Ֆսյո, գնում եմ քնեմ !

Ու ես էնքան ցրված եմ, որ նոր եմ նկատում` բլոգիս ֆբ լայքը անհետացել ու տեղը շեյր բաթընա 😀 Հա բայց ինչի? Ես լայք էի ուզում…

Բայց ինչ-որ է, եկել էի մի բան ցույց տամ, ու քանի որ գիշերվա հայ հույն ա, ու ուղեղս գոռում ա “low battery“, ես կարճ կկապեմ:

Էսօր պարզվումա սպամերի հետ չաթ եմ արել :Դ էն էլ երկու անգամ ու երկու տարբեր ընկերներիս էջերից :Դ ու մե խինդ… մե ուրախություն… թե ինչի` ես էլ չեմ հասկանում: Էն էլ ափսոս մարդը բազմազբաղ կերևա, I’ll be back արեց ու թռավ~

chat, facebookԱսածս ինչա, եթե ես ձեզ չաթով հայ-մայ անեմ, ուրեմն տարածքում սպամերա :Դ մի հատ իմ կողմից կբարևեք:

Ի՞նչ է սպամը

Այս բառն այսօր ծանոթ է ցանկացած մարդու, ով ինտերնետ է օգտագործում: Ավելի ճիշտ ոչ միայն ծանոթ է տերմինին, այլ հաճախ հանդիպում է օրինակ էլեկտրոնային փոստը ստուգելիս: “Կասպերսկիի լաբորատորիան” տալիս է սպամի սահմանումը. Սպամը անանուն, զանգվածային, չպահանջված նամակների առաքումն է: Սպամը նույնությամբ սահմանվում է նաև Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասինՀՀ օրենքում: Փորձենք վերլուծել սահմանումը, ուր թերևս ամեն բառ կարևոր է ու պատահական չի կիրառված: Անանուն է, քանզի առաքումը հիմնականում ավտոմատ կերպով է լինում` թաքնված հետադարձ հասցեով: Մասսայական առաքումներն են հենց բիզնես հանդիսանում սպամերների համար և բնականաբար գլխացավանք մեր` օգտագործողներիս համար: Իսկ չպահանջված անվանելը փոքր-ինչ վիճարկելի է. Նախ մարդ պետք է ծանոթանա ինֆորմացիայի հետ և դրանից հետո նոր միայն որոշի արդյոք ուզո՞ւմ է ստանալ նման բնույթի տեղեկագրեր, թե՞ ոչ: Չպահանջվածների թվին չեն դասվում նաև այն նամակները, որոնք ստանալու համար մենք կանխավ բաժանորդագրվում ենք: Օրինակ` “Մանչեստր Յունայթեդ” ֆուտբոլային թիմի նորությունները, կամ “Լոս Անջելես Թայմս” կայքի ինձ հետաքրքրող խորագրերի թարմացման մասին ծանուցում ստանալը ինձ համար սպամ չէ:

“Կասպերսկիի լաբորատորիան” ամեն ամիս սպամ-ակտիվության վերաբերյալ հաշվետվություն հրապարակում է, ըստ որի` միջին հաշվարկով ուղարկված էլեկտրոնային նամակների ընդհանուր ծավալում 80-95%-ը սպամ է: Պատկերն ավելի տպավորիչ էր ներկայացված Contrspam ֆիլտերի կայքում. օրական կտրվածքով սպամ ակտիվության վիճակագրությունը գրաֆիկայի տեսքով, որ թարմացվում էր ամեն 5 րոպեն մեկ: Read more of this post

%d bloggers like this: