Ամառ… ու երկար սպասված հանգիստ…

2008-ի վերջից արձակուրդ չէի ունեցել… մասնավոր օֆիսի աշխատանքս արձակուրդ չունի… ու մի տեսակ համակերպվել է, որ այս ամառն էլ անցածի պես եմ անցկացնելու… но не тут то было… 😀 այ թե ինչ է անում ճարտար լեզուն… մի խոսքով,, շեֆիս համոզեցի ինձ 6 օրով բաց թողնել: Խնդիրն էնա, որ իմ գործը միայն համակագչով աշխատելն է. տպել օրվա հաշվետվությունը, որ պարտադիր պետք է ամեն օր տեղ հասնի, իսկ ինձնից բացի համակարգչից գլուխ հանող չկա մեր օֆիսում: Մի կողմից ուրախալի է,, էտ պահին ինձ անփոխարինելի աշխատող եմ զգում, բայց նման դեպքերում էլ տխուր է ստացվում: Վերջը…. մինչև իմ գալը նույն գործը անող տղան շուշուտ է օֆիսում լինում գործերով, ու վերջինիս պարտական եմ մի շաբաթ հանգստիս համար!!! Կիրակի գնում եեեեեեեեեեեմ, ոնց եմ ուրախացել, էսօրվանից ապրում եմ եկող շաբաթով: 7 օր ջրի ափին… ինչ լողալ եմ սովորել, ջուրը անչափ սիրում եմ: Շատ էլ ուրախացել եմ, որ սևանալու եմ, արևայրուք… 😉 հրաշք, չնայած ծնողներս սփրթնած դեմքս ավելի են գերադասում … մեկա` ճաշակին ընկեր չկա. ես էլ թուխ մաշկ եմ սիրում: Ուրախ ու արկածային հանգիստ Անուշիիիկ 😉

“Քո խիղճը կտրվի…”

Այսպես արձագանքեց շեֆս` երբ երկու րոպե համակարգչիս մոտ նստելուց հետո  հայտնաբերեց, որ  օդափոխիչս դրել եմ 18 աստիճանի վրա… 😀 Ինքն իր օդափոխիչից չի օգտվում, վարորդը վստահեցնում է, որ մեքենայում էլ չի թողնում միացնել: Ու շատ ճիշտ է անում. խեղճ օրգանիզմը 18 աստիճանից միանգամից հայտնվում է 38-ի տակ… ու փորձում հարմարվել անակնկալ ջերմաստիճանին: Գիտության այս հրաշքը արդեն հիվանդացրել է 4 գործընկերներիս… իսկ ես դեռ դիմադրում եմ ու մեծ-մեծ խոսում, բայց երկու րոպե անջատելուց հետո սկսում եմ խեղդվել… դաժան շոգ է ժողովուրդ:

%d bloggers like this: