“Ի՞նչ է սա”

Երևի միշտ էլ ծնողների ու երեխաների հարաբերությունները հարթ չեն լինում: Մենք մեծանում ենք, փորձում ինքնահաստատվել, սեփական ես կերտել… մինչդեռ ծնողների աչքում մնում ենք նույն փոքրիկը: Պատեհ անպատեհ գոռգոռալով մեզ հասուն ենք զգում` չմտածելով, որ կարող է վիրավորում ենք հարազատ մարդու: Իսկ գիտակցելուց էլ չենք շտապում ներողություն խնդրել 😦 Ուղղակի գիտենք, որ իրենք միշտ մեր նկատմամբ ներողամիտ են… կհասկանան:

Եկեք փոխենք մեզ մի քիչ… 🙂 Ուզում եմ անպայման նայեք հույն երիտասարդ ռեժիսոր Կոնստանտին Պիլավիոսի “Ի՞նչ է սա“/“What is that” (2007) կարճ ֆիլմը, որը 5 րոպեում կփոխանցի այն, ինչ ես փորձում եմ ասել:

Ինչպես փոխել նեթբուքի էկրանի նկարը

Անցած տարի ծննդիս ինքս ինձ նվեր էի արել` մի հատ այ սենց պուպուշ Ճուտո որդեգրեցի 🙂 բերեցի ու սկսեցի ուսումնասիրել… Ամենապետքական ծրագրերը տեղադրելուց հետո անցա դիզայներական աշխատանքներին,  դե իհարկե առաջին հերթին դեսկթոփի նկարը փոխելու արարողությունն է… ու պարզում եմ, որ նման ֆունկցիա չունեմ 😦 #Պահոո, խառնվեցի իրար, ախր ոնց… բա էն “Wallpapers” պապկեն տենց անպիտան մնալուա… ? Ու ոնց անում են նման դեպքերում, անմիջապես սկսեցի հարցախեղդ անել Գուգլին (էն ժամանակ էլ հո Արմենիքս չկար, որ գրեի, զգուշացնեին` մնդո’, դամբուլություններ չանես…): Յութուբից մի վիդեո գտա, որ պարզ, մատչելի ու հանգամանալից բացատրում էր ինչը ոնց անել` քայլ առ քայլ, դե իհարկե ինչեր ասես չքաշեցի ու ինստալ արեցի, մենակ էտ պահի ոգևորությունս եմ հիշում, ու երբ վիդեոում ասվում է` ահա վերջ, ռեստարտ արեք ու ինչ նկար ուզում եք քցեք… միանումա Ճուտոս ու էկրանին ինչ-որ անհասկանալի գունային գամա :/ վայն եկելա` տարել, եթե թաչփեդով սահելիս միամիտ քլիք ա լինում դեսկթոփին… գնաց ռեստարտը առանց հարցնելու: Ու ստեղ միանումա պանիկայի կնոպկան,  լավ էր երաշխիքի մեջ էինք, վռազ վազեցի խանութ ու ինձ լուսավորեցին, որ վինդոուզ 7-ով աշխատող  նեթբուքերը չունեն տենց հնարավորություն` թեթև աշխատելու համար… :/ իսկ ես տվել վինդոուզս թռցրել եմ… ֆորմատա պետք և այլն… Ստեղ կարծում եմ թեյնիկությունիցս օգտվելով մի քիչ չափազանցրել են… ֆորմատի կարիք լավ է չեղավ, պրծանք ռեքավըրի-ով 🙂 Դե ինչի էի էսքան գլուխներդ տանում, որ ասեմ` իմ նման չտաք ձեր նեթի հերը անիծեք, փաստորեն մի հատ սենց համով, ուծյու~  ծրագիր (սեղմեք բեռնելու համար) կա, որ առանզ զիզի-բիզի բաների իրա գործը խելոք անումա: 😀

Ու ձեզ մնումա ընտրել ալբոմը, ուզած նկարի մոտ պտիչկա դնել ու սեյվ անել 🙂

Ստուգեք, ձեզ copy չե՞ն արել

Do not Copy ! ! !

Համաճարակի պես տարածվող ինտերնետի ու սնկի պես աճող նորանոր բլոգերի այս ժամանակաշրջանում նույն արագությամբ էլ աճում է գրագողությունը: Պարզապես ինտերնետում ինքնահաստատվելու փորձեր անող որոշ օգտագործողներ կարդում, հավանում են ինչ որ բան, ու որոշում, որ կարելի է իրենցով անել: Դե երևի մեղք չունեն, որ տեղյակ չեն հեղիանակային իրավունքի մասին օրենքին, բայց գոնե տրամաբանությունը պիտի հուշի` “չի կարելի”:  Կամ միգուցե հուշում է ու անտեսվում` ինչպես կայքում տեղադրված “քոփի” անելն արգելող բանները…

Իսկ ինչպե՞ս իմանալ` ձեզնից ոչի՞նչ չեն “թռցրել” 😛 Ծանոթացեք. Copyscape, ինքը ստեղված է “Copy-paste”-ի զոհերին ու մեղավորներին հայտնաբերելու համար: Շատ պարզ է աշխատում, պարզապես ձեր կայքի/բլոգի հասցեն տեղադրում եք որոնման տողում ու սպասում, մինչև Քոփիսքեյփը համացանցում կհայտնաբերի այլ կայքեր, որտեղ բովանդակության համընկնում է նկատել կամ էլ չի հայտնաբերի 😀 (ուրեմն հանգիստ շունչ քաշեք): Առաջարկվում է նաև կայքում տեղադրելու անվճար բաննեռ: Իմ բլոգում ինքը արդեն բավական երկար ժամանակ է տեղ է գտել 🙂 Դե չգիտեմ ինչքանով ինքը ձեզ օգակար կլինի, բայց հուսով եմ որոշ պատճենողների զգուշանալու առիթ կտա:

Կինո դայջեսթ :)

Ուզում եմ ձեզ պատմել վերջերս նայած ու հավանած ֆիլմերի մասին 🙂 Եթե ինձ պես կինոման էլ չեք, հաստատ մեկ-մեկ կինո նայում եք  :Դ Սարսափ նախընտրողներին շտապեմ հիասթափեցենլ` էս ժանրին չեմ անդրադառնալու: Չնայած` դպրոցական ու ուսանողական առաջին տարիներին լրիվ տարված էի սարսափ ֆիլմերով, ու միշտ դիսկերի խանութներից դուրս գալիս ձեռքս լինում էր “Horror collection”… Արդեն 2 տարի է` շրջանցում եմ բոլոր այն ֆիլմերը, որոնց նկարագրության մեջ հանդիպում եմ horror բառը:  Հիմա մնացած ժանրերը շատ չեմ կարևորում, միայն թե ամեն մեկը ստացված լինի իր ժանրում:

Լացելու տեսադարան: — դիտման կարևոր նախապայման է թաշկինակ կամ անձեռոցիկը: Ստեղ ընդգրկել եմ ռոմանտիկ ֆիլմերը, որոնք որպես կանոն մի լավ լացացնում են ինձ: Read more of this post

Mail չէ` эл. почта

Առավոտ ժամը 8-ին ինձ քնից արթնացնումա ընկերներիցս մեկի հեռախոսազանգը, ու խոսակցությունը ծավալվումա մոտավոր սենց.

-Ան, ես электронная почта ունեմ ?

-Հա, ոնց չէ, իրար հետ ենք բացել…

-Էտ հեռախոսով մտնել ըլնումա չէ? … Բա իմը ոնցա?

-Չեմ հիշում, էն որ օդնո մտնելուց լոգինի տեղը հավաքում ես է մեյլդ, այ էտ ա

Լուրջ տոնով.

-Ա’ն,  մեյլ չեմ ասում` электронная почта…

-Դամբուլ, էտ նույն բաննա…

Մեղմացած տոնով.

-Հաաաա… ? Դրանով ինձ նկար կարան չէ ուղարկեն ? 😀

Ուֆ աման… թողեք քնեմ էլի 😦

Էլի search


Արդեն սովոր եմ, որ բլոգիս Top search-ը շարադրություններն են 😀 Չենք սիրում էլի ստեղծագործել:  Վերջին մի քանի օրը բլոգիս վիճակագրությունը ինձ մենակ մի բան ա հուշում, որ մեր դպրոցներից մեկում ամենայն հավանականությամբ շարադրությունների մրցույթա հայտարարվել “Հավատում եմ քեզ զինվոր” վերնագրով:

Դժվար թե մի մարդ լինի էսքան ման եկողը, ախր էս երեխեքը չեն վախենում, որ էս տեմպերով հնարավորա ներկայացված աշխատանքների 50 %-ը նույնը լինի? Ինչի ուսուցիչներն ինտերնետից օգտվել չգիտեն? 😀 Նույնիսկ նամակ էի ստացել` էտ թեմայով գրել, ժամանակի խնդիրը չլիներ, երևի կգրեի: Նայում եմ ու ծիծաղս գալիսա, բայց հեչ ծիծաղելի չի, ինչ ալարկոտ ենք դարձել 😦

Հ.Գ. Սա գրելուց հետո մի հատ էլ ես search արեցի… 😀 փաստորեն ենթադրություններս ճիշտ էին…

Հայոց բանակի տոնի շրջանակներում Ա. Պ. Չեխովի անվան համար 55 դպրոցում կհայտարարվի նամակ-շարադրության մրցույթ «Հավատում եմ քեզ զինվոր» խորագրով։

Ֆուտբոլային

Այսօր լրիվ ֆուտբոլային տրամադրություններով եմ արթնացել… երևի պատճառը, որ դեռ քնաթաթախ “Ֆուտբոլ plus” գնեցի ու լրիվ արթնացա նյութերը կարդալով 😀 Դայջեսթ անեմ 🙂

Այսօր Սանկտ Պետերբուրգում “Համագործակցության գավաթի” խաղարկության 1/4-րդ եզրափակիչում մեր “Միկա”-ն  ժամը 15:00-ին մրցելու է Ադրբեջանի չեմպիոն “Ինտեր”-ի հետ: Անցկացված 3 հանդիպումներում մեր թիմը տարել է մեկ հաղթանակ, մի խաղն ավարտել ոչ-ոքի, և կրել մեկ պարտություն` արդյունքում գրավելով 2-րդ հորիզոնականը խմբում: Իսկ մեր մրցակից “Ինտեր”-ը խմբի առաջատարն է և ունի 3 հաղթանակ: Ու չնայած վերջինիս ֆան ակումբը վաղուց արդեն Սանկտ Պետերբուրգում է, հուսանք, որ մեր “Միկա”-ն նույնպես աջակցության պակաս չի զգա 🙂 մեզ հաղթանակ !

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2010թ. ազգային առաջնությունների դասակարգման աղյուսակը, որը գլխավորում է Իսպանիայի հավաքականը: Մենք 80-րդ տեղում ենք 🙂 չնայած այս ցուցակը հրապարապվում է 1991թ-ից, առաջին անգամ այստեղ մենք ընդգրկվեցինք 2005-ին` 80 երկրների մեջ գրավելով նախավերջին հորիզոնականը, իսկ այս տարի ցուցակում ներկայացված է 125 երկիր…  Մեր հարևան Վրաստանը 40-րդն է, իսկ Ադրբեջանը` 86-րդը, վերջին տեղում էլ հանգրվանել է Ղրղզստանը:

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է նաև 2010թ. աշխարհի լավագույն ռմբարկուների անունները: Էստեղ ուրախանալու ավելի մեծ առիթ ունենք 😀 Մեր հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 41-րդ տեղում է, ու~խ !!! Առաջին հորիզնականում Բադեր Ահմեդ ալ Մուտավան է, ում թերևս ես չեմ ճանաչում… 2-րդ և 3-րդ տեղերը հաջորդաբար զբաղեցնում են Սամուել Էտոոն և Դավիթ Վիլյան, իսկ Ոսկե գնդակի մրցանակակիր Մեսին 8-րդն է:

Ոնց որ թե էսքան բանն էի ուզում ասել, գնամ պարապեմ 😀

Լրագրողի հավատարմագրումը

Անցած տարվա աշխատանքներիցս. էտ ինչքան օրենք էի ուսումնասիրել… 😀
***************

Նկատի ունենալով պետական կառավարման մարմինների գործունեության առանձնահատկությունները, հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը  04.03.2004թ. (հ.333) որոշել է  սահմանել լրագրողների հավատարմագրման կարգ: Ի դեպ անհասկանալի է, թե ինչու, այն ի սկզբանե  կառավարության կողմից կնքվել է ածականով` «օրինակելի»: Կարգի լրիվ անվանումն է` «ՀՀ պետական կառավարման մարմիններում  լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգ»: Չվիճարկենք, թե որքանով է այն օրինակելի, այլ փորձենք հնարավորինս մանրակրկիտ ուսունասիրել:

Օրինակելի կարգի 1 կետի, նպատակն է ապահովել պետական մարմնի գործունեության թափանցիկությունը և լրագրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ` անմիջական տեղեկատվություն տրամադրելով նրանց:

Անկեղծորեն նկատենք, որ  վերջին միտքը այնքան էլ հավատ չի ներշնչում, լավագուն դեպքում այն ընկալվում է` ավելորդ հոգածություն իրենց պարտականությունը կատարողների նկատմամբ ու տեղին է հիշել` «Մեզ մի խանգարեք, օգնել պետք չէ…» ասացվածքը: Read more of this post

Հեղինակային իրավունք

Ռեֆերատ Մտավոր սեփականություն առարկայից 🙂

Հեղինակային իրավունքը, որի նորմերը կարգավորում են գիտության, գրականության ու արվեստի գործերի ստեղծման և օգտագործման հետ կապված հարաբերությունները, գիտնականների մեծ մասը դիտում են որպես քաղաքացիական իրավունքի հատուկ ինստիտուտ: Ի տարբերություն այլ ինստիտուտների, այն կարգավորում է մտավոր աշխատանքի արդյունքների արտադրության եւ փոխանակման հետ կապված հարաբերությունները: Ստեղծված աշխատանքներն անբաժանելի են իրենց հեղինակներից, եւ հետեւաբար, վերջիններիս իրավունքը անձնական ու բացառիկ բնույթ ունի: Այս հանգամանքերը զգալիորեն ազդում են հեղինակային հարաբերությունների իրավական կարգավորման վրա` հեղինակային իրավունքն առանձնացնելով որպես համեմատաբար անկախ միավոր:

Հիմնականում առանձնացնում են հեղինակային իրավունքի հետևյալ նպատակները. Read more of this post

Հայոց պատմության խեղաթյուրումը

  • Պատմության նպատակային խեղաթյուրման սկիզբը

Ազատագրելով Արևելյան Հայաստանը, Փայտակարան նահանգը` Բակուրակերտ (Բաքու) մայրաքաղաքով պարսկական լծից, ռուսական բանակը և հայ կամավորները չէին կարող իմանալ, որ ժամանակի ընթացքում այդ տարածքում ապրող աննշան, թուրք-սևփափախ ազգային փոքրամասնությանը իրավունք կտրվի ինտերնացիոնալ Անդրբեջանական ՍՍՀ-ում լինել գլխավորը: Նրանք չէին կարող իմանալ, որ 20-րդ դարում թուրքերը կսկսեն իրենց վերանվանել “ադրբեջանցիներ” (ինչպես օրինակ Դոնի և Կուբանի ռուսները իրենց կնքեին նոր ազգություն` դոնացիներ, կուբանցիներ), չէին կարող իմանալ, որ Թուրքիայի պատմությունը նենգափոխողները պարսկական լծից ազատագրված Բաքուն անվանելու են Թուրքիայի երկրորդ մայրաքաղաք:

Զարմանալի է, երբ մարդը թաքնվում է ուրիշի անվան տակ, առավել զարմանալի, երբ դա անում է մի ողջ ազգ: Ի պատիվ այդ ազգության մտավորականության, աշխատողների ու գյուղացիների լավագույն մասի, պետք է նշել, որ նրանք ոչ պաշտոնապես իրենց անվանում են թուրք (կամ մուսուլման), բայց ոչ “ադրբեջանցի”, քանի որ “ադրբեջանցի” ազգություն և լեզու բնության մեջ ոչ եղել է, ոչ էլ կա. դա թուրք ազգն է, որ խոսում է թուրքական բարբառներից մեկով:

  • Որտեղի՞ց է առաջացել “Ադրբեջան” բառը և իրականում ի՞նչ է նշանակում:

Այս տեսանյութը պատրաստել է հայ մի երիտասարդ` ի պատասխան ադրբեջանցիների պատրաստած պատմությունը խեղաթյուրող տեսանյութի:

Մ.Թ.Ա. 321թ-ին Ալեքսանդր Մակեդոնացին իր զորավար Արտրոպատին ղեկավար է նշանակում Արևելյան Հայաստանի Կապուտան լճից (Ուրմիա) մինչև Կասպից ծով ընկած տարածքում: Այդ ժամանակից ի վեր Արևելյան Հայաստանի մաս կազմող վերոհիշյալ տարածքը կոչվեց Ատրպատական, պարսկերեն` Ատրպայական, արաբերեն` Ադրբեջան: Ատրպատականը մշտապես կռվախնձոր է եղել Հայաստանի և Պարսկարստանի միջև: Read more of this post

%d bloggers like this: