Ֆուտբոլային

Այսօր լրիվ ֆուտբոլային տրամադրություններով եմ արթնացել… երևի պատճառը, որ դեռ քնաթաթախ “Ֆուտբոլ plus” գնեցի ու լրիվ արթնացա նյութերը կարդալով😀 Դայջեսթ անեմ🙂

Այսօր Սանկտ Պետերբուրգում “Համագործակցության գավաթի” խաղարկության 1/4-րդ եզրափակիչում մեր “Միկա”-ն  ժամը 15:00-ին մրցելու է Ադրբեջանի չեմպիոն “Ինտեր”-ի հետ: Անցկացված 3 հանդիպումներում մեր թիմը տարել է մեկ հաղթանակ, մի խաղն ավարտել ոչ-ոքի, և կրել մեկ պարտություն` արդյունքում գրավելով 2-րդ հորիզոնականը խմբում: Իսկ մեր մրցակից “Ինտեր”-ը խմբի առաջատարն է և ունի 3 հաղթանակ: Ու չնայած վերջինիս ֆան ակումբը վաղուց արդեն Սանկտ Պետերբուրգում է, հուսանք, որ մեր “Միկա”-ն նույնպես աջակցության պակաս չի զգա🙂 մեզ հաղթանակ !

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2010թ. ազգային առաջնությունների դասակարգման աղյուսակը, որը գլխավորում է Իսպանիայի հավաքականը: Մենք 80-րդ տեղում ենք🙂 չնայած այս ցուցակը հրապարապվում է 1991թ-ից, առաջին անգամ այստեղ մենք ընդգրկվեցինք 2005-ին` 80 երկրների մեջ գրավելով նախավերջին հորիզոնականը, իսկ այս տարի ցուցակում ներկայացված է 125 երկիր…  Մեր հարևան Վրաստանը 40-րդն է, իսկ Ադրբեջանը` 86-րդը, վերջին տեղում էլ հանգրվանել է Ղրղզստանը:

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է նաև 2010թ. աշխարհի լավագույն ռմբարկուների անունները: Էստեղ ուրախանալու ավելի մեծ առիթ ունենք😀 Մեր հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 41-րդ տեղում է, ու~խ !!! Առաջին հորիզնականում Բադեր Ահմեդ ալ Մուտավան է, ում թերևս ես չեմ ճանաչում… 2-րդ և 3-րդ տեղերը հաջորդաբար զբաղեցնում են Սամուել Էտոոն և Դավիթ Վիլյան, իսկ Ոսկե գնդակի մրցանակակիր Մեսին 8-րդն է:

Ոնց որ թե էսքան բանն էի ուզում ասել, գնամ պարապեմ😀

Մանրամասները anulikk
I always try to be positive

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: