Մանդարինային առօրյա

Մոտավորապես ամեն օրս անցնում ա նույն սցենարով. արթնանում ես, ամբողջ օրն անցկացնում համակարգչի առջև ու վերջում հոգնած` ուրիշ գործեր անելու էլ ի վիճակի չես 😦 մասնավորապես առավոտից համակարգչին ինձ թեզս ա կապում, բայց մի հատ էլ ասում էս մեյլ ստուգեմ, էն էլ լիքնա նոթիֆիկներով ֆբ-ից ու Արմնեիքսից… լավ մի հատ էլ էտտեղի իրարանցումները նայեմ… ու տենց հայտնվում ես համացանցի ճիրաններում, մեկ էլ միամիտ հայտնաբերում` մութը ընկելա :/ յա ! Չի կարելի… թեզիցս պրծնում եմ ու ինտերնետի դիետա հայտարարեմ… Պա բոլշե բի օֆֆլայն կյանք ու երեկվա պես օրեր 🙂

Անհասցե

Նկատել եմ, ամեն անգամ կոմպից պոկվելուց էս տրամադրությամբ եմ լցվում =( չգիտեմ, ինտերնետնա մեղավոր, թե դու… (մռայլ դեմքով սմայլիկ): Ու միշտ սենց լինումա, երբ էտ օրը չենք շփվում, էն սենց զոռով որ ձեռից բռնած քաշում, տուն են տանում, իսկ քո հայացքը դեռ ճամփինա, սպասում ես… ու հենց անջատվում ես, քեզ թվումա, հեսա ինքը կմտնի 😦 Անկապ թափառում էի բլոգումս, պարզվումա ահագին տեղ ես զբաղեցնում էստեղ… տեսնես գիտես ? Էլ չեմ ուզում սենց շարունակվի, մռայլ տողերիցս կարդացի ու հասկացա, որ զգացմունքս վաղուց կոմայի մեջա, ու ես արհեստական իրան սնուցում եմ… մինչդեռ ինքը մեռնելա ուզում ! ու ոնց կինոներում են ասում` отпусти… так будет лучше :/

Ուֆ չեմ կարա, չեմ ուզում, բայց ատպուսկայու….

%d bloggers like this: