Կինո դայջեսթ :)

Ուզում եմ ձեզ պատմել վերջերս նայած ու հավանած ֆիլմերի մասին🙂 Եթե ինձ պես կինոման էլ չեք, հաստատ մեկ-մեկ կինո նայում եք  :Դ Սարսափ նախընտրողներին շտապեմ հիասթափեցենլ` էս ժանրին չեմ անդրադառնալու: Չնայած` դպրոցական ու ուսանողական առաջին տարիներին լրիվ տարված էի սարսափ ֆիլմերով, ու միշտ դիսկերի խանութներից դուրս գալիս ձեռքս լինում էր “Horror collection”… Արդեն 2 տարի է` շրջանցում եմ բոլոր այն ֆիլմերը, որոնց նկարագրության մեջ հանդիպում եմ horror բառը:  Հիմա մնացած ժանրերը շատ չեմ կարևորում, միայն թե ամեն մեկը ստացված լինի իր ժանրում:

Լացելու տեսադարան: — դիտման կարևոր նախապայման է թաշկինակ կամ անձեռոցիկը: Ստեղ ընդգրկել եմ ռոմանտիկ ֆիլմերը, որոնք որպես կանոն մի լավ լացացնում են ինձ: Առաջին պատվավոր հորիզոնականը հանձնում եմ The Notebook/”Նոթատետր” -ին (2004): Ծերանոցում տարեց մի տղամարդ նոթատետրից պատմություն է կարդում հիշողության հետ խնդիրներ ունեցող կնոջ համար. հասարակ երիտասարդ Նոյի և ապահովված ընտանիքից Էլլիի սիրո պատմությունը… Այս ընկերությունը բնականաբար դուր չի գալիս աղջկա ծնողներին, ովքեր որոշում են բաժանել նրանց…😦 բայց միևնույն է` սերը հաղթում է: Հատկապես հուզիչ է ֆիլմի ավարտը:

“P.S. I Love You”/”Հ.Գ. Ես սիրում եմ քեզ” (2007) էս ֆիլմի մասին մի անգամ էլ եմ գրել: Թվում է, թե այս զույգին կապող սերն այնքան ուժեղ է, որ ոչինչ նրանց բաժանել չի կարող… սակայն հենց ֆիլմի սկզբում Ջերրին մահանում է, իսկ Հոլլին մենակ մնալ պատրաստ չէր… Ջերրին լավ ճանաչելով իր սիրելիին`պատրաստել էր ամեն ինչ սիրելիի ցավը թեթևացնելու համար…

“If only”/”Եթե միայն” (2004): Այս մեկը կարծում եմ շատերը տեսած կլինեն🙂 Սամանթայի հետ կատարված դժբախտությունը ստիպում է Յանին գիտակցել, որ սերը նրա համար ավելին է, քան աշխատանքն ու կարիերան: Եվ նրան կյանքը երկրորդ շանս է ընձեռում` ուղղելու բաց թողածը:

“My sister’s keeper”/”Քույրիկիս պահապանը” (2009): Էս մեկը ռոմանտիկ ֆիլմերի շարքից չի, բայց շատ հուզիչ ա😦 Ծնողները բացահայտում են, որ իրենց փոքրիկը հիվանդ է քաղցկեղով, անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում, իսկ իրենցից ոչ մեկի երիկամը չի համընկնում… դոնոր չկա: Բժիշկը խորհուրդ է տալիս ունենալ նոր երեխա` արհեստական բեղմնավորման միջոցով, ու իրենք կապահովեն, որ նորածինը 100%-ով համապատասխանի, ու կլինի դոնոր: Եվ Աննան ծնվում ու մեծանում է այն գիտակցմամբ, որ պետք է փրկի քրոջ կյանքը… ամեն ինչ լարվում է, երբ 11 տարեկանում նա փաստաբան է վարձում ու հայց ներկայացնում ծնողների դեմ, որ առանց իր կամքի իր երիկամը որոշել են տալ մյուս երեխային, մինչդեռ ինքն ուզում է ապրել լիարժեք կյանքով…

“Bridge to Terabithia”/”Կամուրջ դեպի Տերաբիթիա” (2007): Էս ֆիլմից շատ եմ ազդվել ու մի պահ կա, որ առանց հուզվելու չեմ անցնում, նայեք, հաստատ կիմանաք, որ մասի հետ եմ: Երկու պատանիներ ռեալ աշխարհից կտրված ունեն իրենց հեքիաթային երևակայական աշխարհը, ուր անցկացնում են ամեն ազատ ժամ: Ոչ մի կերպ էս ֆիլմը ֆանտաստիկայի ժանրին դասել չեմ կարողանում: Էնքան նուրբ մարդկային զգացմունքներ են խտացված, ու առաջին կադրերից մանկական թվացող ֆիլմը իրականում շատ խորնա ու լիքը մտածելու տեղիք ա տալիս…

Եվս մի քանի ֆիլմ, որոնց մասին չեմ, գրի, բայց եթե չեք տեսել` խորհուրդ եմ տալիս անպայման նայել. “Dear John”, “Remember Me”, “Hachiko”(մի շունիկի պատմություն): “Charlie St. Cloud”

Անիմացիաներ: — Որ չեն ասում` աաա եքա մարդ ենք, էս տարիքում էլ ինչ մուլտիկ նայել, ջղայնանում եմ😛 ես որ մուլտեր շատ եմ սիրում ու հաճույքով նայում եմ🙂 Ու միշտ չի, որ իրանք միայն զվարճալի են…

“Howl’s moving castle”/”Հաուլի շարժվող ամրոցը” (2004): Շուտ եմ ասել` երևակայականա😛 Շատ պուպուշ պատմություն մի աղջկա մասին, ում չար ծեր կախարդը անիծում է… ու ջահել ջիվան երեխեն տատիկի կերպարանք է ստանում, փախնում տնից ու տուն մաքրող, եփող-թափողի կարգավիճակով ապաստան գտնում Հաուլի ամրոցում: Հաուլը երիտասարդ ու անչափ հմայիչ երիտասարդ կախարդ է😀 դե, ըտեղից էլ սկսվումա ամենահետաքրքիր մասերը, Հաուլից հետո իմ ամենասիրելի կերպարը Կալցիֆերն է😀 Ու ասեմ` շատ հետաքրքիր արտահայտություններ կլսեք😉 իմ ամենասիրածը` Սոֆիի շուրթերից. “Ծերության միակ առավելությունը` դադարում ես զարմանալ…”

“UP”/”Վերև” (2009): Ով երազանք չունի ? էս մուլտիկի երազանքի մասինա… ու իրա մեջ լիքը~ սեր կա: Ուղղակի նայեք, ինքը ոնց որ զարյադչնիկ լինի :Դ էնքան էներգիայով ու ջերմությամբ կլցվեք, խոստանում եմ😉

“Ice Age 3″/”Սառցե դարաշրջան 3” (2009): Բոլոր երեք մասերն էլ շատ եմ սիրում, բայց էս մեկը երևի ամենաշատը դուրս եկավ😀 հավեսով թեթև մուլտիկ, տարբեր բնավորությունների մի փունջ, արդյունքում` բավականին զվարճալի պատմություն: Դե իսկ հերոսներին դժվար թե ծանոթ չլինեք…

Խորհուրդ եմ տալիս անպայման նայել նաև  “The Iron Giant”(1999), “Megamind”(2010),  “The Incredibles”(2004), “Toy story 3″(2010):

Ուրախ տրամադրությունն ապահովված է: — Մուլտերիս մի մասը երկար երկմտելուց հետո վերջիվերջո տեղափոխեցի ստեղ: Նայում ենք ու ժպտում🙂 “Kung fu Panda”(2008), “Despicable Me”(2010), “Shrek forever after”(2010) և ….

Wall•e“: 2008-ին էկրաններ բարձրացած էս մուլտիկը չգիտեմ ինչի բոլորովին վերջերս նայեցի, ու անմիջապես մտավ ամենասիրելիներիս շարքի մեջ: Վոլին ռոբոտիկ է, աղբը կույտերի վերածող, մոլորակը մաքուր պահող ռոբոտ, որ մենակ է մնացել երկրագնդի վրա. չափից շատ կուտակված աղբի պատճառով մարդիկ տիեզերքում, տիեզերանավի վրա են բնակություն հաստատել ու ապրում են լրիվ ռոբոտացված կյանքով… պարբերաբար երկրագունդ ռոբոտներ են ուղարկվում` ստուգելու Երկրի վրա կյանք կա, թե չէ… ու հերթական նման ռոբոտներից մեկը` Իվան, “աշխատանքի ժամին” ծանոթանում է Վոլիի հետ…

Անցնենք կինոներին🙂 “The Gods must be crazy”/”Երևի Աստվածները գժվել են” (1981) : Ներկայացնեմ միայն առաջինը, չնայած երկրորդը (1989) նույնպես պակաս ուշագրավ չէ ! Զարգացած կյանքին զուգահեռ բերվում է Սահարայում բնակվող բուշմենների ցեղի կյանքը, որտեղ իշխում են միայն սերը, ջերմությունը համերաշխությունը և մարդիկ պատկերացում չունեն չարության, նախանձի, “չուզողության” ու շատ այլ մարդկային բացասական գծերի մասին… Սակայն այս ամենը ի հայտ է գալիս, երբ օրերից մի օր “աստվածները նրանց են ուղարկում սատանայական իրը”😀 իրականում` դատարկ ապակե կոկա-կոլայի շիշը, որ ուղղաթիռով անցնելիս ոմն օդաչու ցած է նետում: Պետք է տեսնել թե ինչպես հմտորեն  են սկսում օգտագործել այն. շիշը ծառայում է որպես գրտնակ, քերիչ, երաժշտական գործիք… ու հանկարծ սկսում է բոլորին պետք գալ, չհերիքել… սկսվում են կռիվները… և քանի որ իրը իրենց սկսում է միայն դժբածտություն բերել, որոշում են այն “աշխարհի ծայրից” ցած նետել😀 Այստեղից էլ սկսվում է զվարճալի պատմությունը, երբ բուշմենը “բախվում է” զարգացած կյանքին: Միևնույն ժամանակ ֆիլմից շատ դրական բաներ կարելի է քաղել🙂 մի խոսքով, չեք փոշմանի, արժի նայել😉

“50 first dates”/”50 առաջին ժամադրությունները” (2004): Հավեսին ռոմանտիկ կատակերգություն😛 ճիշտա մեկ ու մեջ ինձ լացացնում էլ ա… :Դ բայց միևնույննա` դասվումա քոմեդիների շարքին! Հենրին` կինոյի տղեն, բաբնիկի մեկնա, ստախոս… :Դ ինձ մնար, մի բոլ կփնովեի… ու հերթական անգամ թիրախ ա ընտրում Լյուսիին… թվում է` ամենինչ սովորականի պես. ծանոթանություն, հաճելի զրույց… հաջորդ օրը հանդիպելու պայմանավորվածություն… Բայց Հենրին պատկերացում էլ չունի, որ առավոտ Լյուսին ոչ միայն ժամադրության, այլև իր գոյության մասին չի հիշի… Վերջինս ծանր հիվանդություն է ձեռք բերել` ավտովթարից հետո. ուղեղը վնասվել է, և Լյուսիի հիշողությունը մինչև վթարը կատարված դեպքերն է միայն պահում, իսկ դրանից հետո անցկացրած ամեն օրը քնե-արթնանալուց հետո պարզապես delete են լինում😦 Ամեն դեպքում, դժվար է ամեն օր տարբեր միջոցներ գրավել սիրածդ աղջկա սիրտը…

“Death at a funeral”/”Մահ թաղման ժամանակ” (2010): Պարզվում է` թաղման արարողությունները ոչ միշտ են լինում միօրինակ, տխուր, ձանձրալի… ու տենց…😛 պատկերացրեք ասածներիս հակառակը` էս կիոյում էտ ամեն ինչը կա😀 Ձախորդությունները սկսվում են այն պահից, երբ սևամորթ հերոսների տուն բերում են ինչ-որ կորեացու դի :Դ Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում` հավաքվում է ողջ հարազատությունը, որ իրար հազարիիից մեկ են տեսնում😀 ամեն մեկը իր տարօրինակություններով (մեղմ է ասված)… դեռ հերիք չի, պարզվում է հանգուցյալն էլ ոչ պակաս հետաքրքիր ու զվարճալի (էլի մեղմա ասված :P) կյանք ա ունեցել, որի վկան էլ հենց թաղման օրը որոշումա շանտաժի միջոցով կլորիկ գումար աշխատել… Ֆսյո, շարունակությունը էլ չեմ պատմում:

էս ժանրում խորհուրդ կտամ համել աչքի անցկացնեք “The Karate Kid”(2010) շատ համով ճուտոյի մասին շատ համով նկարած կինո` մի քիչ ծեծված սյուժեով😀 որ երևի էտքան էլ կամեդիա չի, բայց դիտման ընթացքում ժպիտը հաստատ է, հլը թրեյլերը նայեք, դժվար դիմադրեք :Դ, “17 again”(2009), “Forgetting Sarah Marshall”(2008):

ԱՐԺԻ ՆԱՅԵԼ ! Մնացած ֆիլմերը ըստ ժանրերի էլ չառանձնացնեմ:

“The Shawshank redemption”/”Փախուստ Շոուշենկից” (1994): վա~յ, գիտեմ, հեսա ասելու եք` ով չի տեսել է էս կիոն…😀 շատ գլուխ չեմ տանի, եկել եմ ասեմ, ինքն էլա իմ “սիրելիների” շարքից🙂 դե վերնագիրը արդեն հուշում է սյուժեի մասին, շտապեմ ասել, որ Շոուշենկը բանտ է: Էնդի Դյուֆրեյնին մեղադրում են կնոջ ու նրա սիրեկանի դաժան սպանության մեջ: Դե իհարկե հերոսն իր մեղքը չի ընդունում, այդ օրվա հիշողությունները գլխում մշուշով են պատված, բայց բոլոր փաստերը նրա դեմ են, իսկ ինքն իրեն արդարացնող ոչինչ չի հիշում:  Ներկայացված է բանտի դժվար կյանքը, որտեղ Էնդին անցկացնում  է երկար ու ձիգ տարիներ… Վերջում` բախվելով անարդարության չոր պատերին, գիտակցում է, որ միակ ելքը` փախուստն է: Ես հիացած էի մնացել փախուստի ծրագրից😀 Շատ որակով ֆիլմ, որից կարելի է շատ բան սովորել !

“Inception” և “Law abiding citizen”. նայեք, նայեք, նայեք😀 իրանց էլի եմ անդրադարձել, ստեղ էլ տեղ չզբաղացնեմ😉

“Step UP”/”Քայլ առաջ” (2006), (2008), (2010) դե նայեք ու փորձեք չպարել :Դ ձև չի😛 Երեք ստացված ու շա~տ գեղեցիկ ֆիլմ ! Էստեղ էլ էսթետիկական հաճույքն եմ երաշխավորում😉

“Due Date”(2010) Լինումա չէ, որ ինչ-որ մեկը անասելի ազդումա ներվային համակարգիդ վրա, չգիտես էլ ինչի, երևի ինքը շատ սովորական ա իրան պահում, բայց իրա ամեն հարցը, քայլը քեզ հունից հանումա :Դ չգիտեմ դուք ոնց, բայց ես մի երկու տենց չարաբաստիկ դեպք ունեմ😦 ինչ էի ասում :Դ  ներվայնանալ եք ուզում ? նայեք ես կինոն (համ էլ խնդալու ա)😛

“Phone Booth”(2002) ոչ պակաս ներվային, չէ ավելի շուտ անընդմեջ լարվածությամ մեջ պահող դինամիկ կինո մի հատ խփո մանյակի ու մենակ իր հաջողության մասին մտածող գործարարի մասին, ում ժամերով հոգեխախտ ինչ-որ մեկը նշանի տակ պահում է հեռախոսի խցում ու ստիպում կատարել հիմար քմահաճույքներ:

“RED” (2010) — ադրենալինոտ կինո Բրյուս Ուիլիսի մասնակցությամբ :Դ Պետության գաղտնի գործակալներն անցնում են թոշակի, ու նորեկները հանձնարարական են ստանում վերացնել նրանց :D  ու ստեղ թոշակառուները ջղայնանում են… դեմք են😀 Վերջի վերջո` տարիների փորձն իրանը ասումա😉 Ի դեպ ֆիլմի վերնագիրը հապավումա, հանկարծ չշփոթեք կարմիր գույնի հետ, բացվումա` Retired Extremely Dangerous (Չափազանց վտանգավոր թոշակառու):

“Never Back Down”(2008) Կռիվ կինո ա😀 Ջեյքը ֆուտբոլիստա` ռեգբի ա խաղում, մեծացելա անհայր, ինչը շրջապատի համար հաճախ առիթա ստեղծում Ջեյքին կռիվների մեջ ներքաշելու ու խնդիրներ ստեղծելու համար: Նույնիսկ քաղաքից են ընտանիքով տեղափոխվում, բայց կռիվները մագնիսի պես հերոսին իրենց մեջ են քաշում… Ու հակառակ իր կամքի` Ֆուտբոլը թողած նվիրվում է մարտարվեստին` էտ ճահճից դուրս գալու համար: Ինչպես վերջում ասում է նրա ընկերուհին` “…Ես հասկացա` դու կռվում ես` այլևս չկռվելու համար”:

“Stick it” (2006): էն էսթետիկից ստեղ էլ լիքը կա😀 Հելին տաղանդավոր ու խոստումնալից գիմնաստուհի է, ով ընտանեկան խնդիրների պատճառով թողնում է սպորտաձևն ու սկսում վարել անկարգ փողոցային կյանք :Դ Տհաճ միջատեպից հետո նրան ստիպում են ընտրություն կատարել Ռազմական ակադեմիայի և Գիմնաստիկայի ակադեմիայի միջև, ու չնայած` Հելին անմիջապես ընտրում է առաջինը, դատարնը նրան ուղարկում է գիմնաստիկայի…

Դե դուք էսքանը նայեք, վաղը մոտ 10 ֆիլմով էս ցուցակը կհամալրեմ, թե չէ ինձ հեսա` ուր որա ծեծելու են😀

 

Մանրամասները anulikk
I always try to be positive

10 Responses to Կինո դայջեսթ :)

  1. DAvitասում է՝

    Ան “My sister’s keeper”, էս իրոք լավնա, արժի նայել?? ես մի տաս րոպե նայեցի չդզեց անջատեցի…

    • anulikkասում է՝

      դրամա ժանրումա :Ճ եսիմ, քեզ կարողա սրտաճմլիկ ընտանեկան պատմություններ էտքան էլ դուր չգան😀 դու քո համար մի քիչ ներքևից ընտրի😀

  2. Chinaասում է՝

    Դավիթ ես վաղուց էի ասում որ անճաշակ ես….. նայի անպայման կարողա սառը սիրտտ գոնե լացակումի :Դ

  3. Shushanասում է՝

    Իիիիիիիի,Անուլ??????? Գրեթե նույն ճաշակն ունենք: :)))))))))))))

  4. Karenասում է՝

    Es xorhurd ktam “Dorian Gray” ev “Достучаться до небес” kinoner@.)))

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: