Հեղինակային իրավունք

Ռեֆերատ Մտավոր սեփականություն առարկայից 🙂

Հեղինակային իրավունքը, որի նորմերը կարգավորում են գիտության, գրականության ու արվեստի գործերի ստեղծման և օգտագործման հետ կապված հարաբերությունները, գիտնականների մեծ մասը դիտում են որպես քաղաքացիական իրավունքի հատուկ ինստիտուտ: Ի տարբերություն այլ ինստիտուտների, այն կարգավորում է մտավոր աշխատանքի արդյունքների արտադրության եւ փոխանակման հետ կապված հարաբերությունները: Ստեղծված աշխատանքներն անբաժանելի են իրենց հեղինակներից, եւ հետեւաբար, վերջիններիս իրավունքը անձնական ու բացառիկ բնույթ ունի: Այս հանգամանքերը զգալիորեն ազդում են հեղինակային հարաբերությունների իրավական կարգավորման վրա` հեղինակային իրավունքն առանձնացնելով որպես համեմատաբար անկախ միավոր:

Հիմնականում առանձնացնում են հեղինակային իրավունքի հետևյալ նպատակները. Read more of this post

Հին Հունաստանի քաղաքակրթությունը

Մարդկային պատմության մեջ ամենահիասքանչ դարաշրջաններից մեկի` անտիկ դարաշրջանի անվան հիմքում լատիներեն “անտիկվուս” բառն է, որ թարգմանաբար նշանակում է հին: Այս դարաշրջանը ձգվել է մոտ 15 հարյուրամյակ` իր մեջ ընդգրկելով Հին Հունաստանի և Հին Հռոմի հոյակապ քաղաքակրթության ստեղծումը, վերելքն ու անկումը: Անտիկ Միջերկրականի հսկայական նվաճումները եկող սերունդներին բացահայտեցին մշակույթի շատ ձևեր, ինչպես օրինակ թատրոնը, փիլիսոփայությունը, դիալեկտիկան, մաթեմատիկան, սպորտային մրցումները, դիցաբանությունը և շատ ավելին… Read more of this post

Պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչներ. Պոլ Սեզան, Վինսենթ Վան Գոգ, Պոլ Գոգեն

Ռեֆերատ արվեստից, մարդ ես` մեկին պետք եկավ 😛 Իսկ իմ դասախոսը հարկ չհամարեց կարդալ 2 շաբաթվա աշխատանքս… 1 օր ուշացումով ներկայացնելու համար….

****

Պոստիմպրեսիոնիզմը ֆրանսիական գեղանկարչության հիմնական, պատկերավոր ուղղություններից է (“պոստ”-ը լատիներեն բառ է, որ նշանակում է հետո, այսինքն` իմպրեսիոնիզմից հետո): Առաջ է եկել 19-րդ դարի 80-ական թվականներին: Այս ուղղության գեղանկարիչները չէին սահմանափակվում միայն տեսողական տպավորություններով, ձգտում էին  ազատ ու ամբողջական փոխանցել աշխարհի նյութականությունը: Պոստիմպրեսիոնիզմի սկիզբը 19-րդ դարի վերջն էր, երբ ճգնաժամի մեջ էր իմպրեսիոնիզմը: Այո, առաջ նրանք հարում էին իմպրեսիոնիզմին և ի հայտ եկան այն ժամանակ, երբ իրենց համոզմամբ` գտել էին դարաշրջանին առավել համահունչ արտահայտամիջոցներ, հաղթահարել էին գեղարվեստական մտածողության էմպիրիզմը: Այդ ժամանակ կայացավ իմպրեսիոնիստների վերջին ցուցահանդեսը և հրապարակվեց ֆրանսիացի պոետ Ժան Մորեսսի “Սիմվոլների մանիֆեստը” (1886թ.): Եվ ի տարբերություն իմպրեսիոնիստերի նրանք կյանքի առանձին ակնթարթների անմիջական սևեռակումից անցել են նրա հոգևոր և նյութական ինչ-որ տևական վիճակների մարմնավորմանը, սկսեցին կարևորել շրջակա աշխարհի երկարատևությունը, ոչ թե այժմրոպեականությունը փոխանցել: Read more of this post

Ադրբեջանական ցեխ շպրտող կայքերից…

Հայագիտության արդի մարտահրավերները համացանցում առարկայի շրջանակներում հանձնարարական ունեինք` ուսումնասիրել ադրբեջանական որևէ կայք, ու ներկայացնել ռեֆերատ: Այսօր առավոտ վերջնաժամկետն էր.. Երեկ գիշեր արդեն ժամը 1-ն էր, ես նոր սկսեցի հավաքել ներածություն բառը… 😀 Մինչև լուսադեմ` ժամը 6-ը գրում էի.. ու գրում… մի քանի ժամից պիտի ներկայացնեի… վերջը. ստացվեց ինչ ստացվեց 😛

*********************************************

Աշխատանքում ուսումնասիրել ենք հայերին սևացնող ադրբեջանական հերթական կայքերից մեկը. www.ramilsafarov.tk, որ գործում է 2007թ-ից: URL-ից կարելի է ենթադրել, թե կայքն ամբողջությամբ նվիրված է Ռամիլ Սաֆարովին, մարդու, ով կացնահարել է հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնի մեջ և արժանացել ցմահ բանտարկության: Մինչդեռ, ինչպես հաջորդիվ խորագրերին անդրադառնալուց կտեսնենք, նյութերի բուն նպատակը հայերի նկատմամբ ատելություն սերմանելն է, վատ լույսի ներքո ներկայացնելը, և որոշ նյութերում համեմատականներ տանելով Ռամիլ Սաֆարովի ու մի շարք հայերի գործողությունների միջև` հռետորական հարցապնդումներով փորձել կարդացողի աչքերում արդարացնել դաժան հանցագործությունը… Ինչը, թերևս, արդարացնել անհնար է:

Նախ սկսենք կայքի արտաքին տեսքից, այնուհետ առանձին-առանձին կանդրադառնանք խորագրերին ու ենթախորագրերին:

Read more of this post

Ի՞նչ է սպամը

Այս բառն այսօր ծանոթ է ցանկացած մարդու, ով ինտերնետ է օգտագործում: Ավելի ճիշտ ոչ միայն ծանոթ է տերմինին, այլ հաճախ հանդիպում է օրինակ էլեկտրոնային փոստը ստուգելիս: “Կասպերսկիի լաբորատորիան” տալիս է սպամի սահմանումը. Սպամը անանուն, զանգվածային, չպահանջված նամակների առաքումն է: Սպամը նույնությամբ սահմանվում է նաև Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասինՀՀ օրենքում: Փորձենք վերլուծել սահմանումը, ուր թերևս ամեն բառ կարևոր է ու պատահական չի կիրառված: Անանուն է, քանզի առաքումը հիմնականում ավտոմատ կերպով է լինում` թաքնված հետադարձ հասցեով: Մասսայական առաքումներն են հենց բիզնես հանդիսանում սպամերների համար և բնականաբար գլխացավանք մեր` օգտագործողներիս համար: Իսկ չպահանջված անվանելը փոքր-ինչ վիճարկելի է. Նախ մարդ պետք է ծանոթանա ինֆորմացիայի հետ և դրանից հետո նոր միայն որոշի արդյոք ուզո՞ւմ է ստանալ նման բնույթի տեղեկագրեր, թե՞ ոչ: Չպահանջվածների թվին չեն դասվում նաև այն նամակները, որոնք ստանալու համար մենք կանխավ բաժանորդագրվում ենք: Օրինակ` “Մանչեստր Յունայթեդ” ֆուտբոլային թիմի նորությունները, կամ “Լոս Անջելես Թայմս” կայքի ինձ հետաքրքրող խորագրերի թարմացման մասին ծանուցում ստանալը ինձ համար սպամ չէ:

“Կասպերսկիի լաբորատորիան” ամեն ամիս սպամ-ակտիվության վերաբերյալ հաշվետվություն հրապարակում է, ըստ որի` միջին հաշվարկով ուղարկված էլեկտրոնային նամակների ընդհանուր ծավալում 80-95%-ը սպամ է: Պատկերն ավելի տպավորիչ էր ներկայացված Contrspam ֆիլտերի կայքում. օրական կտրվածքով սպամ ակտիվության վիճակագրությունը գրաֆիկայի տեսքով, որ թարմացվում էր ամեն 5 րոպեն մեկ: Read more of this post

%d bloggers like this: