“Inception”

էս ֆիլմը դեռ կինոթատրոններում էր, ու խմբով որոշել էինք գնալ… Բայց չեմ էլ հիշում ոնց եղավ, չհավաքվեցինք… Ինչևէ… Նայեցի online 🙂 դե հիմա, որ գրում եմ ես մասին, ուրեմն շատ եմ հավանել: Քնի ու երազների թեման երկար ժամանակ է հետաքրքրում է ինձ 🙂 (երևի շուտով բլոգումս կտեղադրեմ դեռ 2-րդ կուրսում կատարածս ուսումնասիրությունը): “Սկիզբ”` երևի էսպես կարելի է թարգմանել վերնագիրը: Ֆիլմը ֆանտաստիկա-թրիլեր ժանրում է, ամբողջովին կառուցված է մարդու ենթագիտակցության ու երազների գաղափարի վրա: Հերոսը` Կոբբը, կարողանում է քնած ժամանակ մարդու ենթագիտակցությունից գաղտնիքներ կորզել, իսկ հիմա նա փորձում է անել հակառակը` ոչ թե գողանալ գաղափարը, այլ սերմանել… Մի քիչ խճճված են իրադարձությունները զարգանում ու եթե ուշադիր չլինես ամբողջ ընթացքում, հնարավոր է չհասկանաս ինչ կատարվեց 😛 ))) Չնայած ֆիլմը շատ դինամիկ է ու լարված մինչև վերջ պահում է էկրանների առջև: Հաստատ այս ժանրի սիրահարներին դուր կգա 😉 ում հետաքրքրեց` բարի դիտում!

Advertisements
%d bloggers like this: