Վիճակահանություն

Քիչ առաջ վիճակահանությամբ պարզ դարձան Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի մրցակից զույգերը: “Բարսելոնան” կխաղա անգլիական “Արսենալի” հետ: “Շախտյորը”, որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, կխաղա “Ռոմայի” հետ: Հանդիպումները տեղի կունենան փետրվարի 15/16,22/23-ին  և մարտի 8/9,15/16-ին:

Խառը-մառը

Dashboard-ում կուտակված անավարտ սևագրերս տեսա ու ամաչեցի… բայց հաստատ էլ ոչ մեկը ավարտին չեմ հասցնի` մուսան փախելա.. ժամանակն անցել… Մինի արձակուրդիցս հետո էս ոնց եմ թամբալացել…  Դե  հրաշալի հանգստից հետո արի ու հիշողությունները մի կողմ դիր ու անցիր հին գրաֆիկի. մի գործից մյուսին… հիմա էլ սեպտեմբեր… դասեր…

Բայց սեպտեմբերը զարմանալիորեն սիրում եմ. դասերի հետ մեկնարկում է նաև Չեմպիոնների լիգան ու մի շարք երկրների առաջնություններ 😀 Առաջին տուրի հանդիպումներն արդեն կայացան: Կուզեի անդրադառնալ իմ սիրած թիմերի խաղերին: Շատ տխրեցրեց “Մանչեստր Յունայթեդ”-“Գլազգո-Ռեյնջերս” հանդիպումը: Ոչ ոքի հաշիվը անակնկալ էր, բացի այդ լուրջ վնասվածք ստացավ կիսապաշտպան Անտոնիո Վալենսիան ու հնարավոր է այս մրցաշրջանում վերջինիս էլ չտեսնենք: Փոխարենը խոշոր հաշվով հաղթեց Բարսան 😀 !! Հետ չմնաց և Միլանը` 2-0 պարտության մատնելով “Օսերին”: “Շախտյոր”-“Պարտիզան” հանդիպմանը  Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր 😦 : Երկրորդ տուրի ժամանակ լիահույս եմ տեսնել նրա խաղը:

Սպորտային ոգևորությունս էսքանով չի ավարտվում 😉 Այսօր էլ մեկնարկում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ մենք 10 մասնակից ունենք ու չնայած վնասվածքի պատճառով բացակայում են Առաքել Միրզոյանն ու Նազիկ Ավդալյանը, ակնկալիքները մեծ են: Մերոնց հաղթանակներ!!! Մեզ էլ բարի դիտում! Ինչ դաս… ինչ բան… 😛

%d bloggers like this: