Ադրենալին

-Հը՞, ո՞նց էր Մնդ:

2bb970ba492a6490c8e2e2851750a7ae

-Էլի եմ ուզում…

Ես արեցի դա: Հավատս չի գալիս: Նույնիսկ ուղղաթիռից 800մ ներքև նայելիս չէի հավատում, որ հեսա քայլ եմ անելու էտ դատարկության մեջ: Ադրենալինը կրակի պես վառելով բարձրանումա վեր: Սրտխփոցներդ էնքան հստակ են, որ խլացնում են ուղղաթիռի անդուր աղմուկը, ամեն զարկն ավելի բարձր ա հասնում ականջիդ, քան հրահանգչիդ վերջին ցուցումները: Դըդըմփ, դըդըմփ… «ՊԱՏՐԱՍՏ!» — լսում ես հրամանը: Բարձրություն, քամի… Խորը շունչ: Արտաշնչի, բաց աչքերդ, Մնդ: «ԹՌԻՉՔ!»: Դըդըմփ…

Փշաքաղված ներքև ես սլանում. հաճույք, սարսափ… գլխումդ մենակ «աաաաաաա»: Երևի շատերն են բարձրից ընկնելու զգացողությունից քնից վեր թռել ու հասկանում են ինչ եմ փորձում նկարագրել: Տարբերությամբ` արթնանալուց անմիջապես հետո իջնող հանգստությանը, էստեղ շարունակվում է սարսափի հաջորդ վայրկյանը, ևս մեկը: Գետինն արագորեն ավելի ու ավելի մոտ է, ակնթարթորեն զում է լինում ու… Հոպ, օդում քեզ արգելակող պարաշյուտին զուգահեռ բացվում է նաև սարսափած դեմքիդ ժպիտը 🙂

Ուղեղդ պաշարած «աաաաա»-ն դիրքերը զիջումա «wow»-ին: Ուշքի ես գալիս, ես թռնում եմ… հրաշք… Սկսում ես վերգտնել քեզ, հիշել ինչ ես սովորել ու ղեկավարել թռիչքդ: Վերջապես նկատում ես շուրջդ, գեղեցկությու՜ն, վայ, բարև ծիտիկ: Ու ոնց որ հեչ էն դու չէիր րոպեներ առաջ գետնին կանգնած ցրտից դողում, հիացմունքից բացի ուրիշ ոչինչ:

Մինչ նոր հանդիպում երկինք! 🙂

Կինո դայջեսթ :)

Ուզում եմ ձեզ պատմել վերջերս նայած ու հավանած ֆիլմերի մասին 🙂 Եթե ինձ պես կինոման էլ չեք, հաստատ մեկ-մեկ կինո նայում եք  :Դ Սարսափ նախընտրողներին շտապեմ հիասթափեցենլ` էս ժանրին չեմ անդրադառնալու: Չնայած` դպրոցական ու ուսանողական առաջին տարիներին լրիվ տարված էի սարսափ ֆիլմերով, ու միշտ դիսկերի խանութներից դուրս գալիս ձեռքս լինում էր “Horror collection”… Արդեն 2 տարի է` շրջանցում եմ բոլոր այն ֆիլմերը, որոնց նկարագրության մեջ հանդիպում եմ horror բառը:  Հիմա մնացած ժանրերը շատ չեմ կարևորում, միայն թե ամեն մեկը ստացված լինի իր ժանրում:

Լացելու տեսադարան: — դիտման կարևոր նախապայման է թաշկինակ կամ անձեռոցիկը: Ստեղ ընդգրկել եմ ռոմանտիկ ֆիլմերը, որոնք որպես կանոն մի լավ լացացնում են ինձ: Read more of this post

Նեղացել էր ինձնից…

Վաղուց դաշնամուրիս չէի մոտեցել… Նայեցինք իրար… նայեցինք… վերջը բացեցի. մատներս ու ստեղները սկսեցին խոսել: Զրույցը չէր ստացվում, նեղացել էր ինձնից 😦 Նոտաներն էլ փռել էի` իբրև միջնորդ, բայց` անօգուտ, 10 տարի իրենց աչքաթող էի արել ու ամեն ինչ թողել հիշողության ուսերին… Հիշողությունս էլ ծանրություն չի սիրում, դե դա գիտեի, նոր չէի պարզել, ուսերից ծանրությունը շուտ թոթափել էր, իսկ ես ընկած քրքրում եմ հիշողության գրպանները… Լավ է օգնության հասավ “սլուխը” (այ սա նոր էի պարզում, որ ունեմ 😛 ): Չեմ ասում սահուն էր շարունակությունը, տեղ-տեղ էլի իրար չէինք հասկանում, պոզերն էր տնկում 😦 ես էլ իմը… բայց շուտ բարիշում էինք, կարոտել էինք իրար:

P.S. Նվագելու սենց ցանկություն դեռ չէի ունեցել…

“Inception”

էս ֆիլմը դեռ կինոթատրոններում էր, ու խմբով որոշել էինք գնալ… Բայց չեմ էլ հիշում ոնց եղավ, չհավաքվեցինք… Ինչևէ… Նայեցի online 🙂 դե հիմա, որ գրում եմ ես մասին, ուրեմն շատ եմ հավանել: Քնի ու երազների թեման երկար ժամանակ է հետաքրքրում է ինձ 🙂 (երևի շուտով բլոգումս կտեղադրեմ դեռ 2-րդ կուրսում կատարածս ուսումնասիրությունը): “Սկիզբ”` երևի էսպես կարելի է թարգմանել վերնագիրը: Ֆիլմը ֆանտաստիկա-թրիլեր ժանրում է, ամբողջովին կառուցված է մարդու ենթագիտակցության ու երազների գաղափարի վրա: Հերոսը` Կոբբը, կարողանում է քնած ժամանակ մարդու ենթագիտակցությունից գաղտնիքներ կորզել, իսկ հիմա նա փորձում է անել հակառակը` ոչ թե գողանալ գաղափարը, այլ սերմանել… Մի քիչ խճճված են իրադարձությունները զարգանում ու եթե ուշադիր չլինես ամբողջ ընթացքում, հնարավոր է չհասկանաս ինչ կատարվեց 😛 ))) Չնայած ֆիլմը շատ դինամիկ է ու լարված մինչև վերջ պահում է էկրանների առջև: Հաստատ այս ժանրի սիրահարներին դուր կգա 😉 ում հետաքրքրեց` բարի դիտում!

Տպավորիչ էր

Եղբորս հորդորով վերջապես դիտեցի “Law abiding citizen” ֆիլմը 🙂 անխոս շատ հավանեցի… հենց առաջին պահից` հայտնաբերելով, որ գլխավոր դերերից մեկում սիրածս դերասանն է. Ջերարդ Բատլերը: Դե իհարկե շատ եմ ուզում պատմել ֆիլմը, բայց հետաքրքրությունը չկոտրելու համար տենց բան չեմ անի 😉 Սյուժեն միանգամից տանում է իր հետ, չես հասցնի ձանձրանալ ամբողջ ընթացքում, ավարտն էլ բավական անկանխատեսելի է… Ամեն դեպքում չնկատեցի էլ ոնց դրական թվացող կերպարը հանկարծակի վերածվեց ֆիլմի ՎԱՏ տղայի: Մի խոսքով չփոշմանեցի դանդաղաշարժ ու պարբերաբար ընդհատվող ինտերնետիս ձեռքը տառապելով ժամանակն անցկացնելու համար 😀  Լավն էր

Մի տեսակ տխուր առաջնություն :(

Այս տարվա ֆուտբոլային տոնը տոն չի հիշեցնում 😦 չկան գոլեր, չկա դիտարժան խաղ… ու ֆուտբոլի պատմության մեջ 2010թ. առաջնությունը կմտնի թերևս այս առանձնահատկություններով ու իհարկե “գեղահունչ” վուվուզելաներով… երևի գոլազուրկ ֆուտբոլի հիմնական մեղքը կվերագրվի վուվուզելաների անտանելի աղմուկին: F խմբի առաջին երկու հանդիպումները գրանցեցին 1-1, ոչ ոքիով ավարտվեց և Կոտ դիՎուար — Պորտուգալիա հանդիպումը, զարմանալի է, որ յուրաքանչյուրն իր կազմում ունենալով Դիդիե Դրոգբայի, Ք. Ռոնալդուի պես հարձակվող, գոլ միևնույնն է չտեսանք: Ամբողջ օրը տրամադրված սպասում ես… վերջում հիասթափեցնող ֆուտբոլի ականատես լինում… տխուրա ! Բրազիլիա — Հս. Կորեա խաղում նույնպես ոնց երևումա փոփոխություններ չեն սպասվում… արդեն երկրոդ խաղակեսը մեկնարկեց, իսկ հաշիվը դեռ բացված չի… Խմբային առաջին հանդիպումները վաղը նոր կավարտվեն, դեռ չենք տեսել Իսպանիային… սպասելիքներս մեծ են….

Բան չմնաց էէէէէ :))))

Երկու օր…. չնայած էսօրը մոտենումա ավարտին.. ժողովուրդ երկու օր էլ չմնաց…. ուխ… 😀 էն 4 տարին ոնց որ ավելի արագ անցան, քան էս վերջին օրերն են անցնում ))) ծանոթանում էի հավաքականների վերջնական կազմին, չնայած անընդհատ փոփոխություններ են լինում, օր օրի վնասվածք ստացող խաղացողների թիվը մեծանումա… տխուրա ! Առաջնության մեկնարկից առաջ շարքից դուրս եկավ Ռիո Ֆերդինանդը` Անգլիայի հավաքականի ավագը: Հայտացուցակում են Արիեն Ռոբենի (Հոլանդիա) ու Դիդիե Դրոգբայի (Կոտ դ’Իվուար) անունները, բայց երկուսն էլ լուրջ վնասվածք են ստացել ու դժվար թե մասնակցեն խաղերին: Ավելի վաղ էլ լուրջ վնասվածք ստացել էին Բեքհեմն ու Բալլաքը: Լրատվամիջոցներն արդեն վնասվածք ստացած ֆուտբոլիստների մի ամբողջ հավաքական են կազմել …. ներկայացնեմ կազմը.

Դարպասապահ — Ռենե Ադլեր (Գերմանիա)
Պաշտպաններ – Ռիո Ֆերդինանդ (Անգլիա), Հայկո Վեստերմանն (Գերմանիա), Մայքլ Էսսյեն (Գանա), Լասսանա Դիրարա (Ֆրանսիա)

Կիսապաշտպաններ — Միխաել Բալլակ (Գերմանիա), Անդրեա Պիրլո (Իտալիա), Դևիդ Բեքհեմ (Անգլիա), Նանի (Պորտուգալիա)

Հարձակվողներ — Դիդյե Դրոգբա (Կոտ դ՛Իվուար), Ումբերտո Սուասո (Չիլի)

Պահետայիններ — Ջոն Օբի Միկել (Նիգերիա), Սիմոն Ռոլֆս (Գերմանիա), Թիմ Բրաուն (Նոր Զելանդիա), Դի Դոն Հուկ (Հարավային Կորեա) …. 😉

Բայց ամենաշատը ինձ տխրեցրեց Բրազիլիայի հավաքականում Ռոնալդինյոյի բացակայությունը… 😦 Գլխավոր մարզիչ Դունգան պատճառաբանություններին պատասխանել է, թե` ինձնից հաղթանակ են ուզում… ես էլ քայլեր եմ ձեռնարկում )) բայց իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով Ռոնալդինյոն այդ հարցում իրեն միայն կարող էր օգնել: Տխրեցի, որ իմ սիրելի խաղացողներից մեկին էլ` Նանիին, չեմ տեսնի Պորտուգալիայի հավաքականում, բժիշկները վստահեցնում են, որ նրա մեջքի վնասվածքը թուլյ չի տա խաղալ, էնպես, որ Նանիի փոխարեն կիսապաշտպանության աջ եզրում կխաղա «Բենֆիկայի» կիսապաշտպան Ռուբեն Ամորիմը: Ի դեպ 25-ամյա այս ֆուտբոլիստը դեռ ոչ մի խաղ չի անցկացրել Պորտուգալիայի հավաքականում… Ինչևէ… թող անհագստանան Պորտուգալիայի երկրպագուները, իսկ ես ցավելու եմ Իսպանիայի, Հոլանդիայի ու մի քիչ ել Անգլիայի համար :))) Go Spain !!!

Վաաաայ …. բա առաջնության պաշտոնական երգի տեսահոլովակը տեսել եք ??

 Շակիրայի “Waka Waka” երգի ուրախ ռիթմերը առաջիկա մի ամիսը զնգալու են մեր ականջներում :  Ի դեպ ինտերնետը ինչքան էլ քրքրեցի էտպես էլ (ոնց ռուսները կասեն) толком не понела waka-waka-ն ինչ էր նշանակում… ոնց որ Զամբիերեն է…  Համոզված եմ ֆուտբոլային կրքերի թեժացմանը զուգահեռ այս ու շատ հարցեր իրենց պատասխանները կստանան …. Օլէէէէ, օլէ օլէ օլաաաա 😀

Լացացրեց ինձ ամբողջ գիշեր…

Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել… Տարբեր ժանրեր եմ նախընտրում. կոմեդիա, սարսափ, ֆենտեզի, դետեկտիվ…. իսկ ռոմանտիկայի հանդեպ հակում բոլորովին վերջերս եմ նկատում ^_^ ….

“P.S. I love you” ….  երևի այն եզակի ֆիլմերից է, որ առանց կամ ու կացի բոլոր ընկերներիս խորհուրդ կտամ դիտել…Երեկ երեք ժամմ սպասեցի իննետում որ բաֆֆեր լինի ու ժամը 2-ից սկսեցի դիտումս …. Ամբողջ գիշեր էս ֆիլմն ինձ լացացրեց, էսքան տխրություն, որ կարող է մատուցվել հումորով… Իսկ արդյունքում այսօր ուռած աչքերով էի ամբողջ օրը 🙂

Skating

Verjapes chmushknerov sahel sovoreci….. ura !!!!!!

Новый рекорд !!!

Люди….  вчера на тренеровке плавания я улучшила собственный рекорд ))) ураааааааа!!!  на целих 500 метров !!!

%d bloggers like this: