Եսիմ է :(

Ու մի տեսակ սկսում ես քեզ չհասկացված զգալ, օտարանում ես անիմաստ… Դառնում ես հեռվից դիտող մի երրորդ աչք ու անկապ ենթադրություններ ես օդից բռնում: Ու տենց հետ-հետ էնքան ես գնում մինչև ինքը գալիս ու քեզ մեջքից գրկումա. ինքը` մենակությունը… իրա պինդ, չոր, բայց չգիտես ինչի փափուկ թվացող ձեռներով: Ու չես զգում. չես կարողանում ազատվել, թե չես ուզում…  Ինքդ քեզ համար դառնում հանելուկ ու չես հասկանում, ուզածդ ինչ էր… Ու էլի էն հիմար մտքերն են սկսում գրոհել, բայց դե փախնել չես կարող, ինքը պինդա քեզ գրկել. ինքը` մենակությունը:

Ու երևի միշտ սենց լինումա, երբ օրվա վերջում անիմաստ սպասելիքներդ փշուր-փշուր են լինում… Ամեն ինչ մի տեսակ մշուշոտա երևում, միայն երեք բառ գլխումս պար են բռնել. անկաշկանդ, ազատ, խելառ… Ու~ֆ, չեմ հավատում, որ ասում եմ, բայց անձրև եմ ուզում… մի նոր մաքուր էջ, ամեն ինչ սկզբից սկսելու մի շանս: Ու շուն եմ ուզում, որ սենց ժամանակ գա գիրկս նստի ու պինդ փաթաթվեմ իրան, անունը կամաց շշնջամ, ինքը կլսի անպայման:

Ոնց եմ զզվում ես անձրևից 😦

Թափվիր անձրև

Թիթեռը, որ դեռ երեկ աշխույժ թռվռում էր, նստած էր մի փոքրիկ ծաղկի թերթին` անշարժ, կարծես ննջում էր… Ու ոչ միայն նա… քոթոթները… նապաստակներն ու սկյուռիկները…. չդիմանալով շոգին, բոլորն ընկել էին հսկա կաղնու տակ և կարծես մի կտոր ստվեր էին մուրում: Սակայն կաղնին էլ էր չորացել ու քիչ կարմրել: Այդ օրը շատ տարօրինակ էր… Ուշադիր նայելով տանջահար կենդանիներին, թվում էր թե շշնջում են. “Թափվիր անձրև…”:

Հանկարծ արթնացա… երազ էր… Բայց մեկ է, ինձ դեռ տանջում էր խեղճ կենդանիների հարցը, ինչ եղան… Պատուհանի կողմից ձայներ լսեցի. կաթ-կաթ: Անձրևի մեծ կաթիլները խշշոցով հաջորդում էին իրար: Հորդառատ անձրև սկսվեց ու կարծես ջրով ողողեց իմ երազների աշխարհը…

2000թ.

Չարաբաստիկ 90-ը

Չէ… հաստատ մեր կանգառի մարշուտնիները հետս չունեն 😦

Ամպամած եղանակին կես ժամից ավել սպասում եմ անփոխարինելի 90 համարիս, որի հետ դեռ մի ժամ ճամփա պիտի գնամ… սովոր եմ այս երթուղայինին երկար սպասել… 20 րոպեն մեկ են ժամանում: Բայց այսօր ռեկորդ սահամնվեց 😀 Կանգառում անցկացրածս 40 րոպեում երեք 38 հայացքով ճանապարհեցի: Ես երթուղաինը տեսնելուց հատկապես էի ջղայնանում. 2 օր առաջ էր, որ մի էսքան էլ սրան սպասեցի ու այդպես էլ չժամանեց: Անձրևն էլ գնալով ուժեղանում էր… կալաբոկիս ասած “կռուպնի” կաթիլներով էր գալիս 😀 քիչ անց արդեն կատաղած կարկուտից ծվարել էինք կանգառում: ՈՒ… հրաշք…. Կարկուտի կուլմինացիոն պահին կանգառած երթուղայինների շարքի վերջում չարաբաստիկ 90-ն էր… Դե արի ու վազի… էտ ինչ առվակներ էին հոսում ոտքիս տակով… մի խոսքով 2 մետրում հասցրի նենց թրջվել, որ ամբողջ մի ժամ ճանապարհին չորանում էի:

%d bloggers like this: