Ստուգեք, ձեզ copy չե՞ն արել
24.03.2011 Մեկնաբանություններ (8)

Do not Copy ! ! !
Համաճարակի պես տարածվող ինտերնետի ու սնկի պես աճող նորանոր բլոգերի այս ժամանակաշրջանում նույն արագությամբ էլ աճում է գրագողությունը: Պարզապես ինտերնետում ինքնահաստատվելու փորձեր անող որոշ օգտագործողներ կարդում, հավանում են ինչ որ բան, ու որոշում, որ կարելի է իրենցով անել: Դե երևի մեղք չունեն, որ տեղյակ չեն հեղիանակային իրավունքի մասին օրենքին, բայց գոնե տրամաբանությունը պիտի հուշի` “չի կարելի”: Կամ միգուցե հուշում է ու անտեսվում` ինչպես կայքում տեղադրված “քոփի” անելն արգելող բանները…
Իսկ ինչպե՞ս իմանալ` ձեզնից ոչի՞նչ չեն “թռցրել” 😛 Ծանոթացեք. Copyscape, ինքը ստեղված է “Copy-paste”-ի զոհերին ու մեղավորներին հայտնաբերելու համար: Շատ պարզ է աշխատում, պարզապես ձեր կայքի/բլոգի հասցեն տեղադրում եք որոնման տողում ու սպասում, մինչև Քոփիսքեյփը համացանցում կհայտնաբերի այլ կայքեր, որտեղ բովանդակության համընկնում է նկատել կամ էլ չի հայտնաբերի 😀 (ուրեմն հանգիստ շունչ քաշեք): Առաջարկվում է նաև կայքում տեղադրելու անվճար բաննեռ: Իմ բլոգում ինքը արդեն բավական երկար ժամանակ է տեղ է գտել 🙂 Դե չգիտեմ ինչքանով ինքը ձեզ օգակար կլինի, բայց հուսով եմ որոշ պատճենողների զգուշանալու առիթ կտա:
Քոմենթահարթակ