Տիգրան Կանդիկյան. Բուֆոնի մեղքն է, որ հիմա ես դարպասապահ եմ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի «Փյունիկը» երեկ պայմանագրեր է ստորագրել երեք ֆուտբոլիստների հետ, որոնց թվում է նաև Մակեդոնիայի «Ռաբոտնիչկիի» նախկին դարպասապահ Տիգրան Կանդիկյանը, ով Երևան է ժամանել ազատ խաղացողի կարգավիճակով:

Հիշեցնենք, որ 19-ամյա դարպասապահը, ով հանդես է եկել Մակեդոնիայի Մ17 և Մ19 հավաքականներում, հրավիրվել էր նաև Հայաստանի պատանեկան հավաքական, սակայն պաշտոնական խաղերում նորամուտն այդպես էլ չէր նշել: Read more of this post

Advertisements

Արսեն Բեգլարյան. Միայն սուր մրցակցության պայմաններում է հնարավոր իսկապես ուժեղ խաղացող դառնալ

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ Կապանի «Գանձասարի» կազմը համալրեց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի թեկնածու և «Կրասնոդարի» արդեն նախկին դարպասապահ Արսեն Բեգլարյանը:

Փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով 19-ամյա ֆուտբոլիստը դեռ չի կարողանում իր նորամուտը նշել թիմի կազմում: Armsport.am-ը զրուցել է երիտասարդ դարպասապահի հետ:

-Արսեն, տեղյակ ենք, որ դիմել ես ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, որքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի Բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք ստանաս: Read more of this post

Դավիթ Մանոյան. Կմնամ Գերմանիայում, մինչև լիովին ապաքինվեմ

Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը մոտ մեկ ամիս է Գերմանիայում է, որտեղ շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից։ ArmSport.am-ը երիտասարդ ֆուտբոլիստից հետաքրքրվեց, թե ինչպես են ընթանում վերականգնողական աշխատանքները։

-Երբ ժամանեցի Մյունխեն, առաջին երկու օրը տարբեր բուժզննումներ անցա, որից հետո բժիշկս որոշեց, որ իր բուժումների հետ համատեղ (որոնք հիմնականում ծնկի մեջ տարբեր դեղեր ներարկելն է) անցնեմ նաև վերականգնողական կուրս Ռեգենսբուրգի ռեաբիլիտացիոն կենտրոնում, որն ամենալավն է Գերմանիայում։ Այստեղ է աշխատում Գերմանիայի հավաքականի ֆիզիոթերապևտը, ով էլ զբաղվում է ինձնով։ Այժմ շաբաթական 2-3 անգամ գնում եմ Մյունխեն և վերադառնում։  Read more of this post

Տունն այնտեղ է, որտեղ` սիրտը

Ազգությամբ ֆրանսիացի պրոֆեսիոնալ վինդսերֆեր Սառա Հեբերտն արդեն 4 տարի հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո` «Տունն այնտեղ է, որտեղ` սիրտը» կարգախոսով: Ֆրանսիայի թիմում ելույթ ունենալու տարիներին նա ճանաչվել է Եվրոպայի չեմպիոն, իսկ մեկ տարի անց, արդեն Հայաստանը ներկայացնելիս, դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Չնայած առողջական խնդիրներին, Սառան ցանկանում է ներկայացնել մեր երկիրը 2012թ. Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին և պատրաստվում է անցնել Ատլանտիկան Դաքարից մինչև Գվադելուպե: Չնայած խիտ գրաֆիկին, Հեբերտը սիրով համաձայնեց պատասխանել «Սպորտ Դե Ֆակտոյի» հարցերին հայ ընթերցողի համար:
 

Սառա, ի՞նչն է քեզ գրավում ամենից շատ վինդսերֆինգի մեջ: Ինչո՞ւ ընտրեցիր հենց այս մարզաձևը: Read more of this post

ՖԱՖ-ը տոնեց իր 4-րդ տարեդարձը

Չորս տարի առաջ’ 2007թ. հունիսին Լեհաստանի հավաքականի նկատմամբ մեր ընտրանու տոնած հաղթանակից հետո ծնունդ առավ առաջին հայկական ֆան շարժումը’ ՖԱՖ-ը, որն այսօր “Giza” ակումբում տոնում էր իր 4-րդ տարեդարձը: ՖԱՖ-ին շնորհավորելու էին եկել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու Հայաստանի հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ:

«Ֆուտբոլում շատ մեծ է երկրպագուների դերը և առանց նրանց մասնակցության ֆուտբոլը չի կարող զարգանալ: Շնորհակալ եմ ՖԱՖ-ին, որը միշտ հավաքականի կողքին է, և մաղթում եմ, որ ձնագնդիի պես խոշորանան ու մեծանան»,- նշեց ՀՖՖ նախագահը իր շնորհավորական խոսքում:

Միջոցառումն ուղեկցվում էր ռիթմիկ երաժշտությամբ: Ցուցադրվեց նաև իրենց գործունեության մասին պատմող ՖԱՖ-ի պատրաստած տեսահոլովակը: Read more of this post

Բորբալանը ժամանեց Երևան

Այսօր Երևան ժամանեց իսպանացի հայտնի մրցավար Դավիդ Ֆեռնանդես Բորբալանի գլխավորած մրցավարական բրիգադը, որը վաղը սպասարկելու է Հայաստանի գավաթի 2011թ. խաղարկության եզրափակիչ “Շիրակ”-“Միկա” մրցավեճը: “Զվարթնոց” օդանավակայանում Իսպանիայում մեծ ճանաչում ունեցող մրցավարը կարճ զրույց ունեցավ ArmSport.am-ի թղթակցի հետ:

Կիրակի օրը “Բարսելոնա”-“Էսպանյոլ” հանդիպումը սպասարկած Բորբալանը նշեց, որ պատրաստ է 1 րոպե զրուցել: Այդ ընթացքում նա պատմեց, թե որքանով է ծանոթ հայկական ֆուտբոլին. “Հայաստանի և հայկական ֆուտբոլի մասին շատ բան չգիտեի: Երբ հայտնի դարձավ, որ վարելու եմ Հայաստանի գավաթի եզրափակիչը, “Շիրակի” և “Միկայի” մասին տեղեկություններ հավաքեցի ինտերնետով, որոշ չափով ծանոթացա նրանց խաղին: Հավասարազոր թիմերի դիմակայություն է: Ես կանխատեսումներ չեմ անում, խաղը ցույց կտա, թե ով է ուժեղ”:

Վաղը “Հանրապետականում” կայանալիք մրցավեճում Բորբալանին կօգնեն Խեսուս Կալվո Գուադամուրոն և Էնրիկե Անդրես Սամպերը: Հիշեցնենք, որ հանդիպումը սկսվելու է 20:00-ին, իսկ մուտքն ազատ է:

Հրապարակվել է Armsport.am-ում

%d bloggers like this: