Եսիմ է :(

Ու մի տեսակ սկսում ես քեզ չհասկացված զգալ, օտարանում ես անիմաստ… Դառնում ես հեռվից դիտող մի երրորդ աչք ու անկապ ենթադրություններ ես օդից բռնում: Ու տենց հետ-հետ էնքան ես գնում մինչև ինքը գալիս ու քեզ մեջքից գրկումա. ինքը` մենակությունը… իրա պինդ, չոր, բայց չգիտես ինչի փափուկ թվացող ձեռներով: Ու չես զգում. չես կարողանում ազատվել, թե չես ուզում…  Ինքդ քեզ համար դառնում հանելուկ ու չես հասկանում, ուզածդ ինչ էր… Ու էլի էն հիմար մտքերն են սկսում գրոհել, բայց դե փախնել չես կարող, ինքը պինդա քեզ գրկել. ինքը` մենակությունը:

Ու երևի միշտ սենց լինումա, երբ օրվա վերջում անիմաստ սպասելիքներդ փշուր-փշուր են լինում… Ամեն ինչ մի տեսակ մշուշոտա երևում, միայն երեք բառ գլխումս պար են բռնել. անկաշկանդ, ազատ, խելառ… Ու~ֆ, չեմ հավատում, որ ասում եմ, բայց անձրև եմ ուզում… մի նոր մաքուր էջ, ամեն ինչ սկզբից սկսելու մի շանս: Ու շուն եմ ուզում, որ սենց ժամանակ գա գիրկս նստի ու պինդ փաթաթվեմ իրան, անունը կամաց շշնջամ, ինքը կլսի անպայման:

Ոնց եմ զզվում ես անձրևից😦

Մանրամասները anulikk
I always try to be positive

11 Responses to Եսիմ է :(

  1. 125...ասում է՝

    ափսոս, լսողի դերում՝ շուն, կարողա և լավա, եսիմ է😦

  2. Goharասում է՝

    Այս ինչ տխուր պատմությունն է?

  3. Arxangeloասում է՝

    լավ տխրեցրիր😦

  4. marvikասում է՝

    վաաաաայ նույն վիճակնա էս վերջերս մոտս😦

  5. marvikասում է՝

    Մնդո ես նարինջ եմ սիրում😉 не боись😀

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: