Լրագրողի հավատարմագրումը

Անցած տարվա աշխատանքներիցս. էտ ինչքան օրենք էի ուսումնասիրել…😀
***************

Նկատի ունենալով պետական կառավարման մարմինների գործունեության առանձնահատկությունները, հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը  04.03.2004թ. (հ.333) որոշել է  սահմանել լրագրողների հավատարմագրման կարգ: Ի դեպ անհասկանալի է, թե ինչու, այն ի սկզբանե  կառավարության կողմից կնքվել է ածականով` «օրինակելի»: Կարգի լրիվ անվանումն է` «ՀՀ պետական կառավարման մարմիններում  լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգ»: Չվիճարկենք, թե որքանով է այն օրինակելի, այլ փորձենք հնարավորինս մանրակրկիտ ուսունասիրել:

Օրինակելի կարգի 1 կետի, նպատակն է ապահովել պետական մարմնի գործունեության թափանցիկությունը և լրագրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ` անմիջական տեղեկատվություն տրամադրելով նրանց:

Անկեղծորեն նկատենք, որ  վերջին միտքը այնքան էլ հավատ չի ներշնչում, լավագուն դեպքում այն ընկալվում է` ավելորդ հոգածություն իրենց պարտականությունը կատարողների նկատմամբ ու տեղին է հիշել` «Մեզ մի խանգարեք, օգնել պետք չէ…» ասացվածքը:

2-րդ կետը հավաստիացնում է, որ լրագրողների հավատարմագրումը իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, սույն կարգին և միջազգային իրավունքի  հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան, խոսքի ազատության ապահովմամբ, մինչդեռ մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո, ԱԺ-ի հարց ու պատասխանի օրը «Չորորդ իշխանութան»  թերթի լրագրողը ենթարկվեց ոտնձգության` պատգամավորներից մեկի կողմից:

3. Պետական մարմինը չի իրականացնում հավատարմագրված լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն: Եթե ԱԺ-ի  հավատարմագրված լրագրողը (անուններ չտանք)  իր գործունեության պատճառով հենց ԱԺ-ում կարող է լսել ոչ միայն վիրավորական խոսքեր, հայհոյանքներ, այլև սպառնալիքներ… էլ ու՞ր մնաց գրաքննությունը:

5. Հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է պետական մարմնի ղեկավարի նշանակած անձը:

Վերը հիշատակած դեպքի առիթով ոչ ոք պատասխանատվություն չի կրել և ղեկավարի նշանակած պատասխանատուն չի էլ հետաքրքրվել: Ստացվում է, որ այս «օրինակելի» կարգը գրված է մեկ կողմի համար:

6. Լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է պետական մարմնին, նշելով`

  • լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավաբանական ձևը, գտնվելու վայրը, եթե ֆիզիկական անձ է` նրա ազգանունը անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը (հասցեն):
  • հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի ազգանունը, անունը, հայրանունը   (եթե հայրանունը նշված է անձնագրում),
  • լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի անվանումը.
  • պետական մարմինը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան, ուր առանձին սյունյակում նշվում է հավատարմագրվելու, կամ այն մերժելու մասին գրառումը, հավատարմագրման վերջնաժամկետը կամ այն դադարեցնելու հիմնավորումը և այլն:

ՈՒ՞մ և ինչի՞ համար են այս ավելորդ մանրամասները: Արդյոք այն հեշտացնո՞ւմ է լրագրողի աշխատանքը, կամ  ինչի՞ց են զգուշանում պետական կառավարման մարմինները (չնայած  1999թ. հոկտեմբերի 27-ն ապացուցել է, որ լրագրողներից պետք է զգուշանալ): Ինչևէ…այս մանրամասները հազիվ թե փրկեն որևէ նման իրավիճակ:

8. Հավատարմագրումն իրականացվում է 1 տարի ժամկետով, իսկ լրատվական  գործունեություն  իրականացնողի  դիմումում  ավելի  պակաս  ժամկետ մատնանշելու դեպքում` տվյալ ժամկետում:

Փաստենք, որ այս կետին հակասում է Ազգային Ժողովում գործող հավատարմագրման կարգը: Այստեղ լրատվամիջոցների ներկայացուցիչները հավատարմագրվում են տարին  2 անգամ` նստաշրջանից առաջ ու  հայտարարված օրերին անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, տվյալ լրատվամիջոցը զրկվում է ողջ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու հնարավորությունից (չնայած լրագրողը կարող է  մեկ անգամվա հայտով մուտք գործել ԱԺ, եթե պատասխանատուն այն իջեցնի) հետևաբար իր ընթերցողին,  ունկնդրին կամ  ակնդրին զրկելով օրենսդրական դաշտի կարևոր տեղեկատվությունից: Այս խնդիրը չի լուծվում, ավելին` բացարձակ հիշատակություն չկա  «ՀՀ  Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքի»  112-րդ` «Ազգային Ժողովի աշխատանքների լուսաբանումը» հոդվածում: Այստեղ լուսաբանումը վերաբերում է լոկ ԱԺ աշխատակազմը կազմող լրագրողներին, մասնավորապես` «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարին: Արդյունքում` Աժ նիստերի աշխատանքների լուսաբանումը մնացած լրատվամիջոցմերի համար սահմանում է ԱԺ Հասարակայնության հետ կապերի  վարչությունը, կամ նրա  պետը` իրեն հարմար ձևով, քանզի նրա որոշումը չի համընկնում ոչ կառավարության սահմանած  «օրինակելի» կարգի և ոչ էլ  «ԱԺ կանոնակարգ օրենքի» հետ: Առաջինին հակասում է, երկրորդում այդ մասին ոչինչ չկա գրված:

9. Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր  լրատվության  միջոցը ներկայացնող  ոչ  ավելի,  քան  2  լրագրող,  2  լուսանկարիչ  կամ տեսաձայնագրման  2 օպերատոր:

Այս  կետը խոսում է «օրինակելի» կարգի ոճի ու լեզվի մասին: Նույն միտքը գրառենք մաքուր հայերենով` յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող են հավատարմագրվել  2 լրագրող, 2 լուսանկարիչ կամ 2 օպերատոր: Կարծում ենք, վերջին ձևակերպումն ավելի կարճ է ու հասկանալի: Նման ավելորդաբանություններով «օինակելի» կարգը հարուստ է ու չարժե այդ իմաստով ծանրաբեռնել  նյութը: Առավել հիշարժան են 15 –րդ կետի դ) և ե) ենթակետերը:

Սրանցով կարծես, իրոք հավասարվում են բոլոր լրագրողների իրավունքները, անկախ հավատարմագրումից:

Մանրամասները anulikk
I always try to be positive

One Response to Լրագրողի հավատարմագրումը

  1. Goharասում է՝

    Ապրես Անուշիկ, շատ հավանեցի…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: