Էլի շեղվեցի

Էլի քննություն… նախապատրաստվել… կենտրոնանալ…

Թղթերս փռել, կարդում եմ, կարդում ու կեսից հայտնաբերում, որ էլի շեղվել եմ… կարդացածիցս ոչինչ չեմ հիշում: Կենտրոնանալ! Չէ… չի ստացվում…

Ու թույլ եմ տալիս ինձ Քեզ կարոտել… ժպտալ… երազել մի քիչ… հետո էլ տխրել ու հիմարություններով ապարդյուն փորձել միտքս մոլորել…

Ու նորից… նորից համոզվել վերջում, որ վաղուց ինքս մոլորվել եմ քո լաբիրինթոսում:

Ու~ֆ էս ինչ եմ գրում: Կենտրոնանալ … Պարապել… !

Մանրամասները anulikk
I always try to be positive

14 Responses to Էլի շեղվեցի

  1. 125...ասում է՝

    պետք է պարապել, այդ զգացողություններն ուժ են տալիս․🙂, հաստատ!!!

    • anulikkասում է՝

      վաաաայ,, ինչ լավա եթե քեզ ուժ են տալիս😀 ինձնից մենակ ուժերս տանում են, ու դառնում եմ անաշխատունակ … միշտա տենց😦

  2. 125...ասում է՝

    🙂 չէէէէէ, օգտակար գործողությանս գործակիցն այդ ժամանակ անվերջիյա ձգտում, էդ ահավոր շատ հաճելիայա🙂, զարմանում եմ, ոչ քեզ մոտ էլ տենց չի🙂

  3. Арсенասում է՝

    Ճիշտ էլ գրում ես, բայց քայլ չես անում……

  4. Арсенասում է՝

    Ու~ֆ էս ինչ եմ գրում: Կենտրոնանալ … Պարապել… !
    այստեղից

    • anulikkասում է՝

      😀 էտտեղից էլ կենտրոնացել ու անցել էի պարապելու… ու 4 քննություն արդեն հետևում են !!

  5. Shushanասում է՝

    էս վերջերս մի դեպք եղավ մեր կուրսի հետ, որից հետո ամբողջ կուրսով հիասթափվեցինք ու հիմա ինչ պարապել, ինչ բան…Ոչ էլ պետքս ա😦 մեկ ա` չի գնահատվում:

    • anulikkասում է՝

      վաաայ….😦 վախենում եմ պատկերացնել… հարցնեմ ինչ էր եղել ?

      • Shushanասում է՝

        Անուլիկ ջան, եղել էր էն, որ ամբողջ կուրսով գնացել էինք ստուգարքի ու ստացել A+, որը ամենաբարձր միավորն ա, հետո մի քանի օր հետո պարզվում ա, որ բոլորիս գնահատականը անհիմն կերպով, առանց մեզ տեղյակ պահելու, իջացրել են մինչև B : Մենք, իհարկե, բողեքեցինք, փորձեցինք պահանջել, որ մեզ բացատրություններ տան, բայց անօգուտ: Այ սենց բաներ:)

      • anulikkասում է՝

        մեր մոտ էլ երևի բողոքի ալիքը նվազեցնելու համար, պատասխանի կեսից ընդհատում ու սկսում էին գովել` ապրես, շատ լավ էր, հիացած եմ😀 … գնահատականը չէին բարձրաձայնում, վերջում սյուրպրիզ արեցին, 20 բալ 1 հոգի էր ստացել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: