Պահը

Մութ էր… Ձմեռ… Ձյունը մեծ փաթիլներով էր տեղում ու նստում արդեն հաստ ձյան շերտի վրա: Ամպերի միջից ծիկրակող լիալուսինն էր միայն կոտրում գիշերվա խավարը: Հայկը արագ քայլերով շտապում էր տուն. մրսում էր: Լռության մեջ լսվում էր միայն նրա ոտքերի տակ ճմռվող թարմ ձյան ձայնը: Ձեռքերը գրպանում բռունցք արած, վիզը թաքցրել էր վերարկուի կանգնեցրած օձիքի մեջ… Տեղ-տեղ վազում էր, ապա, վախենալով ընկնել, նորից շարունակում էր փոքրիկ արագ քայլերով: Ջղաձգված էր… պարզապես նյարդերի կծիկ… ու ամեն մի ձայնից սարսռում էր, աջ ու ձախ նայում, սիրտը սկսում էր ավելի արագ խփել, չնայած քաջ գիտակցում է, որ մենակ է:

Հասավ:

Դռան առաջ երկար կանգնեց. ցրտից մատներն էնպես էին սառել ու քարացել, որ չէին ծալվում` բանալին ձեռքում բռնել չէր կարողանում: Մի կերպ ներս մտավ: Վերջապես ականջները դուրս եկան օձիքի տակից ու լսեց սեփական սրթսրթոցը: Հոգնած էր, նույնիսկ առանց շորերը հանելու մտավ վերմակի տակ: Գլխում սառած մտքերը սկսում էին հալչել ու նորից անհանգստացնել նրան, բայց ֆիզիկական հոգնածությունն ավելի ուժեղ էր ու մագնիսի պես գիտակցությանը քաշում էր քնի մեջ: Ատամներով կափկափելով վերջը քնեց:

Վեր թռավ դրսի տարօրինակ ձայներից, դեռ չէր լուսացել: Կարծես մեկը բարձրաձայն լալիս էր, նստեց տեղերի մեջ. չէ, ոնց որ շան վնգստոց է կամ էլ կատուներն են իրար գզում: Հետաքրքրասիրությունը հաղթեց ու Հայկը վեր կացավ` մոտեցավ պատուհանին. լիալուսին ու փայլող ձյուն… Read more of this post

Advertisements
%d bloggers like this: