Մի հատ էլ խայտառակ եղա…

Արդեն պատրաստվում էի գործի գնալ… մի վերջին հայացք հայելուն…. նաուշնիկներն էլ տեղում են! Շատ եմ սիրում ռադիոյիս հիթերը, բարձրաձայն երգելով բացեցի դուռն ու դուրս եկա միջանցք: Նաուշնիկներս վակում են, էնպես որ բացի արտաքին ձայներից իմ սեփականն էլ ականջիս չի հասնում ու չգիտեի ինչ բարձրությամբ եմ երգում: Դու մի ասա մեր ներքևի հարևանը միջանցքի պատուհանի անցքերնա փակում… բայց տեղից չշարժվեց… չպտտվեց… “Ֆու…. էժան պրծա” մտածեցի: Իջա, բարևեցի..

-Բարև, բարև… էտ ինչ սիրուն էիր երգում…

Աաաաաաաաաաաաաաաա, մտա գետինը 😀 մի հատ “վաաայ” հասցրի անել ու փախա: Մի օրվա համար ինչ-որ շատ ստացվեց հարևանների հետ արկածներս 😛

Advertisements

Մի անգամ…

…Երթուղաինով տուն էի գալիս… Սովորությանս համաձայն պատուհանի մոտ նստաց` “նաուշնիկներն” ականջիս սիրածս ռադիոալիքն էի լսում: Միտքս անջատել ու հայացքով շարժվող պատկերներն էի որսում… մեկ էլ աչքովս ընկավ մեզ վազանց անող մեքենային փակցված հայտարարությունը. “Դանդաղ վաճառվում է, ամեն ինչ ունի, 1995թ.”: Ապերիկս կասեր. “Բացեեեեց” 😛 Խեղճ վարորդը երևի դրանով փորձում էր շեշտել, որ մեքենան շտապ չի վաճառվում ու էտ պատրվակով չփորձեն գինը գցել…. 😀

%d bloggers like this: