Տունն այնտեղ է, որտեղ` սիրտը

Ազգությամբ ֆրանսիացի պրոֆեսիոնալ վինդսերֆեր Սառա Հեբերտն արդեն 4 տարի հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո` «Տունն այնտեղ է, որտեղ` սիրտը» կարգախոսով: Ֆրանսիայի թիմում ելույթ ունենալու տարիներին նա ճանաչվել է Եվրոպայի չեմպիոն, իսկ մեկ տարի անց, արդեն Հայաստանը ներկայացնելիս, դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Չնայած առողջական խնդիրներին, Սառան ցանկանում է ներկայացնել մեր երկիրը 2012թ. Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին և պատրաստվում է անցնել Ատլանտիկան Դաքարից մինչև Գվադելուպե: Չնայած խիտ գրաֆիկին, Հեբերտը սիրով համաձայնեց պատասխանել «Սպորտ Դե Ֆակտոյի» հարցերին հայ ընթերցողի համար:
 

Սառա, ի՞նչն է քեզ գրավում ամենից շատ վինդսերֆինգի մեջ: Ինչո՞ւ ընտրեցիր հենց այս մարզաձևը: Read more of this post

Ֆսյո, գնում եմ քնեմ !

Ու ես էնքան ցրված եմ, որ նոր եմ նկատում` բլոգիս ֆբ լայքը անհետացել ու տեղը շեյր բաթընա 😀 Հա բայց ինչի? Ես լայք էի ուզում…

Բայց ինչ-որ է, եկել էի մի բան ցույց տամ, ու քանի որ գիշերվա հայ հույն ա, ու ուղեղս գոռում ա “low battery“, ես կարճ կկապեմ:

Էսօր պարզվումա սպամերի հետ չաթ եմ արել :Դ էն էլ երկու անգամ ու երկու տարբեր ընկերներիս էջերից :Դ ու մե խինդ… մե ուրախություն… թե ինչի` ես էլ չեմ հասկանում: Էն էլ ափսոս մարդը բազմազբաղ կերևա, I’ll be back արեց ու թռավ~

chat, facebookԱսածս ինչա, եթե ես ձեզ չաթով հայ-մայ անեմ, ուրեմն տարածքում սպամերա :Դ մի հատ իմ կողմից կբարևեք:

**************

Բարև =)

…. նեղացել ես, չէ? …. ես էլ… չէ, չէ’, քեզնից չէ… էհ կարևոր չի: Իսկ քո փոխարեն ես ինձնից կնեղանայի: Ասա որ էտպես ընկերություն չեն անում !  Ասա, որ գնամ, որովհետև քեզ մոտ եմ գալիս միայն, երբ քո կարիքն ունեմ, երբ մենակ եմ ու ուզում եմ խոսել: Ասա, որ էլ չես ուզում ինձ լսել…

Ստիպի, որ համոզեմ, ախր մեղավոր եմ, չէ?

Իսկ ինձ էլի կարոտնա խեղտել, եկել եմ քեզնից իր կարոտն առնեմ…

Չէ, տխուր չեմ: Լուրջ եմ ասում… Էլ տխուր չեմ:

Ինչքան բան կուզեի քեզ պատմել…

ՖԱՖ-ը տոնեց իր 4-րդ տարեդարձը

Չորս տարի առաջ’ 2007թ. հունիսին Լեհաստանի հավաքականի նկատմամբ մեր ընտրանու տոնած հաղթանակից հետո ծնունդ առավ առաջին հայկական ֆան շարժումը’ ՖԱՖ-ը, որն այսօր “Giza” ակումբում տոնում էր իր 4-րդ տարեդարձը: ՖԱՖ-ին շնորհավորելու էին եկել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու Հայաստանի հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ:

«Ֆուտբոլում շատ մեծ է երկրպագուների դերը և առանց նրանց մասնակցության ֆուտբոլը չի կարող զարգանալ: Շնորհակալ եմ ՖԱՖ-ին, որը միշտ հավաքականի կողքին է, և մաղթում եմ, որ ձնագնդիի պես խոշորանան ու մեծանան»,- նշեց ՀՖՖ նախագահը իր շնորհավորական խոսքում:

Միջոցառումն ուղեկցվում էր ռիթմիկ երաժշտությամբ: Ցուցադրվեց նաև իրենց գործունեության մասին պատմող ՖԱՖ-ի պատրաստած տեսահոլովակը: Read more of this post

7-ի կողմերը ծնվելու եմ

երազանք եմ պահել 🙂

Օհօ~ արդեն 22… գոլդոտ թիվ եմ բռնել 😀

Էս թիվն ինձ հուշումա, որ ես վաղուց պիտի դուրս եկած լինեի իմ գունավոր աշխարհից, բայց չէ ! Մեծերի աշխարհն ինձ էտպես էլ չի գրավում:

Հիշում եմ, որ 20-ս էր լրանում, որոշել էի պառաշուտային թռիչքով հիշարժան դարձնել օրս… դե ես ինչ մեղք ունեմ, որ 3 ամիս Պարաշուտային սպորտի ֆեդերացիայում զանգերիս պատասխանող չեղավ: Ափսոս էսօր էլ չի ստացվի իրականացնել խելառ մտահղացումս, բայց դե ոչինչ, առջևում դեռ շատ ծնունդներ ունեմ (հուսով եմ :D):

Էսօրվա սպասելիքներս հենց հիմա կուլ կտամ, քանի որ շատ անգամ համոզվել եմ հայտնի խոսքերի մեջ. Expectations only lead to disappointment… Մենակ կասեմ, որ, թերևս ամենամեծ նվերն արդեն ստացել եմ… Մի քանի ժամ առաջ ապերիկս մտավ տուն… հունվար, փետրվար, մարտ… ամաաան Նոր տարուց հետո չէի տեսել ? Հա էլի: Թեկուզ և հինգ օրով, ու թեկուզ էլի չեմ հասցնելու կարոտս առնել:

Իսկ ծննդիցս մի բան եմ ուզում` օրն ընկերներիս հետ անցկացնել 🙂

Սօ~ Հեփփի բըրդե~յ թու մի~…

Գնամ քնեմ, ասում են` 7-ի կողմերը ծնվելու եմ 😛

Բորբալանը ժամանեց Երևան

Այսօր Երևան ժամանեց իսպանացի հայտնի մրցավար Դավիդ Ֆեռնանդես Բորբալանի գլխավորած մրցավարական բրիգադը, որը վաղը սպասարկելու է Հայաստանի գավաթի 2011թ. խաղարկության եզրափակիչ “Շիրակ”-“Միկա” մրցավեճը: “Զվարթնոց” օդանավակայանում Իսպանիայում մեծ ճանաչում ունեցող մրցավարը կարճ զրույց ունեցավ ArmSport.am-ի թղթակցի հետ:

Կիրակի օրը “Բարսելոնա”-“Էսպանյոլ” հանդիպումը սպասարկած Բորբալանը նշեց, որ պատրաստ է 1 րոպե զրուցել: Այդ ընթացքում նա պատմեց, թե որքանով է ծանոթ հայկական ֆուտբոլին. “Հայաստանի և հայկական ֆուտբոլի մասին շատ բան չգիտեի: Երբ հայտնի դարձավ, որ վարելու եմ Հայաստանի գավաթի եզրափակիչը, “Շիրակի” և “Միկայի” մասին տեղեկություններ հավաքեցի ինտերնետով, որոշ չափով ծանոթացա նրանց խաղին: Հավասարազոր թիմերի դիմակայություն է: Ես կանխատեսումներ չեմ անում, խաղը ցույց կտա, թե ով է ուժեղ”:

Վաղը “Հանրապետականում” կայանալիք մրցավեճում Բորբալանին կօգնեն Խեսուս Կալվո Գուադամուրոն և Էնրիկե Անդրես Սամպերը: Հիշեցնենք, որ հանդիպումը սկսվելու է 20:00-ին, իսկ մուտքն ազատ է:

Հրապարակվել է Armsport.am-ում

Շնորհավո~ր :*

Էսօր մամուլիս ծնունդնա =)

Մամաս ունիվերսալ մամա ա !!! ինքը ընկերա, խորհրդատու… միշտ պատրաստ` հասնելու օգնության: Մամաս իմ հանրագիտարանն ա 😀 Երբ ամեն ինչ իրարա խառնվում, առաջինը զանգում եմ իրան, ու կապ չունի` կկարողանա օգնել, թե չէ… ասենք օրինակ համակարգիչս չի միանում 😀 բայց բավականա ձայնը լսեմ, հավաքվում եմ ու գործս ինքնուրույն գլխի բերում:

Մամաս բլոգիս առաջին ընթերցողնա, մեկնաբանողն ու քննադատողը: Միշտ իմ գործերով ինքն ավելի ա հետաքրքրվում, քան ես 😀 մի քիչ անհարմար էլ էլա ախր տենց… բայց դե ՄԱՄԱ ա 🙂 Ինչքան էլ իրար չհասկանանք, ու յուրահատուկ ապարանսկի համառությամբ ամեն մեկս “իրա էշը քշի”, միևնույնա ես մամուլիս շատ եմ սիրում, ինքն էլ ինձ, գիտեմ 😀

Ամեն անգամ, մամաս ասումա, որ չի սիրում ծննդյան օրը… Ուզում եմ, որ միշտ այս օրը տոն լինի ու միշտ ժպտաս մամ ջան :*** շնորհավոոոոր:

Օգնությու~ն

Բարև ժողովուրդ 🙂

Ձեր օգությունն է անհրաժեշտ… Իմ ընկերներից Վահագը մրցույթի է մասնկացում “Եվրոպայի օրը Հայաստանում” շրջանակներում: Ձեզնից ընդամենը պահանջվում է դիտել 2 րոպեանոց ֆիլմը` և հավանել 😀 կարծում եմ կհավանեք` Վահագը հետաքրքիր աշխատանք է ներկայացրել: Քվեարկելու (like անելու) համար պետք է միանալ Europe Day in Armenia էջին (page-ը  like անելով), եթե ունեք FB account, ու լայքել նաև Վահագի վիդեոն: Իսկ YouTube-ում գրանցվածները կարող են իրենց ձայնը տալ նաև այստեղ: Շնորհակալություն 🙂

“Ի՞նչ է սա”

Երևի միշտ էլ ծնողների ու երեխաների հարաբերությունները հարթ չեն լինում: Մենք մեծանում ենք, փորձում ինքնահաստատվել, սեփական ես կերտել… մինչդեռ ծնողների աչքում մնում ենք նույն փոքրիկը: Պատեհ անպատեհ գոռգոռալով մեզ հասուն ենք զգում` չմտածելով, որ կարող է վիրավորում ենք հարազատ մարդու: Իսկ գիտակցելուց էլ չենք շտապում ներողություն խնդրել 😦 Ուղղակի գիտենք, որ իրենք միշտ մեր նկատմամբ ներողամիտ են… կհասկանան:

Եկեք փոխենք մեզ մի քիչ… 🙂 Ուզում եմ անպայման նայեք հույն երիտասարդ ռեժիսոր Կոնստանտին Պիլավիոսի “Ի՞նչ է սա“/“What is that” (2007) կարճ ֆիլմը, որը 5 րոպեում կփոխանցի այն, ինչ ես փորձում եմ ասել:

Դմբո — Մնդո

Ուֆ, բլոգս, եկել եմ բողոքվեմ…

Էսօրը դառն էր… չէ զարմանալու չի, տենց օրեր լինում են, ես իրանց ուղղակի ասում եմ փֆֆ ! Դե բնականաբար օրվաս փֆացման գլխավոր դերում ես եմ (բայց նենց էլ չի, որ ուրիշ դերակատարներ չկան :/)… զզվում եմ իմ բնավորության անհամ գծերից 😦 Ասենք ինչի եմ չնչին բաների ուշադրություն դարձնում? հլը մի հատ էլ նեղվում, զռռոցս կապում, դարդոտվում, ու ինչքան ասոցացվող անցած-գնացած բաներ կա վերհիշում ? ուֆ է~~ դմբո-մնդո :/ ու հետաքրքիրա ինչ եմ շահում. քայքայված ներվեր, անիմաստ վատնած ժամանակ, լիքը չարած գործ` որ ինչպես միշտ` մնումա վերջին վարկյանին, ու քնահարամ լինելով պիտի հասցնեմ: Հա թեզ ջան, խոսքը քո մասինա 🙂 ու չնայած արդեն 4-ն ա դառնում… ու քեզ հլը պիտի ֆենեմ… դզեմ-փչեմ… պառադնի շորեր հագցնեմ… դե հա ու մեյք-ափը չմոռանամ… վաղը քեզ հանձնում եմ ամբիոնի ձեռքերին… բարի բախտ քեզ… ուֆ շեղվեցի :/ ասել կուզեմ` էս հրատապ գործերը թողած` նստել փֆոտ գրառում եմ անում, հերիք չի, խեղճ քնաթաթախ մաման էլ ժամա հարցնում, խաբում` 3 ժամ կուլ տված եմ պատասխանում, որ լավ էտ պահերը դաժան են… չխորանամ 😀

Չէէէ ես գիտեմ, սաղի մեղավորը առավոտվա նայածս կինոն էր 😀 չէ, ինքը շատ լավ կինո էր, ու ես իրան էլի կնայեմ (մազոխիստական երանգներ չփնտրեք), փիլիսոփայական մտքեր արթնացրեց ու նուրբ լարերիս կպավ, տենց դյուրագրգիռ դառա ողջ օրվա ընթացքում:

Լավ, ոնց որ դեպրեսնյակը նահանջումա… ժպտում եմ 🙂 գնամ գործս շարունակեմ… թե~զ յա իդու !

%d bloggers like this: