Դմբո — Մնդո

Ուֆ, բլոգս, եկել եմ բողոքվեմ…

Էսօրը դառն էր… չէ զարմանալու չի, տենց օրեր լինում են, ես իրանց ուղղակի ասում եմ փֆֆ ! Դե բնականաբար օրվաս փֆացման գլխավոր դերում ես եմ (բայց նենց էլ չի, որ ուրիշ դերակատարներ չկան :/)… զզվում եմ իմ բնավորության անհամ գծերից 😦 Ասենք ինչի եմ չնչին բաների ուշադրություն դարձնում? հլը մի հատ էլ նեղվում, զռռոցս կապում, դարդոտվում, ու ինչքան ասոցացվող անցած-գնացած բաներ կա վերհիշում ? ուֆ է~~ դմբո-մնդո :/ ու հետաքրքիրա ինչ եմ շահում. քայքայված ներվեր, անիմաստ վատնած ժամանակ, լիքը չարած գործ` որ ինչպես միշտ` մնումա վերջին վարկյանին, ու քնահարամ լինելով պիտի հասցնեմ: Հա թեզ ջան, խոսքը քո մասինա 🙂 ու չնայած արդեն 4-ն ա դառնում… ու քեզ հլը պիտի ֆենեմ… դզեմ-փչեմ… պառադնի շորեր հագցնեմ… դե հա ու մեյք-ափը չմոռանամ… վաղը քեզ հանձնում եմ ամբիոնի ձեռքերին… բարի բախտ քեզ… ուֆ շեղվեցի :/ ասել կուզեմ` էս հրատապ գործերը թողած` նստել փֆոտ գրառում եմ անում, հերիք չի, խեղճ քնաթաթախ մաման էլ ժամա հարցնում, խաբում` 3 ժամ կուլ տված եմ պատասխանում, որ լավ էտ պահերը դաժան են… չխորանամ 😀

Չէէէ ես գիտեմ, սաղի մեղավորը առավոտվա նայածս կինոն էր 😀 չէ, ինքը շատ լավ կինո էր, ու ես իրան էլի կնայեմ (մազոխիստական երանգներ չփնտրեք), փիլիսոփայական մտքեր արթնացրեց ու նուրբ լարերիս կպավ, տենց դյուրագրգիռ դառա ողջ օրվա ընթացքում:

Լավ, ոնց որ դեպրեսնյակը նահանջումա… ժպտում եմ 🙂 գնամ գործս շարունակեմ… թե~զ յա իդու !

Ստեղ են ասել` “լոմկա”

էն որ թվումա` մեկի դուրը գալիս ես, դու էլ նենց ոչինչ անտարբեր չես իրա նկատմամբ… Ոգևորվում ես, պարուրվում վարդագույն տրամադրությամբ, սկսում ժպիտներ շռայլել ու մեկ էլ հոպ :/ պարզվումա աչքիտա երևում, չկա տենց բան… Ու ստեղ վարդագույնը դառնումա մոխրագույն, իսկ դեմքն ընդունում թթվային երանգ: Չես էլ հասցնում էս տխմար վիճակից դուրս գալ, մեկ էլ մամանա հայտնվում ու “քնքշորեն” հիշեցնում, որ թեզը քեզ ա սպասում… Փի~ֆ

P.S. խոսում եմ էլի :/

%d bloggers like this: