Թափվիր անձրև

Թիթեռը, որ դեռ երեկ աշխույժ թռվռում էր, նստած էր մի փոքրիկ ծաղկի թերթին` անշարժ, կարծես ննջում էր… Ու ոչ միայն նա… քոթոթները… նապաստակներն ու սկյուռիկները…. չդիմանալով շոգին, բոլորն ընկել էին հսկա կաղնու տակ և կարծես մի կտոր ստվեր էին մուրում: Սակայն կաղնին էլ էր չորացել ու քիչ կարմրել: Այդ օրը շատ տարօրինակ էր… Ուշադիր նայելով տանջահար կենդանիներին, թվում էր թե շշնջում են. “Թափվիր անձրև…”:

Հանկարծ արթնացա… երազ էր… Բայց մեկ է, ինձ դեռ տանջում էր խեղճ կենդանիների հարցը, ինչ եղան… Պատուհանի կողմից ձայներ լսեցի. կաթ-կաթ: Անձրևի մեծ կաթիլները խշշոցով հաջորդում էին իրար: Հորդառատ անձրև սկսվեց ու կարծես ջրով ողողեց իմ երազների աշխարհը…

2000թ.

Advertisements

“Քո խիղճը կտրվի…”

Այսպես արձագանքեց շեֆս` երբ երկու րոպե համակարգչիս մոտ նստելուց հետո  հայտնաբերեց, որ  օդափոխիչս դրել եմ 18 աստիճանի վրա… 😀 Ինքն իր օդափոխիչից չի օգտվում, վարորդը վստահեցնում է, որ մեքենայում էլ չի թողնում միացնել: Ու շատ ճիշտ է անում. խեղճ օրգանիզմը 18 աստիճանից միանգամից հայտնվում է 38-ի տակ… ու փորձում հարմարվել անակնկալ ջերմաստիճանին: Գիտության այս հրաշքը արդեն հիվանդացրել է 4 գործընկերներիս… իսկ ես դեռ դիմադրում եմ ու մեծ-մեծ խոսում, բայց երկու րոպե անջատելուց հետո սկսում եմ խեղդվել… դաժան շոգ է ժողովուրդ:

%d bloggers like this: