Ադրենալին

-Հը՞, ո՞նց էր Մնդ:

2bb970ba492a6490c8e2e2851750a7ae

-Էլի եմ ուզում…

Ես արեցի դա: Հավատս չի գալիս: Նույնիսկ ուղղաթիռից 800մ ներքև նայելիս չէի հավատում, որ հեսա քայլ եմ անելու էտ դատարկության մեջ: Ադրենալինը կրակի պես վառելով բարձրանումա վեր: Սրտխփոցներդ էնքան հստակ են, որ խլացնում են ուղղաթիռի անդուր աղմուկը, ամեն զարկն ավելի բարձր ա հասնում ականջիդ, քան հրահանգչիդ վերջին ցուցումները: Դըդըմփ, դըդըմփ… «ՊԱՏՐԱՍՏ!» — լսում ես հրամանը: Բարձրություն, քամի… Խորը շունչ: Արտաշնչի, բաց աչքերդ, Մնդ: «ԹՌԻՉՔ!»: Դըդըմփ…

Փշաքաղված ներքև ես սլանում. հաճույք, սարսափ… գլխումդ մենակ «աաաաաաա»: Երևի շատերն են բարձրից ընկնելու զգացողությունից քնից վեր թռել ու հասկանում են ինչ եմ փորձում նկարագրել: Տարբերությամբ` արթնանալուց անմիջապես հետո իջնող հանգստությանը, էստեղ շարունակվում է սարսափի հաջորդ վայրկյանը, ևս մեկը: Գետինն արագորեն ավելի ու ավելի մոտ է, ակնթարթորեն զում է լինում ու… Հոպ, օդում քեզ արգելակող պարաշյուտին զուգահեռ բացվում է նաև սարսափած դեմքիդ ժպիտը 🙂

Ուղեղդ պաշարած «աաաաա»-ն դիրքերը զիջումա «wow»-ին: Ուշքի ես գալիս, ես թռնում եմ… հրաշք… Սկսում ես վերգտնել քեզ, հիշել ինչ ես սովորել ու ղեկավարել թռիչքդ: Վերջապես նկատում ես շուրջդ, գեղեցկությու՜ն, վայ, բարև ծիտիկ: Ու ոնց որ հեչ էն դու չէիր րոպեներ առաջ գետնին կանգնած ցրտից դողում, հիացմունքից բացի ուրիշ ոչինչ:

Մինչ նոր հանդիպում երկինք! 🙂

“Առանց թռիչքի կյանքը գին չունի…”

Անգիրներ անել չեմ սիրել, ընդհանրապես միշտ գրականությունից արձակն եմ սիրել, բանաստեղծությունները շատ չէին ձգում: Ավետիք Իսահակյանի այս բանաստեղծությունը միակն է, որ պարտադիր սովորելու ցանկում չկար, իսկ ես սովորեցի, կարծես սիրահարվեցի այս տողերին… կամ էլ պարզապես նույն արժեքներն էին, ինչ ինձ համար է կարևոր 🙂 մինչև հիմա անգիր եմ հիշում ամեն տողը.
***********************************************************

Կյանքից թանկ բանը

 

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,

Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,

Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

 

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար

Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.

-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար, Read more of this post

Ազատ թռիչք

Թևեր էիր տվել… Ի~նչ երջանիկ էի… թռչել սովորել ու ճախրում էի… բարձր, շատ բարձր… Ու ինչ շքեղ էր ամեն ինչ վերից… համաչափ… հեռու… ու որ իմը չէր` բնավ չէի տխրում: Իմն էր գեղեցկությունը, որ մոտից երբեք չէի նկատում ու իմն էիր դու… ի~նչ երջանիկ էի… Ինչո՞ւ հետ առար թևերս… Ինչո՞ւ… շրջվել… չէիր նկատում` ոնց թափ առնելով ներքև եմ սլանում… դեպի այն հեռուն, այն գեղեցիկը, որ ինձ պետք էլ չէր… պետք էիր լոկ դու…

%d bloggers like this: