Ադրենալին

-Հը՞, ո՞նց էր Մնդ:

2bb970ba492a6490c8e2e2851750a7ae

-Էլի եմ ուզում…

Ես արեցի դա: Հավատս չի գալիս: Նույնիսկ ուղղաթիռից 800մ ներքև նայելիս չէի հավատում, որ հեսա քայլ եմ անելու էտ դատարկության մեջ: Ադրենալինը կրակի պես վառելով բարձրանումա վեր: Սրտխփոցներդ էնքան հստակ են, որ խլացնում են ուղղաթիռի անդուր աղմուկը, ամեն զարկն ավելի բարձր ա հասնում ականջիդ, քան հրահանգչիդ վերջին ցուցումները: Դըդըմփ, դըդըմփ… «ՊԱՏՐԱՍՏ!» — լսում ես հրամանը: Բարձրություն, քամի… Խորը շունչ: Արտաշնչի, բաց աչքերդ, Մնդ: «ԹՌԻՉՔ!»: Դըդըմփ…

Փշաքաղված ներքև ես սլանում. հաճույք, սարսափ… գլխումդ մենակ «աաաաաաա»: Երևի շատերն են բարձրից ընկնելու զգացողությունից քնից վեր թռել ու հասկանում են ինչ եմ փորձում նկարագրել: Տարբերությամբ` արթնանալուց անմիջապես հետո իջնող հանգստությանը, էստեղ շարունակվում է սարսափի հաջորդ վայրկյանը, ևս մեկը: Գետինն արագորեն ավելի ու ավելի մոտ է, ակնթարթորեն զում է լինում ու… Հոպ, օդում քեզ արգելակող պարաշյուտին զուգահեռ բացվում է նաև սարսափած դեմքիդ ժպիտը 🙂

Ուղեղդ պաշարած «աաաաա»-ն դիրքերը զիջումա «wow»-ին: Ուշքի ես գալիս, ես թռնում եմ… հրաշք… Սկսում ես վերգտնել քեզ, հիշել ինչ ես սովորել ու ղեկավարել թռիչքդ: Վերջապես նկատում ես շուրջդ, գեղեցկությու՜ն, վայ, բարև ծիտիկ: Ու ոնց որ հեչ էն դու չէիր րոպեներ առաջ գետնին կանգնած ցրտից դողում, հիացմունքից բացի ուրիշ ոչինչ:

Մինչ նոր հանդիպում երկինք! 🙂

Լինո՞ւմ են, չէ՞ կարևոր անծանոթներ…

…որ գնալուց հետո թողնում են ցավացող կիսատություն

 

Լինումա, չէ՞. Կյանքումդ հանկարծակի հայտնվումա  մեկը, որ օդից ընկնում ու միանգամից սրտիդ շատ խորքն ա վայրէջք կատարում: Դառնումա պատճառ. պատճառ` փայլելու ու մռթոշվելու, դառնում անհրաժեշտ, դառնում կարևոր անծանոթ…

Օրերդ սկսում են բացվել ու մթնել իրանով, գլուխդ մաղող հաճելի կախվածություն, որ ամբողջ 24 ժամ հանգիստ չի տալիս, եթերային տրամադրություն անորոշ մի ժամանակ, որի ընթացքում չես էլ նկատում, թե ոնց հասցրիր օտարանալ նախկին կարևորներից… Ու էտ չի հուզում, չէ! Ամենևին: Որովհետև երջանիկ ես ամեն բջիջով, ավել ոչինչ ուղղակի պետք չի:

Ու ինչի՞ հենց էն պահին, երբ խճճվել ես երազ-իրականություն խաչմերուկում, նույն հանկարծակիությամբ ինքը կկորի, կփոշիանա` փոխարենը թողնելով նույնքան կարևոր դատարկություն, կուտակվող դառնություն: Դե արի ու շարունակի ժպտալ, երբ ներսում ցավացող կիսատությունա…

Ասածս ի՞նչ էր, ասեք թող սենց էլ չլինի -_-

Sometimes you meet important strangers, isn’t it…?

…who leave painful incompleteness after they gone

It happens, isn’t it? Suddenly from nowhere one fall into your life – straight in the depth of heart. And he becomes the reason for you to shine or frown; becomes required; becomes an important stranger…

Sun starts rise up and go down with the thoughts of him, a pleasant addiction that blows your mind 24 hours a day, flying mood for some unknown time, during which you don’t even notice how you estrange from the ex-important ones. But you don’t care! At all! Cause you are happy with every single cell of your body, cause you don’t need more…

And when you stuck in the middle of “dream-reality” crossroad, he lapsed, vanished — leaving after him equally important emptiness, accumulating bitterness. So, come on, keep smiling, when inside you can feel only painful incompleteness…

What I am saying is — let this not happen anymore -_-

Ֆսյո, գնում եմ քնեմ !

Ու ես էնքան ցրված եմ, որ նոր եմ նկատում` բլոգիս ֆբ լայքը անհետացել ու տեղը շեյր բաթընա 😀 Հա բայց ինչի? Ես լայք էի ուզում…

Բայց ինչ-որ է, եկել էի մի բան ցույց տամ, ու քանի որ գիշերվա հայ հույն ա, ու ուղեղս գոռում ա “low battery“, ես կարճ կկապեմ:

Էսօր պարզվումա սպամերի հետ չաթ եմ արել :Դ էն էլ երկու անգամ ու երկու տարբեր ընկերներիս էջերից :Դ ու մե խինդ… մե ուրախություն… թե ինչի` ես էլ չեմ հասկանում: Էն էլ ափսոս մարդը բազմազբաղ կերևա, I’ll be back արեց ու թռավ~

chat, facebookԱսածս ինչա, եթե ես ձեզ չաթով հայ-մայ անեմ, ուրեմն տարածքում սպամերա :Դ մի հատ իմ կողմից կբարևեք:

Ինչպես փոխել նեթբուքի էկրանի նկարը

Անցած տարի ծննդիս ինքս ինձ նվեր էի արել` մի հատ այ սենց պուպուշ Ճուտո որդեգրեցի 🙂 բերեցի ու սկսեցի ուսումնասիրել… Ամենապետքական ծրագրերը տեղադրելուց հետո անցա դիզայներական աշխատանքներին,  դե իհարկե առաջին հերթին դեսկթոփի նկարը փոխելու արարողությունն է… ու պարզում եմ, որ նման ֆունկցիա չունեմ 😦 #Պահոո, խառնվեցի իրար, ախր ոնց… բա էն “Wallpapers” պապկեն տենց անպիտան մնալուա… ? Ու ոնց անում են նման դեպքերում, անմիջապես սկսեցի հարցախեղդ անել Գուգլին (էն ժամանակ էլ հո Արմենիքս չկար, որ գրեի, զգուշացնեին` մնդո’, դամբուլություններ չանես…): Յութուբից մի վիդեո գտա, որ պարզ, մատչելի ու հանգամանալից բացատրում էր ինչը ոնց անել` քայլ առ քայլ, դե իհարկե ինչեր ասես չքաշեցի ու ինստալ արեցի, մենակ էտ պահի ոգևորությունս եմ հիշում, ու երբ վիդեոում ասվում է` ահա վերջ, ռեստարտ արեք ու ինչ նկար ուզում եք քցեք… միանումա Ճուտոս ու էկրանին ինչ-որ անհասկանալի գունային գամա :/ վայն եկելա` տարել, եթե թաչփեդով սահելիս միամիտ քլիք ա լինում դեսկթոփին… գնաց ռեստարտը առանց հարցնելու: Ու ստեղ միանումա պանիկայի կնոպկան,  լավ էր երաշխիքի մեջ էինք, վռազ վազեցի խանութ ու ինձ լուսավորեցին, որ վինդոուզ 7-ով աշխատող  նեթբուքերը չունեն տենց հնարավորություն` թեթև աշխատելու համար… :/ իսկ ես տվել վինդոուզս թռցրել եմ… ֆորմատա պետք և այլն… Ստեղ կարծում եմ թեյնիկությունիցս օգտվելով մի քիչ չափազանցրել են… ֆորմատի կարիք լավ է չեղավ, պրծանք ռեքավըրի-ով 🙂 Դե ինչի էի էսքան գլուխներդ տանում, որ ասեմ` իմ նման չտաք ձեր նեթի հերը անիծեք, փաստորեն մի հատ սենց համով, ուծյու~  ծրագիր (սեղմեք բեռնելու համար) կա, որ առանզ զիզի-բիզի բաների իրա գործը խելոք անումա: 😀

Ու ձեզ մնումա ընտրել ալբոմը, ուզած նկարի մոտ պտիչկա դնել ու սեյվ անել 🙂

Պահը

Մութ էր… Ձմեռ… Ձյունը մեծ փաթիլներով էր տեղում ու նստում արդեն հաստ ձյան շերտի վրա: Ամպերի միջից ծիկրակող լիալուսինն էր միայն կոտրում գիշերվա խավարը: Հայկը արագ քայլերով շտապում էր տուն. մրսում էր: Լռության մեջ լսվում էր միայն նրա ոտքերի տակ ճմռվող թարմ ձյան ձայնը: Ձեռքերը գրպանում բռունցք արած, վիզը թաքցրել էր վերարկուի կանգնեցրած օձիքի մեջ… Տեղ-տեղ վազում էր, ապա, վախենալով ընկնել, նորից շարունակում էր փոքրիկ արագ քայլերով: Ջղաձգված էր… պարզապես նյարդերի կծիկ… ու ամեն մի ձայնից սարսռում էր, աջ ու ձախ նայում, սիրտը սկսում էր ավելի արագ խփել, չնայած քաջ գիտակցում է, որ մենակ է:

Հասավ:

Դռան առաջ երկար կանգնեց. ցրտից մատներն էնպես էին սառել ու քարացել, որ չէին ծալվում` բանալին ձեռքում բռնել չէր կարողանում: Մի կերպ ներս մտավ: Վերջապես ականջները դուրս եկան օձիքի տակից ու լսեց սեփական սրթսրթոցը: Հոգնած էր, նույնիսկ առանց շորերը հանելու մտավ վերմակի տակ: Գլխում սառած մտքերը սկսում էին հալչել ու նորից անհանգստացնել նրան, բայց ֆիզիկական հոգնածությունն ավելի ուժեղ էր ու մագնիսի պես գիտակցությանը քաշում էր քնի մեջ: Ատամներով կափկափելով վերջը քնեց:

Վեր թռավ դրսի տարօրինակ ձայներից, դեռ չէր լուսացել: Կարծես մեկը բարձրաձայն լալիս էր, նստեց տեղերի մեջ. չէ, ոնց որ շան վնգստոց է կամ էլ կատուներն են իրար գզում: Հետաքրքրասիրությունը հաղթեց ու Հայկը վեր կացավ` մոտեցավ պատուհանին. լիալուսին ու փայլող ձյուն… Read more of this post

Լեդի Կիսա

Սա էլ երկրորդ պատմվածք-հեքիաթս 🙂
Գրել եմ 2004-ի սկզբին. 10-րդ դասարան էի… ընդունելության համար պարապելու դաժան տարին էր… ու ես նորից, սովորությանս համաձայն, հրատապը թողած` տարվել եմ այլ բաներով: Այս անգամ ոգեշնչման առարկան իմ նոր հագուստն էր…

****************************************************

Մաս 1-ին

Բարուրը կրծքին սեղմած մի կին խելագարի պես վազում էր անտառ տանող արահետով: Նրա հետևից սլանում էին հինգ, վեց ձիավոր: Կինը փորձում էր փրկվել թաքնվելով ծառերի արանքում, բայց գնալով ձիավորները մոտենում էին, և թվում էր, թե, ուր որ է կհասնեն: Մտնելով անտառ` կինն իրեն մի պահ հաղթանակած զգաց, բայց ետևից լսելով ձիերի խրխնջոցը, սարսափեց, ապա հասկացավ, որ ինքը չի փրկվի: Փոքրիկին, դնելով հաստաբուն ծառի ճեղքում, վազեց անտառի հակառակ կողմը: Բայց շուտով ձիավորները շրջապատեցին նրան: Կինը կանգ առավ, հասկացավ, որ դա վերջն է և գոռաց. Read more of this post

Մի անգամ 2… կամ…

Զգուշացեք տոպրակով “ձաձա”-ներից…

Շաբաթ օր էր, 90 համարի երթուղայինով գնում էի գործի, եթե այս երթուղուն ծանոթ չեք, ասեմ, որ Մասիվից շուրջերկրյա ճամփորդություն անելով` Հրազդան ստադիոնով… ավտոկայանով… Արարատյան մասիվով… գնում է Մալաթիա: Ու միշտ լիքն է լինում, էն որ ասում են դուռը բացես, մարդ է թափվում, իսկը այստեղ են ասել: Նստել էի դռան մոտի մի տեղանոց նստարանին, ու էնքան էին խցկված, որ մի քիչ առաջ գնալու ու գլխավերևում կանգնածին տեղ տալու հնարավորություն էլ չկար: Բացի իմինից, ևս երկու պայուսակ էի գիրկս առել: Համալիրի մոտից մեքենան ավելի լցվեց… թե ասա այ վարպետ, տեղ չկա, ուր ես կանգնում: 😦 Մի խոսքով… տղայի հետ բարձրացավ մի “ձաձա”` ձեռքին էնքան բարակ տոպրակ, որ թվում էր` մեջն ընդամենը մի թուղթ է: Էս “ձաձա”-ն գնալով առաջանում էր իմ կողմ, վերջը տոպրակն էլ բերեց դրեց գիրկս հավաքած պայուսակների գլխին: Read more of this post

Ռոբի Իառլոն

Մի պուճուրիկ նախաբան անեմ :))))
Ուրեմն… ես պատմվածքիկը սկսել եմ 10 տարեկանում, 6-րդ դասարան էի: Պատմությանս ուսուցչուհին` ընկեր Արղուշյանը չգիտեմ ինչի պատմում էր Շեքսպիրի “Համլետ”-ը: Ու մի պահ զգացի անջատվել… ընկել եմ մտքերիս գիրկը… Ընկեր Արղուշյանին վաղուց արդեն չէի լսում… մի խոսքով ոգեշնչվեցի ու տուն հասնելուն պես` դասերս թողած, նստեցի սկսեցի շարադրել: Միայն թե մուսաս շուտ-շուտ գործի կեսին ինձ լքելու սովորություն ունի: Վերջին մասը մի տարի ընդմիջումից հետո եմ գրել` 2002-ին: Մեկ էլ ասեմ` գրեթե բոլոր անունները հորինել եմ, չզարմանաք 😀

********************************************************************

Մաս 1-ին

Տարիներ առաջ ամայի մի վայրում հսկա ժայռ կար, որի վրա շատերն էին փորձում բարձրանալ, բայց չէին կարողանում, գլորվելով ընկնում էին անդունդն ու անհետ կորում: Այդ պատճառով ժայռն անվանում էին Քորդագոլ: Մի անգամ այս հսկայից մի մեե~եծ ժայռաբեկոր է պոկվում ու ծածկում կողքի ոչ պակաս հսկայական փոսը: Իրականում փոսը գաղտնիք ուներ… այն լի էր նավթով, ինչը այդ ժամանակ մեծ պահանջարկ ուներ…

Անցել էր մի քանի տարի, երբ այստեղ է տեղափոխվում Իառլոնների ընտանիքը ու իրենց տնակը կառուցում հենց նախկին փոսի վրա: Իառլոնները շատ աղքատ էին: Մի տարի էր, արդեն հարմարվել էին իրենց նոր բնակավայրին: Տեղն ամայի էր, չկային հարևաններ: Տնակին կից հողը փխրեցրել, այգի էին սարքել, մի կերպ գոյատևում էին… Աշխատանք ուներ միայն հայր Իառլոնը` Քոդռեդը: Ամեն առավոտ, երբ նա դուրս էր գալիս տանից, տիկին Իառլոնը` Ժաննան, սովորականի պես արթնացնում էր մինուճար տղային` Ռոբիին, և ուղարկում այգին մշակելու, որից հետո վերջինիս էին սպասում տան գործերը: Զարմանալի կին էր Ժաննան… Անբացատրելի չարություն կար նրա մեջ հարազատների նկատմամբ: Read more of this post

Խայտառակ եղա…

Ուրեմն… իմ համար… 19 համարով գնում եմ համալսարան… քննության… դադադադաաամ … ինչպես միշտ նաուշնիկներով` ռադիոի երգերի ընկերակցությամբ, մտքերս էլ քննությունից հեռու հեռուուուու… Մեկ էլ տեսնեմ դիմացս նստած կինը ինձ է ժպտում.

-Կիջնես, ստացել եմ…

Ականջակալներիցս մեկը հանելով զարմացած ինձ մատնանշեցի. “Ե՞ս”: Գլխով արեց… Չնայած գիտակցությանս ու ենթագիտակցությանս լարված ջանքերին, միևնույն է` ժպտացող դեմքն ինձ ոչինչ չէր ասում.

-Կներեք տեղը չեմ բերում…,- վերջապես արտաբերեցի:

-Ձեր հարևանն եմ, քեզ ճանաչում եմ, դու ինձ երևումա չէ…

Ինչ ամոթ էր… հարևաններիս չեմ էլ ճանաչում,, խայտառակ եղա 😀

 

%d bloggers like this: