Իմ մասին

Բարև մարդիկ …

Հիմա դու իմ աշխարհում ես… էնքան հաճելի ու նոր է ինձ համար մտքերս կիսել էջս այցելող ծանոթ-անծանոթի հետ:

Ես Անուշն եմ

Ես տրամադրության մարդ եմ…

Սիրում եմ գրել, երաժշտություն լսել, երբ լսող չկա սիրում եմ նաև երգել: Սիրում եմ սպորտ` շատ եմ սիրում: Ափսոս էս միտքը ծնողներիս գլխով չի անցել ու փոքր ժամանակ ինձ որևէ սպորտաձևի չեն տվել… Փոխարենը` դաշնամուր… պար… որ ինձ հոգեհարազատ չեն: Հարազատ է լողը… լողալ բոլորովին վերջերս սովորեցի, երբ հոգնեցի համոզվել ծնողներիս “եղբայրդ լողալ սովորի, քեզ էլ կսովորեցնի…” հորդորին: Հիմա եղբորիցս լավ եմ լողում😀

Շատ սիրեցի սահադաշտը: Չնայած սահելն ինձ մեծ դժվարությամբ տրվեց, ձմեռները համալիրց ոտքս անպակասա…

Ինչպես յուրաքանչյուր հայ ֆուտբոլասեր, սիրում եմ միջազգային մրցաշարերին հետևել ու… հավատալ, որ մի օր էլ մեր հավաքականին այդ մրցասպարեզում կտեսնենք:

Սիրում եմ տարբեր ժանրերի ֆիլմեր… սիրում եմ տխուր ֆիլմերի ժամանակ արտասվել…

Սիրում եմ, երբ անկեղծ են: Բնավորության վատ գիծ ունեմ` չեմ նեղանում… շուտ եմ հիասթափվում, հեշտությամբ տրվում են տխրությանը… բայց ամեն առիթից կարող եմ ոգևորվել, որ ողջ օրը չի անցնի:

Չեմ սիրում… հենց էս բառը` “չեմ սիրում”, չեմ սիրում, որովհետև ասելուս պարտադիր նախորդում է ինձ տհաճ որևէ արարք: Չեմ սիրում, երբ քծնում են, փորձում սեփական կարծիքը պարտադրել ու հատկապես` մեր հայ երիտասարդության քյարթու հատվածին բնորոշ, “իրանց ճշտում” համոզված` դիմացինին ասում են սա մի արա, նա արա… ստիպում էտ “ճշտով” շարժվել… Եղբաաա~յր, էտ ճիշտը հարաբերականա ու իմ ճիշտը բավականին տարբերվումա քոնից! Հոգնել եմ էտ մտածելակերպով մարդկանցից… էնքան միօրինակ են, ոնց որ շտամպով թողարկված լինեն…😀 կամ էլ խորհուրդների ժամանակվա տիպային շենքերը. ոչ մի տարբերություն, նույն հիվանդ մտածելակերպը պատվաստված է յուրաքանչյուրի ուղեղում:

Մեկ էլ գիտես ինչ չեմ սիրում… աճառով փլավ… հատկապես, երբ սոխովա սարքած, ու ավելի շատ չեմ սիրում, երբ հրաժարվում եմ ուտել, մամաս սկսումա ինձ համոզել, որ դա ես սիրում եմ… փոքր ժամանակ միշտ հաճույքով կերել եմ… վաաաայ…  Ընդհանրապես եփած սոխ չեմ սիրում ! (հատուկ մամայիս համար, որովհետև մեկ-մեկ սոխով տապակած կարտոֆիլը բերում, առանց սոխովի տեղ մատուցումա… ու համոզվածա, որ չգիտեմ, համը չեմ էլ զգա… վայ մամա, մամա…🙂 ):

Շատ բան չեմ սիրում, բայց ինչքան շատ եմ մտաբերում, էնքան ամեն ինչ շուրջս դառնա թվում, իսկ ես քաղցրություն եմ շատ սիրում…

Սիրում եմ ընտանիքիս, ընկերներիս, չնայած մեկ-մեկ համը շատ եմ հանում, բայց ինձ էլ եմ սիրում… Սիրում եմ իմ բլոգը, որովհետև այստեղ ես ազատ եմ… ինքս ինձ հետ եմ… ու քեզ հետ անկեղծ եմ😉 :

44 Responses to Իմ մասին

  1. Artakասում է՝

    Օսկառի մրցանակաբաշխության ժամանակ շնորհակալությունների տարափի էր նման:)))) Ամեն դեպքում հետաքրքիր էր:))))

    • anulikkասում է՝

      Ուրախ եմ, որ իմ տողերով կարողացա Ձեզ մի պահ Օսկարի մրցանակաբաշխություն տեղափոխել ;)))

  2. Satenikասում է՝

    Իրոք որ , նեղանալ մեկ-մեկ պետք է

  3. Satenikասում է՝

    օօյ, դու դաշնամուրի ես գնացել, հե հե, լավա կարդաց, չգիտեի:)))

  4. Aram Sargsyanասում է՝

    Շատ լավ կայք ունեք, շնորհավօրում եմ և համոզված եմ որ Armnet Awards-ում Դուք հաջողության կհասնեք

  5. Vaheասում է՝

    Անուշիկ ջան ,քո կայքը ունի մի յուրահատկություն,որով տարբերվումա մեկ այլ կայքերից,այստեղ դու ազատ ես,չես մտածում թե ինչ կմտածեն ուրիշները,ամենակարևորը որ դու սիրում ես լինել տարբերվող:Շարադրություններտ ինց ուղղակի ապշեցնում են:բռավօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօ

    • anulikkասում է՝

      շնարհակալություն Վահե ջան ջերմ խոսքերի համար: Հասկացված լինելն ինձ համար մեծ երջանկություն է🙂

  6. Վահագն Քեշիշյանասում է՝

    Ճաշ ուտելու մասը ինձ շատ ա ծանոթ: Բայց ինձ չեն կարողանում խաբեն: Ոնց որ ասում են Կարգին հաղորդման մեջ` ես լավ էլ միթի եմ, չէ, փիթի եմ, չէ, հաաաաաաաա, բիթի եմ😀;)
    Так держать…

    • anulikkասում է՝

      Ինձ էլ խաբել չի ստացվում, միայն փորձում են😀 ես էլ նենց ոչինչ փիթի եմ :)))) թե տենց մի բան😀

  7. Վահագն Քեշիշյանասում է՝

    Նույն էլ ըլնելու ա մեր հետ, երբ մենք ծնող դառնանք:

  8. iReporterասում է՝

    հիմա արդեն գիտենք քո մասին մի քիչ :Ճ

    • anulikkասում է՝

      😀 не все сразу

    • Վահագն Քեշիշյանասում է՝

      Վարդան ջան, մնացածն էլ ես կարամ ասեմ😀

      • anulikkասում է՝

        ապա-ապա😛

      • Վահագն Քեշիշյանասում է՝

        Ապա, ապա, ԱՊՊԱրանցի: Ապա-ապա-ն որն ա, եթե Վարդանին պետք ըլնի, ես իրան հետո ամեն ինչ ավելի մանրամասն կպատմեմ😛

      • anulikkասում է՝

        ընկեր Քեշիշյան, որպես ապարանցի փոքրամասնություն ես վստահեցնում եմ, որ ԱՊՊԱ-ն ապարանցի բառի հետ կապ չունի😛
        իսկ էտ նշված մանրամասները ես չեմ կարող իմանալ ??😀 մարդ ես` ինֆորմացիոն բազադ քեզ խաբեց…😛

      • Վահագն Քեշիշյանասում է՝

        Բացեցց😀 Ես չգիտեի, որ ապարանցին փոքրամասնություն ա😀 Իմ ինֆորմացիոն բազայի վրա չկասկածես: Ինքը իրան միշտ արդարացնում ա ու երբեք էլ հուսախաբ չի անի: Եթե մի բան սխալ իմանամ, ուրեմն էտի իմ մեղքով ա, ոչ թե բազայի😛

      • anulikkասում է՝

        վերջը էտ բազայի պատճառով գլուխդ ուտելու են😛

      • Վահագն Քեշիշյանասում է՝

        Գիտեմ😛

  9. Սեդա Հակոբքյոխվյանասում է՝

    :Ճ հետաքրքիր էր շատ :Դ

  10. Arlenասում է՝

    Բարև Անուշ: Ես ծանոթանում եմ հայկական բլոգներին և հաճույքով ծանոթացա նաև քո բլոգին: Ողջունում եմ քեզ ու մաղթում նորանոր ձեռքբերումներ: Ուրախ կլինեմ, եթե դու էլ այցելես իմ բլոգ՝ http://arlenshah.wordpress.com/

    Հարգանքով՝
    Առլեն

    • anulikkասում է՝

      Բարև Առլեն🙂 շնորհակալ եմ, տեսնում եմ քո բլոգը նոր ես բացել,🙂 քեզ էլ նույնն եմ մաղթում ու շատ ընթերցողներ:

  11. Vardասում է՝

    barev dzez shat em dzes xndrum karox eq mi qani sharadrutyunnerov ognel ind?

  12. Harutասում է՝

    Anulikk jhan…miban harcnem harcnem….qo kompi mej inch Antivirusnika ? …nod32 te kaspersky…uxarki uzumem imanam dranacic vorna lav@

  13. Harutասում է՝

    mekel et Facebook-um vor ..et spam-a tip tenc tragir es qcel …eti karas mail-is uxakes…inzela petk ?

  14. Anush Ananyan (@anulikk)ասում է՝

    Իմ կոմպի վրա Կասպերսկին ա դրած, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, ես իրանցից գլուխ չեմ հանում, ու դժվար թե կարողանամ ճիշտ խորհուրդ տալ, թե որ անտիվիրուսն ա ավելի լավը :ՃՃ

    իսկ էտ սպամատիպ ծրագիրը, ճիշտն ասած, չհասկացա, թե խոսքն ինչի մասին է:/

  15. Edասում է՝

    azatatench mtqer@ sovorabar cnum een haxtanakner\\\voxjuynners qez Anush…

  16. Edասում է՝

    @ndanrapes bloger u nman baner chem sirum…Bayc qon@ dzqoxakanutyun uni hianali mtqer unes,isk nkart vortex es nkarvel?(ete gaxtniq che)

  17. Edասում է՝

    🙂

  18. Edասում է՝

    Աջափնյակ համայնքում եք ապռում?

  19. Edասում է՝

    Քոմենթներում ապարանցիների մասին կարդացի,դե մարդը որտեղից ա լինում,իհարկե Ապարանցի:Ապարանցի ես?

    • anulikkասում է՝

      չէ, Աջափնյակում չեմ ապրում, ուղղակի տարածքում զբոսնում էի🙂
      ապարանցու արյուն, հա, կա մեջս (25%)

  20. Edասում է՝

    դե (25%)-նել ա լավ,չնայաց իմ (100%)տոկոսի:):Իսկ Ապրանում եղել էս

  21. KRISTINAասում է՝

    xndrum em eli indz <> ttemayov sharadrutuna pet karox eq grel

  22. KRISTINAասում է՝

    EREVANI LUSABAC@

  23. Ռաֆայելասում է՝

    Շատ լավ հիանալի շարադրություն է

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: