Մի անգամ 2… կամ…

Զգուշացեք տոպրակով “ձաձա”-ներից…

Շաբաթ օր էր, 90 համարի երթուղայինով գնում էի գործի, եթե այս երթուղուն ծանոթ չեք, ասեմ, որ Մասիվից շուրջերկրյա ճամփորդություն անելով` Հրազդան ստադիոնով… ավտոկայանով… Արարատյան մասիվով… գնում է Մալաթիա: Ու միշտ լիքն է լինում, էն որ ասում են դուռը բացես, մարդ է թափվում, իսկը այստեղ են ասել: Նստել էի դռան մոտի մի տեղանոց նստարանին, ու էնքան էին խցկված, որ մի քիչ առաջ գնալու ու գլխավերևում կանգնածին տեղ տալու հնարավորություն էլ չկար: Բացի իմինից, ևս երկու պայուսակ էի գիրկս առել: Համալիրի մոտից մեքենան ավելի լցվեց… թե ասա այ վարպետ, տեղ չկա, ուր ես կանգնում: 😦 Մի խոսքով… տղայի հետ բարձրացավ մի “ձաձա”` ձեռքին էնքան բարակ տոպրակ, որ թվում էր` մեջն ընդամենը մի թուղթ է: Էս “ձաձա”-ն գնալով առաջանում էր իմ կողմ, վերջը տոպրակն էլ բերեց դրեց գիրկս հավաքած պայուսակների գլխին: Read more of this post

Մի անգամ…

…Երթուղաինով տուն էի գալիս… Սովորությանս համաձայն պատուհանի մոտ նստաց` “նաուշնիկներն” ականջիս սիրածս ռադիոալիքն էի լսում: Միտքս անջատել ու հայացքով շարժվող պատկերներն էի որսում… մեկ էլ աչքովս ընկավ մեզ վազանց անող մեքենային փակցված հայտարարությունը. “Դանդաղ վաճառվում է, ամեն ինչ ունի, 1995թ.”: Ապերիկս կասեր. “Բացեեեեց” 😛 Խեղճ վարորդը երևի դրանով փորձում էր շեշտել, որ մեքենան շտապ չի վաճառվում ու էտ պատրվակով չփորձեն գինը գցել…. 😀

%d bloggers like this: