Սևուկն ու Նուկը

Մեր բակում կենդանիները շատ են… հատկապես կատուներ… շներ… Բոլորը նրանց կերակրում են: Ես ամենաշատը սիրում եմ Սևուկին ու Նուկին: Այդ երկու անբաժան շնիկները կարծում են, թե ես իրենց տերն եմ. ուր գնում եմ, հետևում են ինձ: Նուկը ութ ամսեկան պստլիկ, փամփլիկ շնիկ է, իսկ Սևոն` մեկ տարեկան, բայց հակառակ տարիքի, շատ փարթամ է 🙂 Կարծես իրար հետ ընդհանուր ոչինչ չունենալով, շատ մտերիմ են:

Մի անձրևոտ օր` առավոտյան շուտ նրանց կեր էի տարել: Առաջինը ինձ նկատեց Նուկն ու սկսեց թռչկոտել: Սևոն քնած էր, բայց Նուկի աշխույժ թռչկոտելուց իսկույն վեր թռավ, վազեց դեպ ինձ, ատամներով խլեց տոպրակն ու փախավ խոտերի մեջ: Նուկը հետևեց նրան: Երբ Սևոն հեռացավ ջուր խմելու, Նուկը մոտեցավ տոպրակին ու զարմացավ այն դատարկ գտնելով… ոչինչ չկար: Սկսեց լիզել տոպրակը: Սա կարծես դուր չեկավ Սևոին: Նա արագ-արագ մոտեցավ, մարմնով հրեց Նուկին ու ատամներով սկսեց պատառոտել տոպրակը, ապա հանգիստ շարունակեց իր ճամփան: Նուկը շշմած նայում էր տոպրակին, ապա գլուխը թեքեց ու ապուշային հայացքը հառեց ինձ:

Ու երևի երկար այդպես կնայեր, եթե ես թաքցրած չլինեի մայրիկի տված երշիկից մի կտոր…

2000թ.

Մեր սահմանների արթուն պաշտպանը

— Դե ինչ Ռեկս, դու նորեկ ես, բայց մի անհանգստացիր, ամեն ինչ լավ կլինի: Այ կտեսնես 😉 շուտով քո հերթն է սահմանը հսկելու: Հուսով եմ կարդարացնես տիրոջդ խոսքերը,- ասաց փորձառու սահմանապահ, սպա Վահեն:

-Շնորհակալություն սեր, որ չմերժեցիք: Դուք կհամոզվեք, որ Ռեկսը իսկական սահմանապահ է,- ավելացրեց տերը:

-Հուսանք…

Երկու օր անց Ռեկսի հսկելու հերթն էր… Նոր էր սկսել մթնել: Արևի վերջին ճառագայթներն ընկել էին ծառերի կատարին: Շուտով բոլորը հեռացան: Մի քանի ժամ անց Ռեկսի ուշադրությունը շեղեց թփերի խշշոցը: Ձախ կողմում երկու մարդու նկատեց` տարօրինակ պահվածքով: Վազեց նրանց հետևից: Թմրամոլները, նկատելով շանը, արագացրին քայլերը: Քիչ էլ մոտենալով, Ռեկսը զգաց հերոինի հոտը: Վայրկյանների ընթացքում նա հասավ թմրամոլներին ու ցատկելով մեկի ուսերին` տապալեց նրան: Ռեկսի բարձր հաչոցից անհանգստացած` մոտակայքում երևացին սահմանապահները: Նրանց հաջողվել էր բռնել փախչող մյուս  թմրամոլին: Ռեկսի ճանկերից ազատելով ընկածին, երկուսին էլ տարան ուղեկալ, իսկ Ռեկսին` բուժկետ. սահմանախախտ թմրամոլը հասցրել էր դանակահարել շանը:

Այսպես քաջ կենդանին ստացավ մարտական մկրտությունը և պարգևատրվեց ոչ միայն արիության շքանշանով, ալյև համեղ երշիկեղենով:

2001թ.

:D

Ընկեր Իշխանյանին հիշեցի… 😀

Ընկեր Իշխանյանը հայոց լեզվի ու գրականությանս դասատուն էր… շատ էի սիրում իրեն,, դասերին միշտ հաճույքով էի նստում: Շատ էր շարադրություններ հանձնարարում… իսկ ես գրել շատ էի սիրում..  ամբողջ դասը երևակայության գրկում անցկացնել… 🙂 Չգիտեմ ինչի գրածներս միշտ շների մասին էին ստացվում :Դ ինչ վերնագիր էլ լիներ… Ընկեր Իշխանյանն արդեն զգուշանում էր, ամեն անգամ նոր վերնագիր թելադրելիս ասում. “Անուշիկ, այս անգամ շների մասին չգրես”! 😀 Բայց դե չէր ստացվում ինչ անեմ….

%d bloggers like this: