Երազում եմ մի օր ասել` ես ապրում եմ օրենքի երկրում

Ընդհանրապես քաղաքականություն չեմ սիրում, ոչ խոսել, ոչ քննարկել: Բայց  այս կադրերը նայելուց հետո ուղղակի ներսում եփում եմ անկարողությունից: Ոնց մարդ կարող է հանգիստ ապրել իր երկրում, երբ իր պաշտպանը սրի պես կախված է իր գլխին: Կարգ ու կանոնի պահապանը աչքերիդ առաջ ոտնակոխ է անում ՀՀ օրենսդիր մարմնի ընդունած օրենքը, ձեռք բարձրացնում ՀՀ ԱԺ պատգամավորի վրա` արհամարհելով վերջինիս անձեռնմխելիության իրավունքը: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության հոդված 66-ով ամրագրված է, որ.

  • Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:
  • Պատգամավորը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:
  • Պատգամավորին չի կարելի կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել առանց Ազգային ժողովի համաձայնության:

Տեսանյութը դիտելիս կարելի էր մտածել, թե ոստիկանները ծանոթ չեն վերը գրվածին: Միայն սաստում են, լռեցնում, հրմշտում… Վարդգես Գասպարիին ոտ ու ձեռից բռնած էնպես տարան ոստիկանական ավտոմեքենան, քշեցին ու գնացին, կարծես գայլերի ոհմակը գառան հոտից մի գառ առած` շտապում է հոշոտելու…

Ոստիկանության գործունեությունը նույնպես ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ` ՀՀ ոստիկանության մասին օրենքում: Մասնավորապես 5-րդ հոդվածով սահմանվում է.

  • Ոստիկանությունը պաշտպանում է մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունները, օրինական շահերը, սեփականությունը` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
  • Ոստիկանության կողմից մարդուն խոշտանգումների, բռնության, այլ դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը պատժվում է օրենքով:
  • Ոստիկանության կողմից իրավունքների ու ազատությունների սահմանափակումները հնարավոր են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում:
  • Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները:

Ջղայնությունը մեջիցս ժայթքումա, տաք գլխով ոչինչ գրել չեմ ուզում, պարզապես երազում եմ մի օր ասել` ես ապրում եմ օրենքի երկրում:

Մանրամասները anulikk
I always try to be positive

2 Responses to Երազում եմ մի օր ասել` ես ապրում եմ օրենքի երկրում

  1. 125...ասում է՝

    մեր տղերքից մեկը միշտ ասում էր — ես ուզում եմ ապրել Հ1-ի նկարագրած Հայաստանում․ Իրենք էլ բան չասեցին, ընդհանուր նկարագրությունը կխեղվեր երևի․
    Ասում եմ կարող ա ոստիկանների մոտ այլ կարգեր ու սահմանադրությունա՞

    • anulikkասում է՝

      հահահահա :Դ լավա ասել😀 ինձ թվումա` ոչ թե ուրիշ, այլ վաափշե էտ կարգ ասածը չկա😦

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: