Ադրենալին

-Հը՞, ո՞նց էր Մնդ:

2bb970ba492a6490c8e2e2851750a7ae

-Էլի եմ ուզում…

Ես արեցի դա: Հավատս չի գալիս: Նույնիսկ ուղղաթիռից 800մ ներքև նայելիս չէի հավատում, որ հեսա քայլ եմ անելու էտ դատարկության մեջ: Ադրենալինը կրակի պես վառելով բարձրանումա վեր: Սրտխփոցներդ էնքան հստակ են, որ խլացնում են ուղղաթիռի անդուր աղմուկը, ամեն զարկն ավելի բարձր ա հասնում ականջիդ, քան հրահանգչիդ վերջին ցուցումները: Դըդըմփ, դըդըմփ… «ՊԱՏՐԱՍՏ!» — լսում ես հրամանը: Բարձրություն, քամի… Խորը շունչ: Արտաշնչի, բաց աչքերդ, Մնդ: «ԹՌԻՉՔ!»: Դըդըմփ…

Փշաքաղված ներքև ես սլանում. հաճույք, սարսափ… գլխումդ մենակ «աաաաաաա»: Երևի շատերն են բարձրից ընկնելու զգացողությունից քնից վեր թռել ու հասկանում են ինչ եմ փորձում նկարագրել: Տարբերությամբ` արթնանալուց անմիջապես հետո իջնող հանգստությանը, էստեղ շարունակվում է սարսափի հաջորդ վայրկյանը, ևս մեկը: Գետինն արագորեն ավելի ու ավելի մոտ է, ակնթարթորեն զում է լինում ու… Հոպ, օդում քեզ արգելակող պարաշյուտին զուգահեռ բացվում է նաև սարսափած դեմքիդ ժպիտը🙂

Ուղեղդ պաշարած «աաաաա»-ն դիրքերը զիջումա «wow»-ին: Ուշքի ես գալիս, ես թռնում եմ… հրաշք… Սկսում ես վերգտնել քեզ, հիշել ինչ ես սովորել ու ղեկավարել թռիչքդ: Վերջապես նկատում ես շուրջդ, գեղեցկությու՜ն, վայ, բարև ծիտիկ: Ու ոնց որ հեչ էն դու չէիր րոպեներ առաջ գետնին կանգնած ցրտից դողում, հիացմունքից բացի ուրիշ ոչինչ:

Մինչ նոր հանդիպում երկինք!🙂

Մանրամասները anulikk
I always try to be positive

14 Responses to Ադրենալին

  1. Narekասում է՝

    ԱՐյաաաաաաաաաաաաա!!!

  2. Anatասում է՝

    ես հպարտանում եմ քեզնով :***

  3. KTerteryanասում է՝

    Ապրի Մնդոն🙂 Հավես ես նկարագրել:

    Հ.Գ. Իջնելուց հետո հրահանգիչդ՝ ըստ ավանդույթի, հետևիդ «ապտակե՞ց»😀

    • anulikkասում է՝

      աաաայ😀 Կար, էս դու էտ ավանդույթներին որտեղից ես սենց լավ ծանոթ?
      P.S. հրահանգիչները, և ոչ միայն :Դ

      • KTerteryanասում է՝

        🙂 Պարաշյուտով չեն թողնում թռնեմ, բայց օդապարիկների մասով Հայաստանի առաջին օդագնացն եմ:

        Դե, թող քո կյանքի ամենացավոտ հարավածը միայն այդ ապտակները լինեն😉

      • anulikkասում է՝

        վաշ, էտ ո՞վ չի թողնում քեզ Կար :Դ

  4. R.ասում է՝

    Բարև ձեզ, կարող եմ իմանալ ինչպես և որտեղ եք գրանցվել թռնելու համար??? նախապես շնորհակալ եմ

    • anulikkասում է՝

      Բարև ձեզ, թռնելու համար պետք է անդամագրվել պարաշյուտային սպորտի ֆեդերացիային, փետրվարից իրենք վերսկսում են թռիչքները: Գրանցվելու համար գնացեք Արենա բոուլինգ ակումբ, էնտեղ բոլոր մանրամասների հետ ձեզ կծանոթացնեն:)

  5. R.ասում է՝

    Isk vor xndrem karox eq asel gin@?

    • anulikkասում է՝

      ամեն թռիչքն արժե 15.000դր., բացի այդ վճարում եք տարեկան 8000 դր անդամավճար, որն իր մեջ ներառում է բուժզննման ծախսը🙂

  6. tikoասում է՝

    ISK AMENAHA4ELIN AYN ER ERP TRNELUC HETO DZER PES GEXECKUHI GALIS E SHNORHAVORELU……..

  7. tikoասում է՝

    GRACS ANUSHN A KARDUM HA?

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: