Ստուգեք, ձեզ copy չե՞ն արել

Do not Copy ! ! !

Համաճարակի պես տարածվող ինտերնետի ու սնկի պես աճող նորանոր բլոգերի այս ժամանակաշրջանում նույն արագությամբ էլ աճում է գրագողությունը: Պարզապես ինտերնետում ինքնահաստատվելու փորձեր անող որոշ օգտագործողներ կարդում, հավանում են ինչ որ բան, ու որոշում, որ կարելի է իրենցով անել: Դե երևի մեղք չունեն, որ տեղյակ չեն հեղիանակային իրավունքի մասին օրենքին, բայց գոնե տրամաբանությունը պիտի հուշի` “չի կարելի”:  Կամ միգուցե հուշում է ու անտեսվում` ինչպես կայքում տեղադրված “քոփի” անելն արգելող բանները…

Իսկ ինչպե՞ս իմանալ` ձեզնից ոչի՞նչ չեն “թռցրել”😛 Ծանոթացեք. Copyscape, ինքը ստեղված է “Copy-paste”-ի զոհերին ու մեղավորներին հայտնաբերելու համար: Շատ պարզ է աշխատում, պարզապես ձեր կայքի/բլոգի հասցեն տեղադրում եք որոնման տողում ու սպասում, մինչև Քոփիսքեյփը համացանցում կհայտնաբերի այլ կայքեր, որտեղ բովանդակության համընկնում է նկատել կամ էլ չի հայտնաբերի😀 (ուրեմն հանգիստ շունչ քաշեք): Առաջարկվում է նաև կայքում տեղադրելու անվճար բաննեռ: Իմ բլոգում ինքը արդեն բավական երկար ժամանակ է տեղ է գտել🙂 Դե չգիտեմ ինչքանով ինքը ձեզ օգակար կլինի, բայց հուսով եմ որոշ պատճենողների զգուշանալու առիթ կտա:

Մանրամասները anulikk
I always try to be positive

8 Responses to Ստուգեք, ձեզ copy չե՞ն արել

  1. Tigranասում է՝

    Մերսի լավ բան ա🙂 մեկմեկ կարելի ա ստուգել նյութերը

  2. Lusine Barseghyanասում է՝

    Էս իիիիինչ հավես բան էր, մերսի շատ Ան ջան🙂

    • anulikkասում է՝

      վուխ ապիս Լուս ջան, իրա մասին շուտ գիտեի, բայց յուրահատուկ պոզնիությանս շնորհիվ նոր ֆայմեցի, որ կարելի ա գրել😀

  3. Goharասում է՝

    Ապրես Անուշիկ, դու միշտ սթափեցնող , զգուշացնող հոդվածներ ես զետեղում քո բլոգում, ինչն էլ մեզ միշտ բերում է քո բլոգ…

  4. Սեդա Հակոբքյոխվյանասում է՝

    քո բլոգից 4, իմից ոչ մի :Դ :Դ :Դ հեեեեեեյ :Դ :Ճ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: