Լինո՞ւմ են, չէ՞ կարևոր անծանոթներ…

…որ գնալուց հետո թողնում են ցավացող կիսատություն

 

Լինումա, չէ՞. Կյանքումդ հանկարծակի հայտնվումա  մեկը, որ օդից ընկնում ու միանգամից սրտիդ շատ խորքն ա վայրէջք կատարում: Դառնումա պատճառ. պատճառ` փայլելու ու մռթոշվելու, դառնում անհրաժեշտ, դառնում կարևոր անծանոթ…

Օրերդ սկսում են բացվել ու մթնել իրանով, գլուխդ մաղող հաճելի կախվածություն, որ ամբողջ 24 ժամ հանգիստ չի տալիս, եթերային տրամադրություն անորոշ մի ժամանակ, որի ընթացքում չես էլ նկատում, թե ոնց հասցրիր օտարանալ նախկին կարևորներից… Ու էտ չի հուզում, չէ! Ամենևին: Որովհետև երջանիկ ես ամեն բջիջով, ավել ոչինչ ուղղակի պետք չի:

Ու ինչի՞ հենց էն պահին, երբ խճճվել ես երազ-իրականություն խաչմերուկում, նույն հանկարծակիությամբ ինքը կկորի, կփոշիանա` փոխարենը թողնելով նույնքան կարևոր դատարկություն, կուտակվող դառնություն: Դե արի ու շարունակի ժպտալ, երբ ներսում ցավացող կիսատությունա…

Ասածս ի՞նչ էր, ասեք թող սենց էլ չլինի -_-

Մանրամասները anulikk
I always try to be positive

4 Responses to Լինո՞ւմ են, չէ՞ կարևոր անծանոթներ…

  1. Siranush Abrahamyanասում է՝

    լինում են…

  2. Tiruk petrosyanասում է՝

    Էս տողերը հոգուս ցավոտ լարերին կպավ…շատ լավն էր

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: