհիմն ժխտում է հին ու նոր հայ սերունդների գենետիկ շարունակությունը, միաժամանակ հայտարարելով, որ կովկասյան ալբանցիները եղել են “հստակ էթնիկ-կրոնական խումբ”, և որ նույն այդ ժողովուրդը, թեև թուրքախոս և շիամահմեդական դարձած` “այսօրվա ադրբեջանցիների ուղղակի նախնին է”: Սա ասվել է հաշվի չառնելով պատմագիտական այն հաստատումը, որ Կովկասի ալբանացիների մեթաէթնիկ խումբը բաղկացած էր 26 ցեղից, որոնցից յուրաքանչյուրը, ըստ Ստրաբոնի, խոսում էր իր “լեզվով”:  Այս ցեղերը մեկ պետության` Աղվանքի թագավորության մեջ միավորված էին շուրջ հինգ դար` մ.թ.ա. առաջին դարից մ.թ. 462թ. (երբ Պարսկաստանը լուծարեց այն): Դրանից հետո այդ ցեղերը գոյատևել են անջատ-անջատ` բացառապես իրենց ցեղային անվանումների տակ, որոնց ուղղակի հետնորդներն են Դաղստանում և հյուսիսային Ադրբեջանում ապրող լեզգիախոս ժողովուրդները` լեզգիները, ուդիները, թաբասարանցիները, ցախուրները, ռութուլցիները, ագուլցիները, քրիզները, բուդուգները, խինալուգները:

Կեղծ ու շինծու է Սյունիի այն թեզը, թե կովկասյան ալբանացիներն այժմյան ադրբեջանցիների ուղղակի նախնիներն էին, քանզի ադրբեջանցիները` ա) եթե գործածենք ամերիկացի միջազգայնագետ Շիրին Հանթերի բնորոշումները` գենետիկորեն “իրանական և թյուրքական ժողովուրդների միախառնման” արդյունք են, բ) լեզվով` թյուրք են, գ) կրոնով` հիմնականում շիամահմեդական են (մինչդեռ աղվանները հայադավան քրիստոնյա էին), դ) մշակույթով` թուրք-իրանական խառը ժառանգության տեր են:

Տխրահռչակ Զիա Բունիաթովից ու նրա աշակերտներից փոխառնված այս կեղծիքները հերքելու կարիք չկար, քանզի դրանք անվավեր են ճանաչվել 1960-1990 թթ. ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, հայերեն լեզուներով լույս տեսած բազմաթիվ գիտական ուսումնասիրություններում: Նած փաստենք, որ Ղարաբաղում երբեք չեն եղել “ղարաբաղցի աղվաններ”, որ հետո էլ` “ժամանակի ընթացքում միախառնվեին” հայերին, քանզի աղվանական ցեղերը բնակվում էին Քուր գետի ձախ ափին, իսկ Ղարաբաղը գտնվում էր այդ գետի աջ ափին, ափից էլ բավականին հեռու: Եվ, եթե ղարաբաղցի հայերի ու ադրբեջանցիների երակներում հոսեր միևնույն աղվանական արյունը, ապա այս երկու խմբերի մեջ գենետիկ որոշակի մերձավորությունն ու նմանությունը անխուսափելի կլինեին, մինչդեռ համապատասխան լուրջ ու հազարավոր տվյալներով փաստարկված ուսումնասիրությունները ցույց են տվել ղարաբաղցի հայերի ու ադրբեջանցիների միջև եղած վիթխարի գենետիկ հեռավորությունը: Այնուհետև` 1216-1238 թթ. կառուցած Գանձասարի վանքը, որ 14-18 դարերում եղել է Ղարաբաղի հայոց հոգևոր ու քաղաքական կենտրոնը, հայ ճարտարապետության ամենանշանակալից և միջազգայնորեն ճանաչված հուշարձաններից մեկն է, մինչդեռ “հայոց պատմության պրոֆեսոր” հորջորջվող Սյունին Գանձասարը համարում է “աղվանական եկեղեցի”:

Սյունին սրանով, փաստորեն, մեղսակից է դառնում պատմության նենգափոխման ադրբեջանցիների փորձերին. իսկ սա մի գործունեություն է, որ սրում է հայ-ադրբեջանական ազգամիջյան լարվածությունը: Ի դեպ` ադրբեջանական պատմագրությունը չի սահմանափակվել միայն հայոց պատմության կեղծումով, կեղծել է նաև Իրանի պատմությունը` դառնալով հայագիտական ոլորտից դուրս մասնագետների քննադատության առարկան: Արդյոք Սյունին անտեղյա՞կ է ադրբեջանական կեղծարարությանը. վստահորեն` ո’չ, քանզի այլ առիթով իր գրքում հղել է այդ հարցերի նվիրված` 1988թ. Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի հրատարակած առանցքային գրքույկը, ինչպես նաև` գիտական նույն տեսակետի` Ուոքերի խմբագրած անգլերեն տերբերակը:

Սյունին չի տալիս դեպքերի հստակ ժամանակագրություն, օրինակ` նրա հայտարարությունը այն մասին, թե “հին և միջին դարերում Ղարաբաղը Կովկասյան Աղվանքի թագավորության մաս էր կազմում”` արևմտյան անտեղյակ ընթերցողի վրա թողնելու է այն տպավորությունը, թե հնուց մինչև 14-15 դարերը Անդրկովկասում գոյություն է ունեցել մի անկախ Աղվանքի թագավորություն, որի կազմում էլ անընդմեջ եղել է Ղարաբաղը, իսկ 1978թ-ին հրապարակած և 1987-ին վերատպած մի այլ հոդվածում գրել է, թե “9-րդ և 10-դ դարերում Արցախ-Ղարաբաղը Կովկասյան Աղվանքի թագավորության մասն էր” : Սակայն ինչպես վերը հիշատակվեցինք` այդ թագավորությունը գոլատևել է մ.թ.ա. առաջին դարից մինչև մ.թ. 462 թ., իսկ Արցախը գտնվել է այդ թագավորության կազմում ընդամենը 11 տարի` 451-462թ.: Միանշանակ պարզ է` Հայաստանի ու հայ ազգի շահերի դեմ ձեռնարկվող քայքայիչ գործողություններում օտար ափերում ծնված-սնված-ապրող, ուծացված հայ գիտնակաները հաճախ դառնում են օտարների կամակատարներ:

Աղբյուրները`

С. И. Брук, Н. Н. Чебоксаров. Метаэтнические общности – Расы и народы

Christopher J. Walker, ed., Armenia and Karabakh

Suny, Looking toward Ararat, op. cit.

Ronald Grigor Suny, “The Karabakh Problem: A Historical Perspective,” The Armenian Mirror-Spector, November 14, 1987

 

Մանրամասները anulikk
I always try to be positive

4 Responses to Հայոց պատմության խեղաթյուրումը

  1. Goharասում է՝

    Ապրես…արժեր այս նյութը թարգմանել ու հրապարակել տարբեր լեզւներով…

  2. LucySonyanասում է՝

    here is an article I just wanted to share, thought it might be interesting for you:
    UK Ambassador to Armenia, Charles Lonsdale-
    http://blogs.fco.gov.uk/roller/lonsdale/entry/peacejam_in_yerevan

    p.s. your blog is great!

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: