Լինո՞ւմ են, չէ՞ կարևոր անծանոթներ…

…որ գնալուց հետո թողնում են ցավացող կիսատություն

 

Լինումա, չէ՞. Կյանքումդ հանկարծակի հայտնվումա  մեկը, որ օդից ընկնում ու միանգամից սրտիդ շատ խորքն ա վայրէջք կատարում: Դառնումա պատճառ. պատճառ` փայլելու ու մռթոշվելու, դառնում անհրաժեշտ, դառնում կարևոր անծանոթ…

Օրերդ սկսում են բացվել ու մթնել իրանով, գլուխդ մաղող հաճելի կախվածություն, որ ամբողջ 24 ժամ հանգիստ չի տալիս, եթերային տրամադրություն անորոշ մի ժամանակ, որի ընթացքում չես էլ նկատում, թե ոնց հասցրիր օտարանալ նախկին կարևորներից… Ու էտ չի հուզում, չէ! Ամենևին: Որովհետև երջանիկ ես ամեն բջիջով, ավել ոչինչ ուղղակի պետք չի:

Ու ինչի՞ հենց էն պահին, երբ խճճվել ես երազ-իրականություն խաչմերուկում, նույն հանկարծակիությամբ ինքը կկորի, կփոշիանա` փոխարենը թողնելով նույնքան կարևոր դատարկություն, կուտակվող դառնություն: Դե արի ու շարունակի ժպտալ, երբ ներսում ցավացող կիսատությունա…

Ասածս ի՞նչ էր, ասեք թող սենց էլ չլինի -_-

Advertisements

Գրողը տանի

Շուտ եմ ասել` տրամադրությունս թափելու ա…
Ըհը~, հայտնաբերեցի, որ բլոգ վարելուն հետ եմ վարժվել, մտել եմ ու New post-ն եմ ման գալիս…. չկա, մոռացա էլ առաջին նախադասությունս ինչ էի շարադրել: ՈՒֆ, էլի բողոքական ու անտրամադիր եմ 😦 հերթով տնեցիների ականջը հարդուկելով, հետո էլ` ֆբ չատում ընկերներիս աչքերը ցավացնելով` ինչքան էլ բողոքվեցի, էլի մի տեսակ էն չի, էլի էն դատարկությունը չի անցնում, էսօրը չի մարսվում. ինչ-որ մի բան ծանրացել ու կուլ չի գնում:

Դե իհարկե, միշտ սենց դեպքերում միայն բլոգս ա օգնում: Չգիտեմ էլ ինչ եմ ուզում գրել, մի տեսակ հիասթափությամբ լի օր դարձավ էս “մոգական” 11.11.11-ը… ես գիտեի, որ սրա վրից լավ հոտ չի գալիս:

Բայց էտ 1-երը տուտ նե պրիչյոմ, ու հեչ էլ չեմ պատրաստվում պատմել, թե օրս ոնց անցավ, ոնց էի ֆուտբոլի ժամանակ ստադիոնում սառել -կապտել, հանդերձարանի մոտ հարցազրույցի սպասելուց ոնց էի ցրում ինձ խոսացնող ոմն տարօրինակ բերետի օ.Օ ու թե ինչի մինչև հասա տուն` տրամադրությունս արդեն գետինը սրբելով էր ման գալիս…

Էլի ես իմ հիմար բնավորության ձեռքը կրակն եմ ընկել: Ուզում եմ փոխվել, մտածելակերպս ուղղակի հանցագործություն ա իմ զգացմունքների նկատմամբ :/ Մի խորհուրդ տվեք… ինչ անեմ, որ արտաքին ազդակներից սենց տակն ու վրա չլինեմ: Ինչի են ինձ սենց էմոցիոնալ սարքել: Հա շատ բան կարա լինի, ու ամեն ինչ սենց ծանր պիտի տանեմ?

Տո ասա ինձնից ինչ բնավորություն փոխող, ուֆ, գնամ բարձս գրկեմ ու զռռամ, բալքի անցնի :S

Անհասցե

Նկատել եմ, ամեն անգամ կոմպից պոկվելուց էս տրամադրությամբ եմ լցվում =( չգիտեմ, ինտերնետնա մեղավոր, թե դու… (մռայլ դեմքով սմայլիկ): Ու միշտ սենց լինումա, երբ էտ օրը չենք շփվում, էն սենց զոռով որ ձեռից բռնած քաշում, տուն են տանում, իսկ քո հայացքը դեռ ճամփինա, սպասում ես… ու հենց անջատվում ես, քեզ թվումա, հեսա ինքը կմտնի 😦 Անկապ թափառում էի բլոգումս, պարզվումա ահագին տեղ ես զբաղեցնում էստեղ… տեսնես գիտես ? Էլ չեմ ուզում սենց շարունակվի, մռայլ տողերիցս կարդացի ու հասկացա, որ զգացմունքս վաղուց կոմայի մեջա, ու ես արհեստական իրան սնուցում եմ… մինչդեռ ինքը մեռնելա ուզում ! ու ոնց կինոներում են ասում` отпусти… так будет лучше :/

Ուֆ չեմ կարա, չեմ ուզում, բայց ատպուսկայու….

Եսիմ է :(

Ու մի տեսակ սկսում ես քեզ չհասկացված զգալ, օտարանում ես անիմաստ… Դառնում ես հեռվից դիտող մի երրորդ աչք ու անկապ ենթադրություններ ես օդից բռնում: Ու տենց հետ-հետ էնքան ես գնում մինչև ինքը գալիս ու քեզ մեջքից գրկումա. ինքը` մենակությունը… իրա պինդ, չոր, բայց չգիտես ինչի փափուկ թվացող ձեռներով: Ու չես զգում. չես կարողանում ազատվել, թե չես ուզում…  Ինքդ քեզ համար դառնում հանելուկ ու չես հասկանում, ուզածդ ինչ էր… Ու էլի էն հիմար մտքերն են սկսում գրոհել, բայց դե փախնել չես կարող, ինքը պինդա քեզ գրկել. ինքը` մենակությունը:

Ու երևի միշտ սենց լինումա, երբ օրվա վերջում անիմաստ սպասելիքներդ փշուր-փշուր են լինում… Ամեն ինչ մի տեսակ մշուշոտա երևում, միայն երեք բառ գլխումս պար են բռնել. անկաշկանդ, ազատ, խելառ… Ու~ֆ, չեմ հավատում, որ ասում եմ, բայց անձրև եմ ուզում… մի նոր մաքուր էջ, ամեն ինչ սկզբից սկսելու մի շանս: Ու շուն եմ ուզում, որ սենց ժամանակ գա գիրկս նստի ու պինդ փաթաթվեմ իրան, անունը կամաց շշնջամ, ինքը կլսի անպայման:

Ոնց եմ զզվում ես անձրևից 😦

Դատարկություն

Դատարկություն… որտեղից ես գալիս ու ինձ կպչում.. տեսնես վերջապես երբ քեզնից կազատվեմ 😦 … հոգնել եմ տխրել, անվերջ փախցնել աչքերս` անցանկալի հարցերից խուսափելու համար… հարցեր, որոնց պատասխանը ես էլ չունեմ… ինչու եմ տխրել… չգիտեմ… ինչ ծիծաղելի է հնչում 😦 դատարկությամբ եմ լցվել… դառնահամ դատարկություն, որի համը դեմքիս է դաջվել… ու գնալով անտանելի է քեզ ներսում պահել… իսկ դու շարունակում ես թունավորել ինձ, թունավորել… մինչև կհանձնվեմ:

Ու հասունացած դառնության կաթիլները սկսում են հոսել աչքերիցս… Թաքնվել… թաքնվել…

Falling into memories…

Երևի ամեն տարի այս օրն ինձ պարտադիր կայցելեն անցյալից հուշեր… Իսկ դրանք շատ են…  հուշեր, որ ակամա գլխովս անցնելիս դեմքիս ժպիտ են արթնացնում… ու ներսումս կարոտն է բռնկվում… Իսկ դու չգիտես, որ այդ օրը շատ բան փոխվեց… փոխվեցի ես… փոխվեց ամբողջ աշխարհը: Ամեն ինչ ստացավ նոր իմաստ…  Ծնվեց մի նոր ԵՍ… Մի նոր ես, որ համոզված է` ինքն ավելի ուժեղ է… բայց մեկ է. հիմա, զսպելով կոկորդի ցավը, ամուր կկոցում է աչքերը` արցունքերը բաց չթողնելու համար… Այդ օրը յուրահատուկ նվեր էր քո կողմից, որ դարձավ խորհրդանշական ինձ համար… Իսկ հետո իջավ դատարկություն… մի տխմար զգացողություն, որն առաջին անգամ համտեսեցի քեզ կարոտելուց… մի տխմար զգացողություն, որն արդեն սովորական է դարձել… մի տխմարություն, որի անունը կնքել եմ դատարկ տխրություն… մի դառնություն, որ զարմանալիորեն քաղցրացնում է կյանքս 😦 էէէհ էլի տխուր ստացվեց… չէի ուզում: Այս օրը ես միշտ ժպիտով կհիշեմ! Շնորհակալություն, որ դու կաաաաաս 😉 

Ու ես էլի հիշեցի քեզ…

It’s funny how a person can break your heart, and you can still love them with all the little pieces….

Ինչքան ժամանակ է չեմ տեսել քեզ, չեմ ասի` կարոտել եմ, երբեք հանդիպելիս չեմ հասցրել կարոտս առնել… կուզեի գլխիցս քեզ պինցետով դուրս հանել, շպրտել, չմտածել, չհիշել… դու ոնց որ չարորակ ուռուցք լինես` ինչքան հեռացնես, մեկ է ուրիշ տեղից ճյուղեր է տալիս:

Գիտեմ, հեսա չարությունս կանցնի… ու քեզ հիշելուց նորից կժպտամ… կուրախանամ, որ եղել ես իմ կյանքում, կուրախանամ, որ հեղաշրջեցիր ու փոխեցիր ինձ` միանգամից ու ընդմիշտ… Չէ… դու իմ կյանքի փակված էջերից չես դեռ ու դա ինձ միաժամանակ ուրախացնում ու տխրեցնում է…. Ոնց եմ ջղայնանում իմ վրա, ինչու եմ այսքան թույլ…  Զզվում եմ, երբ ինձ ես դատարկ տխրություննա պարուրում… Գոնե Սլովենիան մի հատ գոլ խփեր մի քիչ ուրախանայի….   Ուուուուու~~~ֆ….էլի հիշեցի քեզ:

%d bloggers like this: