Դավիթ Մանոյան. Կմնամ Գերմանիայում, մինչև լիովին ապաքինվեմ

Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը մոտ մեկ ամիս է Գերմանիայում է, որտեղ շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից։ ArmSport.am-ը երիտասարդ ֆուտբոլիստից հետաքրքրվեց, թե ինչպես են ընթանում վերականգնողական աշխատանքները։

-Երբ ժամանեցի Մյունխեն, առաջին երկու օրը տարբեր բուժզննումներ անցա, որից հետո բժիշկս որոշեց, որ իր բուժումների հետ համատեղ (որոնք հիմնականում ծնկի մեջ տարբեր դեղեր ներարկելն է) անցնեմ նաև վերականգնողական կուրս Ռեգենսբուրգի ռեաբիլիտացիոն կենտրոնում, որն ամենալավն է Գերմանիայում։ Այստեղ է աշխատում Գերմանիայի հավաքականի ֆիզիոթերապևտը, ով էլ զբաղվում է ինձնով։ Այժմ շաբաթական 2-3 անգամ գնում եմ Մյունխեն և վերադառնում։ 

-Ինչպե՞ս է գնահատում բժիշկը վերականգնողական կուրսի ընթացքը։ 

-Նա հենց սկզբից խոստացավ, որ ինձ ոտքի կկանգնեցնի։ Այժմ ասում է, որ բավականին առաջընթաց կա… բայց ես դեռ ցավեր ունեմ։

-Իսկ ինչքա՞ն ժամանակ դեռ կպահանջվի վերականգնվելու համար։ 

-Առայժմ ոչինչ հայտնի չէ։ Բայց պետք է մնամ Գերմանիայում այնքան ժամանակ, մինչև ծունկս լիովին ապաքինվի։

Հրապարակվել է Armsport.am-ում

Մանրամասները anulikk
I always try to be positive

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: