Տպավորիչ էր

Եղբորս հորդորով վերջապես դիտեցի “Law abiding citizen” ֆիլմը 🙂 անխոս շատ հավանեցի… հենց առաջին պահից` հայտնաբերելով, որ գլխավոր դերերից մեկում սիրածս դերասանն է. Ջերարդ Բատլերը: Դե իհարկե շատ եմ ուզում պատմել ֆիլմը, բայց հետաքրքրությունը չկոտրելու համար տենց բան չեմ անի 😉 Սյուժեն միանգամից տանում է իր հետ, չես հասցնի ձանձրանալ ամբողջ ընթացքում, ավարտն էլ բավական անկանխատեսելի է… Ամեն դեպքում չնկատեցի էլ ոնց դրական թվացող կերպարը հանկարծակի վերածվեց ֆիլմի ՎԱՏ տղայի: Մի խոսքով չփոշմանեցի դանդաղաշարժ ու պարբերաբար ընդհատվող ինտերնետիս ձեռքը տառապելով ժամանակն անցկացնելու համար 😀  Լավն էր

Advertisements
%d bloggers like this: