“Օտպուսկ-2”

երեկ վերջապես բռնացրեցի, նկարեցի 😀

Ես բառը լսելուց դեմքիս ժպիտ է միանգամից ծնվում: Այսօր ծառայության մեջ են ինձ հարազատ շատ մարդիկ, որոնց շատ եմ կարոտել ու իրանցից էլ շատ սպասում եմ, թե երբ արձակուրդ կգան 🙂 Ապերիկս էլ այդ թվում է… Ու վերջապես 11 ամիս ծառայած զինվորս եկավ տուն նոյեմբերի 1-ին` երեկոյան ժամը 10-ին: Վաաայ… երևի դժվար չի պատկերացնել, թե քանի օր մեր տանը ինչ էր կատարվում 😀 Չնայած մեկա կարոտս առնել չհասցրի, առավոտ գնում եմ գործի` դեռ քնած է, երեկոյան գալիս եմ` տանը չի… Ընկերությանը, կամ ոնց ինքնա ասում “ախպերությանը” շատ նվիրված անձ մըն է: 😛 Ամբողջ օրն ընկերների հետ էր: Կեսգիշերից շուտ երեսը չէի տեսնում: Իսկ այսօր արդեն հետ ենք ճանապարհում: Էլի քնած էր, երբ դուրս էի գալիս, ստացվում է ես հաջող չարեցի 😦 Հիմա ճանապարհին է… Տեսնես “պադշիվները” չմոռացավ կարել…

Ապերիկ!!! Համարյա կեսն անցանք… 😉

Այ քեզ բան =(

Ջաբրաիլում ծառայող ընկերներիցս Սուրենի մասին մի անգամ էլ եմ գրել: Միշտ երբ զանգում է, հետ եմ զանգում. եղբայրս էլ է բանակում ու գիտեմ, հեշտ բան չի ծնողների համար հաճախակի հեռախոս լիցքավորելը: Երեկ խոսում էինք, երբ պատահական զանգն ընդհատվեց ու Սուրոն անհասանելի դարձավ 😦 շատ էր էտպես եղել, ու միշտ մտածում էի. “Աչքիս “պալկան” եկավ”… Էսօր “խոսքի մեջ” չդիմացա, հարցրի: “Չէ… փողերս պրծան”,- պատասխանեց: Մի պահ զարմացա… ախր ես էի զանգել… պարզվում է Ղ-տելեկոմի համարից փողերը գնում են ոչ միայն զանգելուց, այլև զանգեր ընդունելուց… :/ կիսովի էլի… Այ քեզ բան 😦 Ինձ մի պահ մեղավոր զգացի, որ էտքան երկար եմ բլբլացել` տելեկոմի պայմաններին տեղյակ չլինելով: Բայց ախր անարդարա է… Էլ թե կիսովի ասվածը ինչքան էր, ամաչեցի հարցնեմ…

“Մամ, քո մահն անգամ ինձ հետ չի պահի…”

“Սենյակում մութ է, բոլորը քնած են, իսկ իմ քունը չի տանում… կարծես զրուցում եմ քեզ հետ: Կեսգիշերային լռության մեջ ուզում եմ մտքերս, ապրումներս ու խոհերս կիսել քեզ հետ, մայրիկ, և հասկանում, որ անհնար է այդպես “բանավոր” շարունակել մեր զրույցը: Ուստի բարձիս տակից հանելով թուղթն ու գրիչը և մերթընդմերթ վառիչով լուսավորելով` փորձում եմ այն թղթին հանձնել: Նախ ներիր քո տաքարյուն ու խենթ որդուն, որ առանց հրաժեշտ տալու գաղտնի զինվորագրվել է: Ինչ արած, գիտեի, որ պետք է հորդորեիր, թե մի քիչ էլ սպասիր, կմեծանաս ու նոր: Իսկ ժամանակն ու թշնամիները չեն սպասում: Սիրելի’ մայրիկ, վաղը ես առաջին անգամ պետք է ուղեկալում հերթապահեմ, աշտարակի վրա ժամապահ եմ նշանակված: Read more of this post

“Նամակ մահվանից հետո”

Չգիտեի` հավատալ, թե ոչ, այդուհանդերձ իմ ավագները հպարտությամբ ու թախիծով էին երբեմն հիշում մի պատմություն, որն իրողություն է: Կատարվել է այն մոտ 60 տարի առաջ: Տողերն ընթերոցող տարեցները մտովի ետ գնացին ու հիշեցին երկրորդ աշխարհամարտի դաժան տարիները, իսկ իմ սերնդակիցները պատմության սերտած դասերից` երկրորդ համաշխարհային պատերազմի տարեթվերը. 1941-1945թթ.: Խոսքը մի նամակի մասին է, որ կոչվում է “Նամակ մահվանից հետո”: Գրել է այն ռազմի դաշտ մեկնող զինվորն իր զավակին` նորածին որդուն,ու պահ տվել կնոջը` պայմանով, որ այն կբացվի որդու 18-րդ տարեդարձի օրը, եթե ինքը չվերադառնա ճակատից…
Դե, ինչպես ասում են. պատերազմում` ինչպես պատերազմում… զինվորը չվերադարձավ…

Ինձ ապացույցներ պետք չէին, բայց ստացվեց այնպես, որ մի օր մեծ տատիկս չորացած ու դողդոջուն ձեռքերով մեկնեց խունացած, դեղնած, մասունքի պես փայփայած դպրոցական տետրի մի թուղթ և ասաց.

-Կարդա որդի’, այստեղ շատ բան կգտնես, որ չկան քո գրքերում: Read more of this post

“Սպորտ-ռոտի” մուտքը երևի VIP տոմսերով է…

Մտքովս անցնում էր ծառայության մեջ գտնվող ընկերներիս նվիրված շարք բացել 😀 Այսօր էլ գրելու եմ Ստյոպի մասին: Ստյոպը մեր հավաքականի լողորդ է, հավաքականի այս տարվա միակ “պրիզիվնիկը”… Մինչև վերջ համոզված էի, որ “սպորտ-ռոտ” կընկնի, բայց շատ էլ թե համոզված չէի… այսօր Ստյոպը “պրիսյագն” ընդունեց Հոկտեմբերյանի “ուչեբկայում”: Դե իհարկե… ամեն ուր գլխավոր դերը խաղում է փողը կամ ԽԾԲ հարաբերությունները: Ինչի եք փչացնում մեր սպորտսմենին ?? Երկու տարի առանց լողավազանի… ակամա խաչ եք քաշում լողորդի կարերիայի վրա: Չգիտեմ ինչով է պայմանավորված նման իմիջիայլոց վերաբերմունքը այս սպորտաձևի նկատմամբ թե’ ղեկավարության, թե’ լրատվամիջոցների կողմից, հատկապես երբ խոստումնալից կադրեր ունենք… 2009-ի դեկտեմբերի առաջնությանը Ստյոպը առաջին տեղն էր գրավել, ապրիլի վերջերին մեր հավաքականը Վրաստանում մրցումների էր, վրացիներին ջախջախեցին ու մեդալներով վերադարձան, բայց ոչ մի լրատվամիջոցում էտ մասին չգտա ոչինչ… Էն որ լողի ֆեդերացիա ունենք, ինձ համար հայտնություն էր, թերևս էն պատճառով, որ այս կառույցի որևէ գործողության մասին տեղյակ չենք…

Ստյոպին զինվորական համազգեստով չեմ պատկերացնում 🙂 Ստյոպ ջան համոզված եմ` ամեն ինչ ոնց պլանավորել ես, տենց էլ կստացվի: Քեզ ու մեր բոլոր զինվորներին խաղաղ ծառայություն ու շուտափույթ վերադարձ:

Օտպուսկ

Էս քանի օրը դրսում շատ եմ հանդիպում զինվորական հագուստով երիտասարդների… դեմքիս ակամա ժպիտ է հայտնվում. մի տեսակ հարազատ բան կա արդեն էտ համազգեստի մեջ… Անցած տարվա “պրիզիվնիկներն” են “օտպուսկ” գալիս: Վերջապես “օտպուսկ” եկավ և իմ մոտ ընկերներից Սուրենը: Դե էլ չասեմ ինչքան էի կարոտել, մի տարի ու մի ամիս ուղիղ, ինչ չէի տեսել: Սուրենը Ղարաբաղումա ծառայում` Ջաբրաիլում: Շատերն են ասում ամենաբարդ տեղերից մեկնա… չէի ուզի էտպես մտածել: Գնալուց ասում էր. “Կտեսնես` Ղարաբաղ եմ ընկնելու”:


Ուզում էի զինվորական համազգեստով նկարներից դնել, ու երևի ավելի հարիր էր գրածիս, բայց էս նկարը շատ եմ սիրում, չնայած ինքը պնդում ա, թե պատճառն էնա, որ ես եմ նկարել, բայց չէ… սա մյուսներից տարբերվումա, մի տեսակ ուրիշա 😀

Մինչև գնալը բանակից, որ հարցնում էի, ասում էր. “Հավայի ամենալավ տարիքիցդ 2 տարի գնումա”: Հավայի, թե չէ ես չեմ վիճարկի: Հարցրեցի` չես փոխել կարծիքդ, ասաց. “Դեպի լավը չէ”:

Չգիտեմ քանի անգամ եմ ասել, բայց մեկ անգամ էլ` Սուր ջան քեզ բարի ծառայություն ու բարի վերադարձ, դժվարն արդեն հետևում է չէ?? 😉

Հունիսի 22-ը…

Էսօր դարձավ ուղիղ վեց ամիս, ինչ ապերիկս զինվոր է…մի ամիս չկա, որ տեսել եմ, բայց կարոտել եմ 🙂 վաայ, որ ասեին կարոտելու եմ չէի հավատա, ամեն օր իրար գզում էինք, յոլա չէինք գնում, բայց հավես էր, հիմա տխուրա տանը մենակ: Հետաքրքրություններդ կիսող չկա… Չնայած էսօր էլի ջղայնացրեց, քննությունից էս շոգին հազիվ մտել եմ տուն… ու կինոյի պատվերներ եմ ստանում. “Принц Персии” ու ևս մի քանի նոր ֆիլմեր… հրաշք 😦 Ձեր պատվերն արդեն ճանապարհին է… Միայն հուսով եմ ուղարկածս նախորդ դիսկերի օրին չի ընկնի….

Քեզ բարի ծառայություն ապերս :* ու բարի դիտում 😉

%d bloggers like this: