:D

Ընկեր Իշխանյանին հիշեցի… 😀

Ընկեր Իշխանյանը հայոց լեզվի ու գրականությանս դասատուն էր… շատ էի սիրում իրեն,, դասերին միշտ հաճույքով էի նստում: Շատ էր շարադրություններ հանձնարարում… իսկ ես գրել շատ էի սիրում..  ամբողջ դասը երևակայության գրկում անցկացնել… 🙂 Չգիտեմ ինչի գրածներս միշտ շների մասին էին ստացվում :Դ ինչ վերնագիր էլ լիներ… Ընկեր Իշխանյանն արդեն զգուշանում էր, ամեն անգամ նոր վերնագիր թելադրելիս ասում. “Անուշիկ, այս անգամ շների մասին չգրես”! 😀 Բայց դե չէր ստացվում ինչ անեմ….

Դպրոցական

էսօր դարակս էի քրքրում… Պիտի մաքրեմ… Բնավորությամբ շատ պահպանողական եմ ու դժվարությամբ եմ բաժանվում ամեն ստից ու անպետք բաներից: Դպրոցական տետրներիցս գտա, որտեղ կտրել բոլոր շարադրություններս էի հավաքել 🙂 նենց ուրախացա… լցվեցի հիշողություններով…  քաղցր էին.. դառը… էտ մի քիչ ուրիշ պատմությունա 🙂 որոշեցի նոր խորագիր բացել ու էլեկտրոնային պահպանման հանձնել այդ տարիներին ինձ այնքան հարազատ գրածներս:

%d bloggers like this: