“Inception”

էս ֆիլմը դեռ կինոթատրոններում էր, ու խմբով որոշել էինք գնալ… Բայց չեմ էլ հիշում ոնց եղավ, չհավաքվեցինք… Ինչևէ… Նայեցի online🙂 դե հիմա, որ գրում եմ ես մասին, ուրեմն շատ եմ հավանել: Քնի ու երազների թեման երկար ժամանակ է հետաքրքրում է ինձ🙂 (երևի շուտով բլոգումս կտեղադրեմ դեռ 2-րդ կուրսում կատարածս ուսումնասիրությունը): “Սկիզբ”` երևի էսպես կարելի է թարգմանել վերնագիրը: Ֆիլմը ֆանտաստիկա-թրիլեր ժանրում է, ամբողջովին կառուցված է մարդու ենթագիտակցության ու երազների գաղափարի վրա: Հերոսը` Կոբբը, կարողանում է քնած ժամանակ մարդու ենթագիտակցությունից գաղտնիքներ կորզել, իսկ հիմա նա փորձում է անել հակառակը` ոչ թե գողանալ գաղափարը, այլ սերմանել… Մի քիչ խճճված են իրադարձությունները զարգանում ու եթե ուշադիր չլինես ամբողջ ընթացքում, հնարավոր է չհասկանաս ինչ կատարվեց😛 ))) Չնայած ֆիլմը շատ դինամիկ է ու լարված մինչև վերջ պահում է էկրանների առջև: Հաստատ այս ժանրի սիրահարներին դուր կգա😉 ում հետաքրքրեց` բարի դիտում!

Մանրամասները anulikk
I always try to be positive

9 Responses to “Inception”

  1. Robbie Raulասում է՝

    այոոոո շատ լավ , հիանալի ֆիլմ ա , ես էլ ես վերջերս մի քանի անգամ նայել եմ: Ինձ էլ ա շատ հերաքրքրում երազների թեման: ՈՒ ես էլ մի քանի գրառում ունեմ արած Երազների վերաբերյալ: Բայց Incepiton-ի մասին դեռ անպայման իմ մոտ էլ կգրեմ: Ուղղակի դեռ չեմ հասցնում:

    • anulikkասում է՝

      այոոո😀 ես էլ էս թեմայով անավարտ պատմվածք ունեմ, աչքիս ոգեշնչվեմ… շարունակեմ😛

  2. Վահագն Քեշիշյանասում է՝

    Մեթ Դայմընը չի խաղում էս կինոյում?

  3. Վահագն Քեշիշյանասում է՝

    Ուրեմն խառնել եմ կինոն😦

  4. J.Zakaryanասում է՝

    Հրաշալի ֆիլմ է: Ինչպես միշտ, Նոլանը նկարահանել է դինամիկ, մութ երանգներով ցնցող ֆիլմ… Կերպարների դիալոգները տեղ-տեղ պարզապես ապշեցուցիչ են: Երաժշտությունը նույնպես…
    Պարտադիր դիտեն բոլոր նրանք, ովքեր սիրում են որակյալ ֆանտաստիկա:

  5. Ծանուցում՝ Կինո դայջեսթ :) « My world

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: