Գրողը տանի

Շուտ եմ ասել` տրամադրությունս թափելու ա…
Ըհը~, հայտնաբերեցի, որ բլոգ վարելուն հետ եմ վարժվել, մտել եմ ու New post-ն եմ ման գալիս…. չկա, մոռացա էլ առաջին նախադասությունս ինչ էի շարադրել: ՈՒֆ, էլի բողոքական ու անտրամադիր եմ 😦 հերթով տնեցիների ականջը հարդուկելով, հետո էլ` ֆբ չատում ընկերներիս աչքերը ցավացնելով` ինչքան էլ բողոքվեցի, էլի մի տեսակ էն չի, էլի էն դատարկությունը չի անցնում, էսօրը չի մարսվում. ինչ-որ մի բան ծանրացել ու կուլ չի գնում:

Դե իհարկե, միշտ սենց դեպքերում միայն բլոգս ա օգնում: Չգիտեմ էլ ինչ եմ ուզում գրել, մի տեսակ հիասթափությամբ լի օր դարձավ էս “մոգական” 11.11.11-ը… ես գիտեի, որ սրա վրից լավ հոտ չի գալիս:

Բայց էտ 1-երը տուտ նե պրիչյոմ, ու հեչ էլ չեմ պատրաստվում պատմել, թե օրս ոնց անցավ, ոնց էի ֆուտբոլի ժամանակ ստադիոնում սառել -կապտել, հանդերձարանի մոտ հարցազրույցի սպասելուց ոնց էի ցրում ինձ խոսացնող ոմն տարօրինակ բերետի օ.Օ ու թե ինչի մինչև հասա տուն` տրամադրությունս արդեն գետինը սրբելով էր ման գալիս…

Էլի ես իմ հիմար բնավորության ձեռքը կրակն եմ ընկել: Ուզում եմ փոխվել, մտածելակերպս ուղղակի հանցագործություն ա իմ զգացմունքների նկատմամբ :/ Մի խորհուրդ տվեք… ինչ անեմ, որ արտաքին ազդակներից սենց տակն ու վրա չլինեմ: Ինչի են ինձ սենց էմոցիոնալ սարքել: Հա շատ բան կարա լինի, ու ամեն ինչ սենց ծանր պիտի տանեմ?

Տո ասա ինձնից ինչ բնավորություն փոխող, ուֆ, գնամ բարձս գրկեմ ու զռռամ, բալքի անցնի :S

Advertisements

Եսիմ է :(

Ու մի տեսակ սկսում ես քեզ չհասկացված զգալ, օտարանում ես անիմաստ… Դառնում ես հեռվից դիտող մի երրորդ աչք ու անկապ ենթադրություններ ես օդից բռնում: Ու տենց հետ-հետ էնքան ես գնում մինչև ինքը գալիս ու քեզ մեջքից գրկումա. ինքը` մենակությունը… իրա պինդ, չոր, բայց չգիտես ինչի փափուկ թվացող ձեռներով: Ու չես զգում. չես կարողանում ազատվել, թե չես ուզում…  Ինքդ քեզ համար դառնում հանելուկ ու չես հասկանում, ուզածդ ինչ էր… Ու էլի էն հիմար մտքերն են սկսում գրոհել, բայց դե փախնել չես կարող, ինքը պինդա քեզ գրկել. ինքը` մենակությունը:

Ու երևի միշտ սենց լինումա, երբ օրվա վերջում անիմաստ սպասելիքներդ փշուր-փշուր են լինում… Ամեն ինչ մի տեսակ մշուշոտա երևում, միայն երեք բառ գլխումս պար են բռնել. անկաշկանդ, ազատ, խելառ… Ու~ֆ, չեմ հավատում, որ ասում եմ, բայց անձրև եմ ուզում… մի նոր մաքուր էջ, ամեն ինչ սկզբից սկսելու մի շանս: Ու շուն եմ ուզում, որ սենց ժամանակ գա գիրկս նստի ու պինդ փաթաթվեմ իրան, անունը կամաց շշնջամ, ինքը կլսի անպայման:

Ոնց եմ զզվում ես անձրևից 😦

Պահը

Մութ էր… Ձմեռ… Ձյունը մեծ փաթիլներով էր տեղում ու նստում արդեն հաստ ձյան շերտի վրա: Ամպերի միջից ծիկրակող լիալուսինն էր միայն կոտրում գիշերվա խավարը: Հայկը արագ քայլերով շտապում էր տուն. մրսում էր: Լռության մեջ լսվում էր միայն նրա ոտքերի տակ ճմռվող թարմ ձյան ձայնը: Ձեռքերը գրպանում բռունցք արած, վիզը թաքցրել էր վերարկուի կանգնեցրած օձիքի մեջ… Տեղ-տեղ վազում էր, ապա, վախենալով ընկնել, նորից շարունակում էր փոքրիկ արագ քայլերով: Ջղաձգված էր… պարզապես նյարդերի կծիկ… ու ամեն մի ձայնից սարսռում էր, աջ ու ձախ նայում, սիրտը սկսում էր ավելի արագ խփել, չնայած քաջ գիտակցում է, որ մենակ է:

Հասավ:

Դռան առաջ երկար կանգնեց. ցրտից մատներն էնպես էին սառել ու քարացել, որ չէին ծալվում` բանալին ձեռքում բռնել չէր կարողանում: Մի կերպ ներս մտավ: Վերջապես ականջները դուրս եկան օձիքի տակից ու լսեց սեփական սրթսրթոցը: Հոգնած էր, նույնիսկ առանց շորերը հանելու մտավ վերմակի տակ: Գլխում սառած մտքերը սկսում էին հալչել ու նորից անհանգստացնել նրան, բայց ֆիզիկական հոգնածությունն ավելի ուժեղ էր ու մագնիսի պես գիտակցությանը քաշում էր քնի մեջ: Ատամներով կափկափելով վերջը քնեց:

Վեր թռավ դրսի տարօրինակ ձայներից, դեռ չէր լուսացել: Կարծես մեկը բարձրաձայն լալիս էր, նստեց տեղերի մեջ. չէ, ոնց որ շան վնգստոց է կամ էլ կատուներն են իրար գզում: Հետաքրքրասիրությունը հաղթեց ու Հայկը վեր կացավ` մոտեցավ պատուհանին. լիալուսին ու փայլող ձյուն… Read more of this post

Աշնանային…

Արդեն ցրտել էր. առավոտյան առանց պիջակի դուրս գալ էլ հնարավոր չէր, չնայած ցերեկը աշնան արևը հալացնում էր ծակող ցուրտը: Այգում ծառերը դեղնին էին տվել. արևագույն էր…

Ձեռքերս առավ ափի մեջ.

-Ինչ սառն ես…

Գլուխս հենել էի կրծքին ու լսում սրտխփոցի մեղեդին…

-Քո կողքին սիրտս մոռանում է արյուն շրջանառելու իր ֆունկցիան…  դրանից է…

-Մոռանում է գլխավոր ֆունկցիա՞ն,- քմծիծաղով,- էլ ոնց ես…  ,- չշարունակեց, երևի մտքին էր ասել ապրում… շնչում… չգիտեմ: Մեկ-մեկ մտքերը կարդալ չեմ կարողանում… մեկ-մեկ շատ խառն է մտածում, դրանից է…

Գլուխս թափահարեցի.

-էտ անհնար է. գլխավոր ֆունկցիան քեզ սիրելն է…

Ավելի ամուր գրկեց: Գլուխս կախ էր, բայց լսում էի. ժպտում էր… առանց աչքերս բարձրացնելու տեսնում էի թեք ժպիտը… այդ անդիմադրելի գեղեցիկ ժպիտը…

Ուղղվեցի. հայացքով բռնեցի աչքերն ու ուշացումով պատասխան ժպտացի:

Ձեռքերս, որ սառույցի կտորների պես հալվել էին նրա ջերմությունից, մոտեցրեց շուրթերին.

-Գժուկս…

Հեռախոսս խելոք չի մնում

Դե զարմանալու չի, որ սենսորային հեռախոսը պիտի զգայուն լինի… 🙂 բայց որ այս աստիճան… ինչ օրերը ցրտեցին, պարզեցի, որ հեռախոսս մրսում է 😛 Ամեն առավոտ էկրանիս լղոզած պատկերներ եմ հայտնաբերում: Ու նորմալ տեսքի չի գա մինչև 5 րոպե գրպանումս չպահեմ 😀 Այ քեզ բան… Իհարկե հեչ լավ նշան չի, խեղճ հեռախոսս աչքիս սենց ջահել-ջիվան մոտենումա կյանքի մայրամուտին:

%d bloggers like this: