Լինո՞ւմ են, չէ՞ կարևոր անծանոթներ…

…որ գնալուց հետո թողնում են ցավացող կիսատություն

 

Լինումա, չէ՞. Կյանքումդ հանկարծակի հայտնվումա  մեկը, որ օդից ընկնում ու միանգամից սրտիդ շատ խորքն ա վայրէջք կատարում: Դառնումա պատճառ. պատճառ` փայլելու ու մռթոշվելու, դառնում անհրաժեշտ, դառնում կարևոր անծանոթ…

Օրերդ սկսում են բացվել ու մթնել իրանով, գլուխդ մաղող հաճելի կախվածություն, որ ամբողջ 24 ժամ հանգիստ չի տալիս, եթերային տրամադրություն անորոշ մի ժամանակ, որի ընթացքում չես էլ նկատում, թե ոնց հասցրիր օտարանալ նախկին կարևորներից… Ու էտ չի հուզում, չէ! Ամենևին: Որովհետև երջանիկ ես ամեն բջիջով, ավել ոչինչ ուղղակի պետք չի:

Ու ինչի՞ հենց էն պահին, երբ խճճվել ես երազ-իրականություն խաչմերուկում, նույն հանկարծակիությամբ ինքը կկորի, կփոշիանա` փոխարենը թողնելով նույնքան կարևոր դատարկություն, կուտակվող դառնություն: Դե արի ու շարունակի ժպտալ, երբ ներսում ցավացող կիսատությունա…

Ասածս ի՞նչ էր, ասեք թող սենց էլ չլինի -_-

Էլի շեղվեցի

Էլի քննություն… նախապատրաստվել… կենտրոնանալ…

Թղթերս փռել, կարդում եմ, կարդում ու կեսից հայտնաբերում, որ էլի շեղվել եմ… կարդացածիցս ոչինչ չեմ հիշում: Կենտրոնանալ! Չէ… չի ստացվում…

Ու թույլ եմ տալիս ինձ Քեզ կարոտել… ժպտալ… երազել մի քիչ… հետո էլ տխրել ու հիմարություններով ապարդյուն փորձել միտքս մոլորել…

Ու նորից… նորից համոզվել վերջում, որ վաղուց ինքս մոլորվել եմ քո լաբիրինթոսում:

Ու~ֆ էս ինչ եմ գրում: Կենտրոնանալ … Պարապել… !

Հետո՞ ինչ

Հետո՞ ինչ, որ վաղուց հասկացել եմ` քեզ խենթի պես սիրում եմ… Փոխարենը զգացմունքներս լավ կարողանում եմ թաքցնել…

Հետո՞ ինչ, որ անասելի կարոտում եմ… Փոխարենը երկար թափառում եմ էջումդ ու` նորից ու նորից նկարներդ եմ թերթում, որոնց հերթականությունն արդեն անգիր եմ արել…

Հետո՞ ինչ, որ երբ չես գրում ուղղակի խելագառվում եմ… Փոխարենը վերջին երկխոսությունն եմ վերընթերցում ու էլի կարոտում 😦

Հետո՞ ինչ, որ հեռվից քեզ տեսնելիս ուզում եմ վազել, վզովդ ընկնել… իսկ մոտենալիս միայն ժպտում եմ:

Հետո՞ ինչ, որ չգիտես` ամեն սթից խոսքիցդ նեղանում եմ… Փոխարենը արցունքներս սպեղանի եմ դարձրել:

Հետո՞ ինչ, որ քեզ չեմ ասի` սիրում եմ… Փոխարենը՞…

“Օտպուսկ-2”

երեկ վերջապես բռնացրեցի, նկարեցի 😀

Ես բառը լսելուց դեմքիս ժպիտ է միանգամից ծնվում: Այսօր ծառայության մեջ են ինձ հարազատ շատ մարդիկ, որոնց շատ եմ կարոտել ու իրանցից էլ շատ սպասում եմ, թե երբ արձակուրդ կգան 🙂 Ապերիկս էլ այդ թվում է… Ու վերջապես 11 ամիս ծառայած զինվորս եկավ տուն նոյեմբերի 1-ին` երեկոյան ժամը 10-ին: Վաաայ… երևի դժվար չի պատկերացնել, թե քանի օր մեր տանը ինչ էր կատարվում 😀 Չնայած մեկա կարոտս առնել չհասցրի, առավոտ գնում եմ գործի` դեռ քնած է, երեկոյան գալիս եմ` տանը չի… Ընկերությանը, կամ ոնց ինքնա ասում “ախպերությանը” շատ նվիրված անձ մըն է: 😛 Ամբողջ օրն ընկերների հետ էր: Կեսգիշերից շուտ երեսը չէի տեսնում: Իսկ այսօր արդեն հետ ենք ճանապարհում: Էլի քնած էր, երբ դուրս էի գալիս, ստացվում է ես հաջող չարեցի 😦 Հիմա ճանապարհին է… Տեսնես “պադշիվները” չմոռացավ կարել…

Ապերիկ!!! Համարյա կեսն անցանք… 😉

Դատարկություն

Դատարկություն… որտեղից ես գալիս ու ինձ կպչում.. տեսնես վերջապես երբ քեզնից կազատվեմ 😦 … հոգնել եմ տխրել, անվերջ փախցնել աչքերս` անցանկալի հարցերից խուսափելու համար… հարցեր, որոնց պատասխանը ես էլ չունեմ… ինչու եմ տխրել… չգիտեմ… ինչ ծիծաղելի է հնչում 😦 դատարկությամբ եմ լցվել… դառնահամ դատարկություն, որի համը դեմքիս է դաջվել… ու գնալով անտանելի է քեզ ներսում պահել… իսկ դու շարունակում ես թունավորել ինձ, թունավորել… մինչև կհանձնվեմ:

Ու հասունացած դառնության կաթիլները սկսում են հոսել աչքերիցս… Թաքնվել… թաքնվել…

“Մամ, քո մահն անգամ ինձ հետ չի պահի…”

“Սենյակում մութ է, բոլորը քնած են, իսկ իմ քունը չի տանում… կարծես զրուցում եմ քեզ հետ: Կեսգիշերային լռության մեջ ուզում եմ մտքերս, ապրումներս ու խոհերս կիսել քեզ հետ, մայրիկ, և հասկանում, որ անհնար է այդպես “բանավոր” շարունակել մեր զրույցը: Ուստի բարձիս տակից հանելով թուղթն ու գրիչը և մերթընդմերթ վառիչով լուսավորելով` փորձում եմ այն թղթին հանձնել: Նախ ներիր քո տաքարյուն ու խենթ որդուն, որ առանց հրաժեշտ տալու գաղտնի զինվորագրվել է: Ինչ արած, գիտեի, որ պետք է հորդորեիր, թե մի քիչ էլ սպասիր, կմեծանաս ու նոր: Իսկ ժամանակն ու թշնամիները չեն սպասում: Սիրելի’ մայրիկ, վաղը ես առաջին անգամ պետք է ուղեկալում հերթապահեմ, աշտարակի վրա ժամապահ եմ նշանակված: Read more of this post

Խոհեր, որ ծնվեցին ակամա

Ձմռան խստաշունչ օրերն էին և չջեռուցվող բնակարանիս խոնավ ու ցուրտ պատերը միայնությանս պահին ավելի ճնշող էին դարձել: Հիմա երբ հիշեցի, կրկին փոթորկվեցի և նորից ու  բազմիցս կրկնված հարցն այցելեց` գնա՞լ, թե չէ՞… պարզապես փախչել… բայց ինչպե՞ս… և ո՞ւր… Միթե մարդն ինքն իրենից կարող է փախչել…

Ասում են` չեն ընտրում ծնողներին, ծննդավայրն ու հայրենիքը: Ես ծնվել ու ապրում եմ Երևանում, ասել է, թե նրա հետ կապված եմ ճակատագրով ու կարոտի բազում թելերով: Վերջինիս մասին թերևս հստակ պատկերացումներ չէի կազմի, եթե ծնողներիս հետ չբացակայեի քաղաքից: 2002թ. ամառն էր: Գնացել էինք Հանքավան, ուր մնացինք մեկ ամիս… ժամանակ, որ եղավ կարոտի առաջին փորձաքարը: Այնտեղ ամեն ինչ հեքիաթային էր: Անկրկնելի էր բնության ամեն մի անկյուն: Հանքավանն այս իմաստով բացառություն չէ… Գյուղին առանձնակի հմայք են տալիս բարձրադիր տները, այգիների միջով հոսող հանդարտ գետն ու շրջակա թավուտ անտառները: Այդուհանդերձ մի բան ճնշող էր. ես օտար էի այնտեղ…  Read more of this post

Falling into memories…

Երևի ամեն տարի այս օրն ինձ պարտադիր կայցելեն անցյալից հուշեր… Իսկ դրանք շատ են…  հուշեր, որ ակամա գլխովս անցնելիս դեմքիս ժպիտ են արթնացնում… ու ներսումս կարոտն է բռնկվում… Իսկ դու չգիտես, որ այդ օրը շատ բան փոխվեց… փոխվեցի ես… փոխվեց ամբողջ աշխարհը: Ամեն ինչ ստացավ նոր իմաստ…  Ծնվեց մի նոր ԵՍ… Մի նոր ես, որ համոզված է` ինքն ավելի ուժեղ է… բայց մեկ է. հիմա, զսպելով կոկորդի ցավը, ամուր կկոցում է աչքերը` արցունքերը բաց չթողնելու համար… Այդ օրը յուրահատուկ նվեր էր քո կողմից, որ դարձավ խորհրդանշական ինձ համար… Իսկ հետո իջավ դատարկություն… մի տխմար զգացողություն, որն առաջին անգամ համտեսեցի քեզ կարոտելուց… մի տխմար զգացողություն, որն արդեն սովորական է դարձել… մի տխմարություն, որի անունը կնքել եմ դատարկ տխրություն… մի դառնություն, որ զարմանալիորեն քաղցրացնում է կյանքս 😦 էէէհ էլի տխուր ստացվեց… չէի ուզում: Այս օրը ես միշտ ժպիտով կհիշեմ! Շնորհակալություն, որ դու կաաաաաս 😉 

Օտպուսկ

Էս քանի օրը դրսում շատ եմ հանդիպում զինվորական հագուստով երիտասարդների… դեմքիս ակամա ժպիտ է հայտնվում. մի տեսակ հարազատ բան կա արդեն էտ համազգեստի մեջ… Անցած տարվա “պրիզիվնիկներն” են “օտպուսկ” գալիս: Վերջապես “օտպուսկ” եկավ և իմ մոտ ընկերներից Սուրենը: Դե էլ չասեմ ինչքան էի կարոտել, մի տարի ու մի ամիս ուղիղ, ինչ չէի տեսել: Սուրենը Ղարաբաղումա ծառայում` Ջաբրաիլում: Շատերն են ասում ամենաբարդ տեղերից մեկնա… չէի ուզի էտպես մտածել: Գնալուց ասում էր. “Կտեսնես` Ղարաբաղ եմ ընկնելու”:


Ուզում էի զինվորական համազգեստով նկարներից դնել, ու երևի ավելի հարիր էր գրածիս, բայց էս նկարը շատ եմ սիրում, չնայած ինքը պնդում ա, թե պատճառն էնա, որ ես եմ նկարել, բայց չէ… սա մյուսներից տարբերվումա, մի տեսակ ուրիշա 😀

Մինչև գնալը բանակից, որ հարցնում էի, ասում էր. “Հավայի ամենալավ տարիքիցդ 2 տարի գնումա”: Հավայի, թե չէ ես չեմ վիճարկի: Հարցրեցի` չես փոխել կարծիքդ, ասաց. “Դեպի լավը չէ”:

Չգիտեմ քանի անգամ եմ ասել, բայց մեկ անգամ էլ` Սուր ջան քեզ բարի ծառայություն ու բարի վերադարձ, դժվարն արդեն հետևում է չէ?? 😉

Հունիսի 22-ը…

Էսօր դարձավ ուղիղ վեց ամիս, ինչ ապերիկս զինվոր է…մի ամիս չկա, որ տեսել եմ, բայց կարոտել եմ 🙂 վաայ, որ ասեին կարոտելու եմ չէի հավատա, ամեն օր իրար գզում էինք, յոլա չէինք գնում, բայց հավես էր, հիմա տխուրա տանը մենակ: Հետաքրքրություններդ կիսող չկա… Չնայած էսօր էլի ջղայնացրեց, քննությունից էս շոգին հազիվ մտել եմ տուն… ու կինոյի պատվերներ եմ ստանում. “Принц Персии” ու ևս մի քանի նոր ֆիլմեր… հրաշք 😦 Ձեր պատվերն արդեն ճանապարհին է… Միայն հուսով եմ ուղարկածս նախորդ դիսկերի օրին չի ընկնի….

Քեզ բարի ծառայություն ապերս :* ու բարի դիտում 😉

%d bloggers like this: