ՖԱՖ-ը տոնեց իր 4-րդ տարեդարձը

Չորս տարի առաջ’ 2007թ. հունիսին Լեհաստանի հավաքականի նկատմամբ մեր ընտրանու տոնած հաղթանակից հետո ծնունդ առավ առաջին հայկական ֆան շարժումը’ ՖԱՖ-ը, որն այսօր “Giza” ակումբում տոնում էր իր 4-րդ տարեդարձը: ՖԱՖ-ին շնորհավորելու էին եկել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու Հայաստանի հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ:

«Ֆուտբոլում շատ մեծ է երկրպագուների դերը և առանց նրանց մասնակցության ֆուտբոլը չի կարող զարգանալ: Շնորհակալ եմ ՖԱՖ-ին, որը միշտ հավաքականի կողքին է, և մաղթում եմ, որ ձնագնդիի պես խոշորանան ու մեծանան»,- նշեց ՀՖՖ նախագահը իր շնորհավորական խոսքում:

Միջոցառումն ուղեկցվում էր ռիթմիկ երաժշտությամբ: Ցուցադրվեց նաև իրենց գործունեության մասին պատմող ՖԱՖ-ի պատրաստած տեսահոլովակը:

«Հաճելի է գիտակցել, որ երկրպագուն քո կողքին է թե’ ուրախ, և թե’ տխուր պահերին: Նրանք մեզ ոգեշնչում են, ու մենք ավելի լավ խաղ ենք ցուցադրում»,- խոստովանեց Էդգար Մալաքյանը:

ՖԱՖ-ը անակնկալ էր պատրաստել հավաքականի ֆուտբոլիստների համար’ «Ամենա… ամենա…» նոմինացիաների և ծաղրանկարների տեսքով:

«Ամենակոշտ» ֆուտբոլիստ ճանաչված Էդգար Մանուչարյանը անչափ կարևորեց երկրպագուի ներկայությունը խաղադաշտում. «Երկրպագուները ֆուտբոլում մեծ դեր են խաղում, և ողջունելի է, որ նրանց շարքերը անընդհատ համալրվում են»:

Արտակ Եդիգարյանը, ով ճանաչվեց հավաքականի “ամենահամեստ” ֆուտբոլիստը, չցանկացավ գնահատել իրեն. «Եթե կարծում են, որ ես ամենահամեստն եմ, երևի այդպես էլ կա (ժպտում է): Շնորհավորում եմ ՖԱՖ-ին, շնորհակալ եմ իրենց աջակցության համար, նրանց ներկայությամբ մենք մեզ ավելի ուժեղ ենք զգում»:

“Ամենանուրբ” ֆուտբոլիստ անվանակարգում հաղթած Արթուր Եդիգարյանը նույնպես ընգծեց ՖԱՖ-ի կարևորությունը. “Միայն իրենց ներկայությունը խաղադաշտում մեզ արդեն մեծ էներգիա է տալիս և օգնում հաղթել: Իսկ ինչ վերաբերում է մրցանակիս’ այնքան էլ համաձայն չեմ (ծիծաղում է)… Ֆուտբոլում նուրբ չես կարող գործել, մի քիչ կոպտություն պետք է»:

“Ամենաօրինակելի” ֆուտբոլիստ նոմինացիային արժանացավ Հենրիխ Մխիթարյանը: “Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՖԱՖ-ին, որ միշտ կանգնած են մեր կողքին, իսկ մենք խաղադաշտում անում ենք ամեն ինչ նրանց հույսերն արդարացնելու համար”:

“Ամենամռութ” ֆուտբոլիստ կոչմանն արժանացած Դավիթ Մանոյանը նշեց, որ շատ հաճելի է նման մրցանակ ստանալը, ինչպես նաև շնորհավորեց ՖԱՖ-ի անդամներին. «Ուրախալի է, որ կա նման երկրպագուների շարժում, կարծում եմ’ այն մեզ դեռ երկար կաջակցի, քանի որ ՖԱՖ անդամներն օր օրի շատանում են»:

«Ամենահեռանկարային» և «ամենակոռեկտ» անվանակարգերում համապատասխանաբար հաղթողներ Սարգիս Հովսեփյանն ու Արտակ Ալեքսանյանը միջոցառմանը ներկա չէին, նրանց մրցանակները հանձնվեց Արթուր Եդիգարյանին:

Հրապարակվել է Armsport.am-ում

Մանրամասները anulikk
I always try to be positive

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: